Paris Match (Պարի մատչ), ֆրանսիական ամենշաբաթյա լրագիր, որը հիմնադրվել է 1949 թվականին։ Առաջին համարը լույս է տեսել նույն թվականի մարտի 25-ին։

Paris Match
ֆր.՝ Paris Match[1]
Изображение логотипа
Տեսակթերթ, tabloid? և gossip magazine?
Լեզուֆրանսերեն[1]
Հիմնադրվել է1949
ՀիմնադիրPaul Gordeaux?
ՀրատարակիչHachette Filipacchi Médias? և Հաշեթ
ՍեփականատերHachette Filipacchi Médias? և Jean Prouvost?
Երկիր Ֆրանսիա
ԳրասենյակԼևալլուա Պերե
ISSN0397-1635 և 0031-2029
Կայքparismatch.com(ֆր.)
 Paris Match Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

1926 թվականին լրագրող և մեդիամագնատ Լեոն Բելբին (ֆր.՝ Léon Bailby) ստեղծեց մարզական «Մատչ» (ֆր.՝ Match) ամսագիրը:1938 թվականին արդյունաբերող և մեդիամագնատ Ժան Պրուվոն (ֆր.՝ Jean Prouvost) վերսկսում է ամսագրի հրատարակումը՝ «Մատչ»-ում ավելացնելով լրատվական բաժին:Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամսագրի հրատարակումը դադարեցվում է։ Պատերազմից հետո, 1949 թվականին ժան Պրուվոն հիմնադրեց «Պարի մատչ»-ը։

Առաջին գլխավոր խմբագիրը դարձավ ֆրանսիացի լրագրող, պատմաբան, քննադատ, գրականագետ և հումորիստ Փոլ Գորդոն (ֆր.՝ Paul Gordeaux), ով Լոնդոնում «Paris-Soirի» և «Մատչի» մշտական հատուկ թղթակիցն էր, «Պարի մատչ» անվանման և նրանում՝ «Կյանքի մատչ» (ֆր.՝ «Le Match de la vie») խորագրի հեղինակը։

Մինչև 1950 թվականի վերջը անունը մեծ հաջողության հասավ խմբագիր Էրվե Միլի (ֆր.՝ Hervé Mille) օրոք։ Դրանից հետո վաճառքը անկում ապրեց, որի պատճառը նոր շաբաթաթերթերի և հեռուստատեսության ի հայտ գալն էր։ Օրինակ՝ 1958 թվականին հրատարակվել էր 1 800 000 օրինակ, իսկ 1975 թվականին՝ 600 000:

1976 թվականին լրագիրը գնվեց ռադիոհաղորդավար և լուսանկարիչ Դանիել Ֆիլիպաչչիի (ֆր.՝ Daniel Filipacchi) կողմից, ով «Պարի մատչ»-ը դարձրեց Ֆրանսիայի ամենահաջողված և ազդեցիկ ամսագրերից մեկը։ Ամսագիր վերադարձավ ֆրանսիացի լրագրող Ռոջեր Թերոնը (ֆր.՝ Roger Thérond)՝ որպես գլխավոր խմբագիր. այս պաշտոնը նա զբաղեցրել էր նաև 1962 թվականից մինչև 1968 թվականը։ Գլխավոր խմբագրի պաշտոնը նա թողեց միայն 1999 թվականին։ Նրա ղեկավարությամբ «Պարի մատչ»-ը կրկին սկսեց վայելել հանրության սերը, ինչը անմիջապես խթանեց վաճառքը։ Ռոջեր Թերոնին անվանում էին «L'œil», ինչը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «Աչք»։ Նա իր պաշտոնից հեռացավ 74 տարեկանում։ 1999 թվականի հուլիսին նրան փոխարինեց ֆրանսիացի լրագրող Ալեն Ժենեստարը (ֆր.՝ Alain Genestar):

Այսօր «Պարի մատչ»-ը Hachette Filipacchi Médias հրատարակչության մի մասն է համարվում։ Այս հրատարակչությունը պատկանում է ֆրանսիական Lagardère խոշորագույն մեդիագրուպին։ 2008 թվականին Ֆրանսիայում տիրաժը գերազանցել է 633 000 օրինակը[2]։

Լրացուցիչ փաստեր

խմբագրել
  • Մինչ 2008 թվականը ընկերության կարգախոսն էր՝ «Le poids des mots, le choc des photos», որի բառացի թարգմանությունը ռուսերեն՝ «Вес слов, шок фотографий», հայերեն՝ «Բառի կշիռ, լուսանկարների շոկ»։ 2008 թվականից ի վեր ընկերության կարգախոսն է՝ «La vie est une histoire vraie»՝ «Կյանքը ճշմարիտ պատմություն է»։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել