RCA Records
RCA Records (նախկինում իրավաբանորեն վաճառվել է որպես RCA Records Label)[4], Sony Music ընկերության կողմից հիմնադրված ամերիկյան ձայնագրման լեյբլ՝ Sony Corporation of America-յի դուստր ընկերություն։ Այն Sony Music-ի չորս առաջատար լեյլբներից մեկն է, RCA Records-ի նախկին մրցակից Columbia Records-ի, ինչպես նաև Arista Records-ի և Epic Records-ի հետ միասին։ Լեյբլը տարբեր ժանրերի երաժշտություն է թողարկում, ներառյալ փոփը, դասականը, ռոքը, աֆրոբիթը, էլետրոնայինը, ռիթմ ընդ բլյուզը, ջազը և քանթրին։ Լեյբլի անվանումը ծագում է դրա արդեն գոյություն չունեցող մայր ընկերության՝ Radio Corporation of America (անգլ. թարգմանաբար՝ «Ամերիկյան ռադիոկորպորացիա», RCA) սկզբնատառերից[5]։ Այն ամբողջությամբ ձեռք է բերվել Bertelsmann ընկերության կողմից 1986 թվականին, ինչը դարձրել է այն Bertelsmann Music Group-ի մի մասը)։ Սակայն 2004 թվականին RCA Records-ը դարձել է Sony BMG Music Entertainment-ի՝ BMG-ի և Sony Music-ի միաձուլման մի մասը և ձեռք է բերվել վերջինիս կողմից 2008 թվականին՝ Sony BMG-ի կազմալուծումից և Sony Music-ի վերակառուցվելուց հետո։ Այն երկրորդ ամենահին ձայնագրման լեյբլն է ամերիկյան պատմության մեջ՝ Columbia Records քույր լեյբլից հետո։
RCA Records | |
---|---|
Լոգո, որն օգտագործվում է 2015 թվականից ի վեր։ Մինչ այդ՝ այն օգտագործվել է նաև 1967-1987 թվականներին։ | |
Տեսակ | Ձայնագրման լեյբլ |
Ընկերության տեսակ | Դուստր ընկերություն |
Հիմնադրված է | 1900-01-12 ) (որպես Consolidated Talking Machine Company)[1][2] |
Հիմնադիր |
|
Վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Տնօրեն | Փիթեր Էդջ |
Գլխավոր անձինք |
|
Արդյունաբերություն | phonographic industry? |
Արտադրանք | Երաժշտություն |
Մայր ընկերություն |
|
Ստորաբաժանումներ | RCA, Arcano Records, RCA Custom, Grunt, Neon, Vik Records և RCA Special Products? |
Դուստր ընկերություններ | RCA S.p.A. և Otto Dynamite |
Սեփականատեր | Sony Music Entertainment |
Կայք | rcarecords.com |
2019 թվականի դեկտեմբերի դրությամբ՝ RCA Records-ի հետ պայմանագիր կնքած արտիստների թվում էին Քրիստինա Ագիլերան, A$AP Rocky-ն, Քրիս Բրաունը, Մայլի Սայրուսը, Dave Matthews Band-ը, Դևիդ Քրեյգը, Foo Fighters-ը, Բեքի Ջին, G-Eazy-ն, Չայլդիշ Գամբինոն, Մարտին Գարիքսը, Բադի Գայը, H.E.R-ը, Էնրիկե Իգլեսիասը, Կեշան, Ալիշա Քիզը, Քալիդը, Նորմանին, Pentatonix-ը, Փինքը, Մարկ Ռոնսոնը, Շակիրան, SZA-ը, Բրայսոն Թիլերը, Ջասթին Թիմբերլեյքը, Աշերը, Walk the Moon-ը և Զեյնը[6]։
Լեյբլի գոյության ընթացքում այն որոշ վիճաբանությունների է մասնակցել տարբեր արտիստների հետ, այդ թվում նաև Քելլի Քլարկսոնի[7][8][9], Ավրիլ Լավինի[10][11][12] և Քենի Ռոջերսի հետ[13]։
Այլ RCA լեյբլներ
խմբագրել- RCA Records (UK)՝ 2006 թվականից սկսած Sony Music UK-ի ստորաբաժանում, որը հանդես է գալիս որպես Sony Music-ի ամերիկյան և բազմազգ կատարողների ներմուծող լեյբլ, ինչպես նաև ստորագրում է բրիտանացի և իռլանդացի արտիստներին, ինչպիսիք են Պալոմա Ֆեյթը, Everything Everything-ը, Լորա Մվուլան, Little Mix-ը, Օլլի Մերսը և Kodaline-ը։
- RCA Red Seal Records՝ The RCA Red Seal դասական երաժշտության լեյբլը ներկայումս Sony Masterworks-ի մի մասն է։
- RCA Records (France)՝ Sony Music France-ի ստորաբաժանում։ Հիմնադրվել է 1978 թվականին՝ որպես RCA Cinematre։ 2006 թվականին վերանվանվել է իր ներկայիս անվանման վրա։
- RCA Records (Italy)՝ Sony Music Italy-ի ստորաբաժանում։ Հիմնադրվել է 1949 թվականին՝ որպես RCA Italiana։ Այն փակվել է 1987 թվականին և վերսկսել գործունեությունը 2006 թվականին։
- RCA Victor՝ RCA Records-ի նախկին անվանումը, որը ներկայումս տեղայնացնում է էլեկտրոնային, ռոք և սաունդթրեք ալբոմներ, ինչպես օրինակ «Երաժշտության ձայնը» (անգլ.՝ The Sound of Music) ֆիլմի սաունդթրեքը, Խոսե Ֆելիսիանոյի «Feliz Navidad» ալբոմը, The Fashion խմբի նույնանուն ալբոմի եվրոպական թողարկումը, Իմոջեն Հիփի ալբոմների ամերիկյան թողարկումները, Էլվիս Փրեսլիի որոշ ալբոմները և այլ դասական ալբոմներ։
- RCA Records (Australia)՝ Sony Music Australia-ի ստորաբաժանում։ Հիմնադրվել է 1963 թվականին ավստրալիացի արտիստների համար։ 1976 թվականին վերանվանվել է RCA Limited Australia and New Zealand և սկսել է աշխատել ավստրալիացի և նորզելանդացի արտիստների համար։ 2006 թվականին վերանվանվել է իր ներկայիս անվանման վրա։
- Bluebird Records՝ հիմնվելով RCA Victor-ի կողմից 1932 թվականին, Bluebird-ն ի սկզբանե եղել է էժանագին լեյբլ, որը հիմնականում արտադրել է ջազ, բլյուզ և քանթրի երաժշտություն։ Bluebird լեյբլը ներկայումս առաջարկում է մեծ մասամբ ջազ թողարկումներ, ինչպես նաև պատմական ջազ, սուինգ և փոփ երգերի վերաթողարկումներ, որոնք ի սկզբանե թողարկվել էին RCA Victor լեյբլում։
Նախորդ լեյբլներ
խմբագրել- RCA Victor Label Group՝ RCA Victor Label Group-ը բաղկացած է եղել RCA Victor, Windham Hill Records և Bluebird Records լեյբլներից։
- RCA-տեղայնացնող լեյբլներ՝ A&M Records[14], Colpix Records, Colgems Records, Calendar/Kirshner, Chelsea Records, Grunt Records, Windstar Records, Midland International, Loud Records, 20th Century Fox Records, Planet Records, Total Experience Records, Wooden Nickel Records, Millennium Records, Duble Kick Entertainment և Tortoise International Records (Դետրոյթ)[15]։
- Black Seal Music՝ RCA Records-ի կարճ ժամանակի ընթացքում գոյություն ունեցող դուստր լեյբլ, որը թողարկել է միայն ինդի ռոք երաժշտություն։ Black Seal-ում ձայնագրված արտիստների թվում են Ալբերթ Հեմոնդ կրտսերը, Audrye Sessions-ը, Cory Chisel and The Wandering Sons-ը և The Union Line-ը։
Ղեկավարներ
խմբագրել- Փիթեր Էդջ՝ Նախագահ և գլխավոր տնօրեն
- Ջոն Ֆլեքենսթեյն՝ Համանախագահ
- Ջո Ռիչիտելի՝ Համանախագահ
- Մարկ Փիթս՝ Urban Music-ի նախագահ
- Քիթ Նաֆթալի՝ A&R-ի նախագահ
Արտիստներր
խմբագրելՊատկերասրահ
խմբագրել-
Վաղ կանադական 45 RPM RCA Victor լեյբլ
-
RCA Victor լեյբլի սկավառակը (45 rpm) 1950-ական թվականների կեսերին
-
RCA Victor լեյբլի սկավառակը (78 rpm) 1950-ական թվականների կեսերին։ Այս հիմնական ձևավորումը նույնպես օգտագործվել է 1954-1964 թվականներին LP-ների համար։
-
RCA-ն օգտագործել է ամերիկյան ձայնագրությունների այս տարբերակը (45 rpm) Dynagroove-ի դարաշրջանում (1965-1968)
-
Dynagroove-ի դարաշրջանում RCA-ի այս սկավառակը նույնպես օգտագործվել է Հարավային Ամերիկայում 190-ական թվականների կեսերին և վերջին
-
RCA Compatible Discrete 4-ի կամ Quadradisc ալբոմի օրինակ
-
Victor «Blue Ring»-ի կողմից օգտագործվող ստանդարտ CD-ներ
-
1976-1990 թվականներին RCA Record-ի կողմից օգտագործվող վինիլներ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Why Records Are 12 Inches Wide». NPR.org (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ Hoffman, Frank (2004). Encyclopedia of Recorded Sound. Routledge. էջ 258. ISBN 1135949506.
- ↑ 3,0 3,1 «John Fleckenstein and Joe Riccitelli Upped to Co-Presidents at RCA Records». Variety (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հունվարի 19. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Agreement – RCA Records Label and Artist Direct LLC – Sample Contracts and Business Forms». Contracts.onecle.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 3-ին.
- ↑ «RCA (Radio Corporation of America)». EHTW.org. Engingeering and Technology History Wiki. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «Artists». RCA Records (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Newman, Melinda (2015 թ․ ապրիլի 3). «Now Free From Her Idol Contract, What's Kelly Clarkson Worth?». Billboard. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Benjamin, Jeff (2015 թ․ մարտի 3). «9 Times Kelly Clarkson Kept it Real». Fuse. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Du Lac, J. Freedom (2007 թ․ հունիսի 26). «'My December': Kelly Clarkson, Striking Out On Her Own». The Washington Post. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ «The Official Avril Lavigne Site». Avril Lavigne. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Audio Player». 92.5 THE BEAT Montreal's Best Music Variety Radio Station. Արխիվացված է օրիգինալից (MP3 (audio)) 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Halperin, Shirley (2011 թ․ նոյեմբերի 17). «Avril Lavigne Shifts to Epic Records, Reunites With L.A. Reid». Billboard.biz. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Holden, Steven (1982 թ․ հուլիսի 28). «The Pop Life: Gambling on Kenny Rogers». The New York Times. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Passman, Donald. «Pressing & Distribution Deals». taxi.com. Taxi: The World's Leading Independent A&R Company. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «Tortoise International Records». Discogs.com. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 29-ին.
Հետագա ընթերցում
խմբագրել- Բրայան, Մարթին Ֆ.՝ «Report to the Phonothèque Québécoise on the Search for Archival Documents of Berliner Gram-O-Phone Co., Victor Talking Machine Co., R.C.A. Victor Co. (Montréal), 1899–1972», Հետագա ընդլայնում՝ խմբ. «Montréal: Phonothèque Québécoise», 1994. 19, [1] էջ։
Արտաքին հղումներ
խմբագրել- RCA Records-ի պաշտոնական կայք
- RCA Label Group UK-ի պաշտոնական կայք
- Քելահան, Մայք (2018 թ․ փետրվարի 13). «RCA Victor-ի ալբոմների սկավառակագրություն».
- Ուիլյամ Ջ. Գանզ (1942). Համացանցի արխիվ։ Առաջադրանքների կատարում (1942)՝ Ինչպե՞ս RCA records-ը ստեղծված, պատմում է Միլթոն Քրոսը.
- RCA Victor Համացանցի արխիվ Great 78 Project-ում