Օգնություն:Ինչպես գրել հայերեն
Inchpes grel hayeren, инчпес грел хайерен
Այս էջում մանրամասն բացատրվում է, թե ինչպես Վինդոուզ (Windows), Լինուքս (Linux), և Մաք ՕԷս Տաս (Mac OS X) օպերացիոն համակարգերի վրա կարելի է հայերեն դասավորություն տեղադրել: Հարցերի/խնդիրների դեպքում խնդրում ենք գրել ուղեցույցի քննարկման էջում:
Որևէ փոխատառ գրառում հայերեն Վիքիպեդիայում ենթակա է անհապաղ հեռացման:
Վինդոուզ
խմբագրելՎինդոուզի հայերեն դասավորություն (հիմնական մեթոդ)
խմբագրելՎինդոուզ 11/10
խմբագրելՎինդոուզ 11-ում հայերեն ստեղաշարը ակտիվացնելու համար`
- Բացեք Start-ը
- Որոնեք Edit language and keyboard options
- Բացված պատուհանի Preferred langauges բաժնից սեղմեք Add a language կոճակի վրա
- Որոնեք Armenian և ավելացրեք հայերեն ձեր նախընտրած դասավորությունը
Այս տարբերակի հիմնական թերությունը՝ չունի հայերեն չակերտներ («»)։ Հայերեն չակերտներով պատրաստի դասավորություն կարող եք բեռնել soft.ovanitas.com կայքից։ Այս տարբերակի կատարման տեսանյութ։
Վինդոուզի այլ տարբերակներ
խմբագրելՎինդոուզ 8, Վինդոուզ 7, Վինդոուզ Վիստա և Վինդոուզ XP տարբերակները այլևս չեն աջակցվում Մայքրոսոֆթի կողմից, ուստի խորհուրդ է տրվում օգտագործել ավելի ժամանակակից օպերացիոն համակարգ, ինչպես օրինակ՝ Վինդոուզ 10, Վինդոուզ 11, Ubuntu կամ Լինուքսի այլ տարբերակ։ Սակայն, եթե ինչ-որ պատճառով չեք կարող թարմացնել ձեր համակարգչի օպերացիոն համակարգը, ապա հայերեն գրելու համար կարող եք օգտվել KDWin ծրագրից։
ԿադՎին ստեղնաշարային կարգավորիչը կարող է ևս հայերեն տպելու առիթ ստեղծել: Սկզբնորեն ծրագիրն առաջարկում է 4 բազային ստեղնաշարեր (Armenian Phonetic, Armenian Phonetic Unicode, Armenian Typewriter, Armenian Typewriter Unicode), սակայն օգտագործողը հնարավորություն ունի նաև ստեղծել սեփական դասավորությունները (Tools→Edit Keyboayd): Ցանկացած դեպքում ծրագրից օգտվելիս ուշադիր եղեք, որպեսզի հավաքագրման համար ընտրված ստեղնաշարը լինի յունիկոդային. հակառակ դեպքում ձեր մոտ հետագայում կարող են խնդիրներ առաջանալ ծրագրերում տեքստի փոխակերպման և ճանաչման հետ:
ԿադՎինի թերություններից է որոշ հայերեն նիշերի իլռելյայն և հեշտ չցուցադրելը: Այդ նիշերից են հայերեն հարցական նշանը, բացականչման նշանը և շեշտը: Խնդիրը լուծելու համար կարելի է հետևել այս հրահանգներին:
Լինուքս
խմբագրելUbuntu
խմբագրելUbuntu-ում (GNOME DE-ով) հայերեն գրելու համար,
- Սեղմել Show Applications կոճակը
- Փնտրել և բացել Settings-ը
- Բացված պատուհանի ձախ կողմի տարբերակներից ընտրել Keyboard-ը (ավելի հին տարբերակներում կոչվում է Region & Language)
- Բացված էջի Input Source բաժնից սեղմել + կոճակը և գտնել ձեր նախընտրած հայերեն դասավորությունը
Մաք ՕԷս
խմբագրելԱռցանց տառադարձիչներ
խմբագրելԱրագ լուծման տարբերակ կարող է հանդիսանալ Հայերեն.ամ կայքի օգտագործումը: Տեքստի տառադարձման համար կայքն առաջարկում է հետևյալ ստեղնաշարերը՝ ֆոնետիկ 8-Ր, ֆոնետիկ 8-Ռ, գրամեքենային, և հին գրամեքենային: Ուշադրություն դարձրեք, որ ՋավաՍկրիպտ տեխնոլոգիայի կիրառումը արգելափակված չլինի կայքի համար:
Արտաքին հղումներ
խմբագրել- հայերեն.ամ - առցանց հայերեն ստեղնաշար և փոխարկիչ
- KDWin ծրագրի բեռնման էջ, Network.am-ի վրա
- soft.ovanitas.com - Armenian Unicode Phonetic, Armenian ASCII Phonetic և Russian Unicode Phonetic ստեղնաշարային փաթեթներ
- Ինչպես գրել Windows 2000/XP/2003/Vista ՕՀ-ներում հայերեն (անգլերեն ուղեցույց)
- Հայկական յունիկոդ տառատեսակներ Ռուբեն Թարումեանի էջում