Ժան Լը Ռոն Դ'Ալամբեր
ֆրանսիացի գրող
Ժան Լը Ռոն Դ'Ալամբեր (ֆր.՝ Jean Le Rond D'Alembert, d'Alembert, նոյեմբերի 16, 1717, Փարիզ – հոկտեմբերի 29, 1783, Փարիզ), ֆրանսիացի մաթեմատիկոս և փիլիսոփա, Փարիզի (1741) և Պետերբուրգի (1764) Գիտությունների ակադեմիաների անդամ։
Քաղվածքներ
խմբագրել- Իսկական ազնիվ մարդը պետք է իրենից գերադասի ընտանիքը, ընտանիքից՝ հայրենիքը, հայրենիքից՝ մարդկությունը[1]։
- Անհստակությունը հաճախ առաջանում է որքան բազմախոսքությունից, նույնքան էլ ավելորդ հակիրճությունից[2]։
- Քաղաքացիների իսկական հավասարությունը նրանում է, որ նրանք բոլորը միատեսակ ենթարկվեն օրենքներին[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել