Jump to content

«Փոթորիկ (պիես)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Rescuing 1 sources and tagging 0 as dead.) #IABot (v2.0.9.5
Ավելացրեք 1 գիրք Վիքիպեդիա:Ստուգելիություն (20240915)) #IABot (v2.0.9.5) (GreenC bot
Տող 200. Տող 200.
* {{Ռուսերեն հոդված |ref=none |автор=Grant, Patrick |заглавие=The Magic of Charity: A Background to Prospero |год=1976 |язык=en |издание=The Review of English Studies |издательство=Oxford University Press |тип=journal |том=XXVII |номер=105 |страницы=1—16 |issn=1471-6968 |doi=10.1093/res/XXVII.105.1}}
* {{Ռուսերեն հոդված |ref=none |автор=Grant, Patrick |заглавие=The Magic of Charity: A Background to Prospero |год=1976 |язык=en |издание=The Review of English Studies |издательство=Oxford University Press |тип=journal |том=XXVII |номер=105 |страницы=1—16 |issn=1471-6968 |doi=10.1093/res/XXVII.105.1}}
* {{Cite book |last1=Knight |first1=G. Wilson |title=Shakespearean Dimensions |publisher=Harvester |year=1984 |isbn=978-0710806284}}
* {{Cite book |last1=Knight |first1=G. Wilson |title=Shakespearean Dimensions |publisher=Harvester |year=1984 |isbn=978-0710806284}}
* {{Cite book |last=Sagar |first=Keith |title=Literature and the Crime Against Nature |publisher=Chaucer Press |year=2005 |location=London |chapter=The Crime Against Caliban}}
* {{Cite book |last=Sagar |first=Keith |title=Literature and the Crime Against Nature |url=https://archive.org/details/literaturecrimea0000saga |publisher=Chaucer Press |year=2005 |location=London |chapter=The Crime Against Caliban}}
* {{Cite book |last=Yates |first=Frances A. |url=https://archive.org/details/shakespeareslast0000yate |title=Shakespeare's Last Plays: A New Approach |publisher=Routledge & Kegan Paul |year=1975 |isbn=978-0710081001 |location=London }}
* {{Cite book |last=Yates |first=Frances A. |url=https://archive.org/details/shakespeareslast0000yate |title=Shakespeare's Last Plays: A New Approach |publisher=Routledge & Kegan Paul |year=1975 |isbn=978-0710081001 |location=London }}
* {{Cite book |last=Yates |first=Frances A. |url=https://archive.org/details/occultphilosophy0000yate |title=The Occult Philosophy in the Elizabethan Age |publisher=Routledge & Kegan Paul |year=1979 |isbn=978-0415254090 |location=London }}
* {{Cite book |last=Yates |first=Frances A. |url=https://archive.org/details/occultphilosophy0000yate |title=The Occult Philosophy in the Elizabethan Age |publisher=Routledge & Kegan Paul |year=1979 |isbn=978-0415254090 |location=London }}

00:41, 16 Սեպտեմբերի 2024-ի տարբերակ

Փոթորիկ
անգլ.՝ The Tempest
Տեսակդրամատիկական ստեղծագործություն
Ժանրտրագիկոմեդիա
Ձևպիես
ՀեղինակՈւիլյամ Շեքսպիր
Երկիր Անգլիայի թագավորություն
Բնագիր լեզուանգլերեն և վաղ ժամանակակից անգլերեն
Գրվել է1611
Առաջին
ներկայացման վայր
Palace of Whitehall?
ԿերպարներProspero?, Miranda?, Ariel?, Caliban?, Ferdinand?, Gonzalo?, Stephano?, Կերես, Յունոնա, Իրիս, Francisco?, Trinculo?, Alonso?, Sycorax? և Antonio?
ՀրատարակչությունEdward Blunt (publisher)?
Հրատարակվել է1623
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/shakespr/sturm2/sturm2.html(գերմ.), commons.wikimedia.org/w/index.php?title=File:Shakespeare_-_Œuvres_complètes,_traduction_Guizot,_Didier,_1864,_tome_1.djvu&page=303(ֆր.), commons.wikimedia.org/w/index.php?title=File:Shakespeare_-_Œuvres_complètes,_traduction_Hugo,_Pagnerre,_1865,_tome_2.djvu&page=189(ֆր.), commons.wikimedia.org/w/index.php?title=File:Shakespeare_-_Œuvres_complètes,_Laroche,_1842,_vol_1.djvu&page=27(ֆր.) և commons.wikimedia.org/w/index.php?title=File:Shakespeare_-_Œuvres_complètes,_traduction_Montégut,_Hachette,_1867,_tome_1.djvu&page=14(ֆր.)
 The Tempest
Ուիլյամ Հոգարթ, Կալիբան

«Փոթորիկ» (անգլ.՝ The Tempest), Վիլյամ Շեքսպիրի պիեսներից, որ ավանդաբար համարվում է հեղինակի վերջին ստեղծագործություններից մեկը, որ նա գրել է ինքնուրույն[1][2] (առաջին բեմադրությունը տեղի է ունեցել 1611 թվականին, առաջին անգամ հրատարակվել է 1623 թվականին)։ Ըստ ժանրի այն տրագիկոմեդիա է, ողբերգական տարրերով պիես, բայց ունի երջանիկ ավարտ։ Անգլիացի գրականագետներն այս և Շեքսպիրի ուշ շրջանի մի քանի այլ ստեղծագործությունների ժանրը բնորոշում են որպես «Շեքսպիրի ուշ շրջանի վեպեր» (Shakespeare's late romances):

Սյուժե

Կախարդ Պրոսպերոն՝ Միլանի օրինական հերցոգը, Նեապոլի թագավորի օգնությամբ գահընկեց է արվում իր եղբոր՝ Անտոնիոյի կողմից։ Պրոսպերոն ու իր փոքր աղջիկը՝ Միրանդան, արտաքսվում են Միլանից։ Նրանց նստեցնում են անցք ունեցող նավ և ուղարկում բաց ծով։ Նեապոլի մեծատոհմիկ Գոնզալոն Անտոնիոյից գաղտնի Պրոսպերոյին է փոխանցում ջուր, ուտելիք ու նրա կախարդական գրքերը։ Պրոսպերոն ու Միրանդան ընկնում են կղզի։ Այդտեղ կախարդն անմարմին ոգի Արիելին փրկում է տանջանքներից, որոնց նրան դատապարտել էր կախարդուհի Սիկորաքսան։ Արիելը դառնում է Պրոսպերոյի աղախինը, որը մշտապես խոստանում է ազատել նրան։ Սիկորաքսայի որդին՝ վայրենի Կալիբանը, որը կղզու միակ բնակիչն է, կատարում է սև աշխատանքը Պրոսպերոյի համար։ Ատելով իր ստրկությունը՝ Կալիբանը մտածում է, որ Պրոսպերոն գրավել է իրավամբ իրեն պատկանող կղզին։

Վրեժ լուծելու նպատակով Պրոսպերոն կախարդանքի օգնությամբ փոթորիկ է առաջացնում ծովում։ Իրեն գահընկեց արած եղբայրը՝ Անտոնիոն, Ալոնզոյի և նրա որդի Ֆերդինանդի, Սեբաստյան եղբոր և Գոնզալոյի հետ նավով վերադառնում է Ալոնզոյի դուստր Կլարիբելի ու Թունիսի թագավորի հարսանիքից։ Նավը խորտակվում է, իսկ նրա ուղևորները, բաժանվելով մի քանի խմբի, հայտնվում են կղզում։ Սլոնզոյի որդի Ֆերդինանդը կարծում է, որ միայն ինքն է փրկվել։ Նա հանդիպում է Միրանդային և սիրահարվում նրան։ Սակայն Պրոսպերոն ձևացնում է, թե չի հավատում Ֆերդինանդի զգացմունքների անկեղծությանն ու նրան ենթարկում է փորձությունների։ Միևնույն ժամանակ Անտոնիոն Սեբաստյանին համոզում է սպանել Ալոնզոյին, որ դառնա թագավոր։ Նրանց դավադրության իրականացմանը խանգարում է Արիելը Պրոսպերոյի հրամանով։

Պալատական և հարբեցող Ստեֆանոն ու ծաղրածու Տրինկուլոն հանդիպում են Կալիբանին։ Վերջինս կարծում է, թե նրանք ընկել են լուսնից, և նրանց դրդում է սպանել Պրոսպերոյին և տիրել կղզուն։ Սակայն դավադրությունն անհաջողություն է կրում. անտեսանելի ոգի Արիելը նրանց ճանապարհին կախում է գեղեցիկ հագուստներ։ Ստեֆանոն ու Տրինկուլոն տարվում են դրանցով ու հրաժարվում իրենց սկզբնական մտադրությունից։ Արիելը հարպիայի կերպարով հայտնվում է Ալոնզոյի, Անտոնիոյի ու Սեբաստյանի առաջ և Պրոսպերոյի հրամանով նրանց մեղադրում հանցանք կատարած լինելու մեջ։ Աստիճանաբար բոլոր հերոսները Պրոսպերոյի կամքով հավաքվում են նրա շուրջը։ Պրոսպերոն ներում է Ալոնզոյին և վերադարձնում նրա որդուն, որին նա մեռած էր համարում։ Ալոնզոն օրհնում է Ֆերդինանդին ու Միրանդային։ Պրոսպերոն ներում է նաև Անտոնիոյին ու Սեբաստյանին, բայց զգուշացնում է, որ գիտի Ալոնզոյի դեմ նրանց հանցավոր մտադրության մասին։ Պրոսպերոն բոլորի հետ պատրաստվում է գնալ Նեապոլ, ապա Միլան, որտեղ նա նորից պետք է կառավարեր։ Արիելին, որ վերջապես ստանում է իր երկար սպասված ազատությունը, հանձնարարվում է նախապատրաստել բարենպաստ եղանակ ծով դուրս գալու համար։

Վերջաբանում բոլորովին մենակ մնացած Պրոսպերոն, դիմելով հանդիսատեսին, հրաժարվում է կախարդանքից։

Գործող անձինք

  • Ալոնզո, Նեապոլի թագավոր
  • Սեբաստյան, նրա եղբայրը
  • Պրոսպերո, Միլանի օրինական դուքս
  • Միրանդա, Պրոսպերոյի դուտրը
  • Անտոնիո, Պրոսպերոյի եղբայրը
  • Ֆերդինանդ, Նեապոլի թագավորի որդին
  • Գոնզալո, Նեապոլի թագավորի խորհրդականը
  • Ադրիան, Ֆրանսիսկո, պալատականներ
  • Կալիան, վայրենի, ստրուկ
  • Տրինկուլո, ծաղրածու
  • Ստեֆանո, պալատական
  • Նավապետ
  • Բոցման
  • Նավաստիներ
  • Արիել, օդի ոգի (կանացի դեր, 20-րդ դարից՝ նաև տղամարդ)
  • Իրիդա, Ցերերա, Յունոնա, հավերժահարսեր, հնփվորներ – ոգիներ
  • Այլ ոգիներ, Պրոսպերոյի ենթականեր

Գործողությունները տեղի են ունենում նավի վրա, ծովում և կղզում։

Հայտնի բեմադրություններ

The Tempest (1908)

Գոյություն ունի գրավոր վկայություն այն մասին, որ «Փոթորիկը» խաղացել են «Թագավորի ծառաները» (Շեքսպիրի թատերախումբը) Ուայթհոլ պալատում Բոլոր սրբերի տոնի նախօրեին՝ 1611 թվականի նոյեմբերի 1-ին։ Հարոլդ Բլումը Shakespeare: Invention of the Human աշխատությունում պնդում է, որ այդ վկայությունը, «ինչպես հայտնի է, կեղծ է», բայց հաստատել է, որ 1611 թվականը պիեսի հրատարակման տարին է։ «Փոթորիկը» եղել է Շեքսպիրի այն ութ պիեսներից մեկը, որոնք խաղացել են արքունիքում 1612-1613 թվականների ձմեռվա ընթացքում՝ Ելիզավետա Ստյուարտի և Պֆալցի կուրֆյուրստ Ֆրիդրիխ V-ի ամուսնության տոնան ժամանակ։ Ընդհուպ մինչև Ռեստավրացիան տեղի ունեցած հետագա բեմադրությունների մասին ոչինչ հայտնի չէ։ Սակայն Ուիլյամ Դավենանտը 1667 թվականին պիեսի՝ Ջոն Դրայդենի հետ համատեղ կատարված մշակման իր նախաբանում պնդում է, որ «Փոթորիկը» բեմադրվել է «Բլեքֆրայերս» (անգլ.՝ Blackfriars Theatre) թատրոնում։ Պիեսի ռեմարկների ուշադիր ուսումնասիրությունը ցույց է տալիս, թե հնարավոր է, որ այն ստեղծվել է հատուկ «Բլեքֆրայերսի», ոչ թե «Գլոբուսի» համար[3]։ Մինչև 20-րդ դարը պիեսը տպագրվել է և բեմադրվել ավելի հաճախ Դրայդեն-Դավենանտի մշակմամբ և «Կախարդված կղզին» (անգլ.՝ The Enchanted Island) խորագրով։ Բեմադրությանը մասնակցել են Դևիդ Գարիկը, Թոմաս Շեդուելը, Ջ. Քեմբլն ու այլք։ Բնօրինակով մի քանի անգամ բեմադրվել է 1746 թվականին «Դրուրի Լեյնում» (Լոնդոն)։

20-րդ դար (Շեքսպիրի տեքստը)

  • Նոր դրամատիկական թատրոն (Բեռլին, 1906)
  • Շեքսպիրի հիշատակին նվիրված թատրոն (Ստրատֆորտ ըփոն Էյվոն, 1951, Պրոսպերո՝ Մ. Ս. Ռեդգրեյվ, Կալիբան՝ Գրիֆիթ, Միրանդա՝ Փենվերդին)
  • Նույն տեղում (1957, ռեժիոր, նկարիչ և կոմպոզիտոր՝ Փիթեր Բրուք, Պրոսպերո՝ Ջոն Գիլգուդ, Արիել՝ Բրեֆորդ, Տրինկուլո՝ Ռևիլ, Միրանդա՝ Էրիս, Կալիբան՝ Քլյունե, Ֆերդինանդ՝ Ջոնսոն)
  • Յոհանեսբուրգյան խաղացանկային թատրոն (1957, պրոսպերո՝ Բոլտեր, Արիել՝ Քրիշտոք)
  • Գեղարվեստական թատրոն, Մյունխեն (1914)
  • Նյու Յորք (1946, ռեժիսոր՝ Ուեբստեր)
  • American Shakespeare Theatre (1981, ռեժիսոր՝ Ջերալդ Ֆրիդմեն)
  • Royal Shakespeare Company (1982, ռեժիսոր՝ Ռոն Դենիելս)
  • Օլդ Վիք (1988, ռեժիսոր՝ Ջոնաթան Միլլեր, Պրոսպերո՝ Մաքս ֆոն Սյուդով)
  • Շեքսպիրյան թագավորական թատրոն (Royal Shakespeare Company, 1993, Սեմ Մենդես, Արիել՝ Simon Russell Beale, Պրոսպերո՝ Ալեք Մաքքոուեն
  • the Globe Theatre (2000, Պրոսպերո՝ Վանեսա Ռեդգրեյվ, Կալիբան՝ Ջասպեր Բրիտոն (Jasper Britton)։

Մշակույթում

Երաժշտության մեջ

  • 17-րդ դարի վերջին և 18-րդ դարի սկզբին Անգլիայում Շեքսպիրի «Փոթորիկ» պիեսի (լիբրետիստների մշակմամբ) հիման վրա ստեղծվել են բազմաթիվ կիսաօպերաներ։ Պիեսի սյուժեն օգտագործած կոմպոզիտորների թվում են եղել անգլիացի հայտնի կոմպոզիտորներ Մեթյու Լոքն ու Հենրի Պյորսելը։
  • Բեթհովենը Շեքսպիրի «Փոթորիկ» պիեսի երաժշտական մարմնավորումն է համարել op. 31 № 2, d-moll (1802) սոնետի առաջին մասն ու «Ապասիոնատան» op. 57, f-moll (1804)։ Երբ Բեթհովենի ընկերն ու նրա կենսագիր Անտոն Շինդլերը հարցրել է, թե ինչպիսին է «Ապասիոնատայի» բովանդակությունը, կոմպոզիտորն ասել է. «Կարդացեք միայն Շեքսպիրի «Փոթորիկը»։ Ինչպես նշում է ակադեմիկոս Բ. Ասաֆևը, «մենք, ըստ հենց կոմպոզիտորի անգին նկատառման, ունենք Շեքսպիրի «Փոթորկի» պոետական գաղափարի արտացոլումը։ <...> «Ապասիոնատայում» ոչ միայն սերն է, այլև գրեթե ամենուր՝ «բնությունն իր տիեզերական կերպարով», որ արթնացրել է մոգական հերոսի, այսինքն՝ Պրոսպերոյի արվեստով... Բեթհովենն ինքը դարձել է Պրոսպերոն՝ կյանքի տարերքի վերստեղծոցն արվեստում. նա ոչ թե գրում երաժշտություն Շեքսպիրի պիեսի համար, այլ երաժշտական տեսանկյունից արտացոլում է նույն պոետական գաղափարը» (Բ. Ասաֆև, Երաժշտական ձևը որպես գործընթաց, Լ., 1971. էջ 290–291)։
  • Էկտոր Բեռլիոզի «Լելիո, կամ զարթոնք դեպի կյանք», op. 14b մոնոդրամայի վեցերորդ մասը վերնագրված է «Ֆանտազիա Շեքսպիրի «Փոթորկի» թեմայով» (Fantaisie sur la 'Tempête' de Shakespeare)։
  • Յան Սիբելիուսի վերջին աշխատանքներից մեկը եղել է երաժշտությունը «Փոթորիկ» ստեղծագործության համար։
  • Պյոտր Չայկովսկին գրել է «Փոթորիկ» սիմֆոնիկ ֆանտազիան։
  • «Փոթորիկ» ստեղծագործության համար գրած երաժշտությունը (1861) եղել է անգլիացի կոմպոզիտոր Արթուր Սալիվանի դիպլոմային աշխատանքը։
  • Կայա Սաարահոն Շեքսպիրի պիեսի մի հատվածի հիման վրա գրել է «The Tempest Songbook» ստեղծագործությունը, որ կազմված է հինգ մասից՝ Ariel’s Hail, Caliban’s Dream, Miranda’s Lament, Prospero’s vision, Ferdinand’s Comfort։
  • Թոմաս Ադեսը գրել է «Փոթորիկ» օպերան։

Կերպարվեստում

Ժիլլո Սենտ Էվր, «Միրանդան շախմատ է խաղում Ֆերդինանդի հետ՝ կատակով նրան մեղադրելով խաբելու մեջ», 1822

Էկրանավորումներ

Այլ

  • Fahrenheit համակարգչային խաղում գլխավոր հերոս Լուկաս Քեյնի ամենասիրելի գրքերից մեկը Շեքսպիրի «Փոթորիկն» է, որը նա մոռացել է սրճարանում՝ իր սեղանի մոտ։
  • Ջոն Ֆաուլզի «Մոգը» վեպում «Փոթորիկ» դրաման ու նրա հերոսները հիշատակվում են ամբողջ ստեղծագործության ընթացքում։
  • «Կորուստների փոթորիկ» անիմեն «Փոթորիկ» պիեսի սյուժեի վերապատմումն է, ինչպես նաև ունի բազմաթիվ հղումներ Շեքսպիրի «Համլետ» ողբերգությանը։
  • Դեն Սիմմոնսի «Տրոյա» շարքում, որոյ ընդգրկված են «Իլիոն» և «Օլիմպոս» ստեղծագործությունները, բազմիցս հիշատակվում են «Փոթորիկ» պիեսի հերոսներ Պրոսպերոն, Կալիբանը։
  • Ջոն Ֆաուլզի «Հավաքորդը» վեպում նույնպես հանդիպում են պիեսի հերոսների անունները։
  • 2011 թվականի «Այն, ինչ պետք է» (անգլ.՝ «Hunky Dory») բրիտանական ֆիլմի սյուժեն ծավալվում է դպրոցականների կողմից «Փոթորիկ» պիեսի բեմադրման ֆոնին։
  • Ամերիկացի հեղինակ-կատարող Բոբ Դիլանի երեսուներեքերորդ ստուդիական ալբոմը կոչվում է «Tempest» (2012)։ Չնայած երաժիշտը նշել է. «Շեքսպիրի վերջին պիեսը կոչվել է The Tempest, իսկ իմ ձայնագրության խորագիրը պարզապես Tempest է։ ԴՐանք երկու տարբեր վերնագրեր են»[4]։
  • Սև ծխի կերպարը «Կորուսյալները» հեռուստասերիալում։
  • Warhammer 40,000 հորինված ֆանտաստիկ տիեզերքում Պրոսպերոն ու Կալիբանը Հազարավոր որդիների ու Խավարի հրեշտակների լեգեոնների մոլորակներն են։
  • «Գրադարանավարները» սերիալի երկրորդ եթերաշրջանի անտագոնիստը Պրոսպերոն է, որին դուր չի գալիս Շեքսպիրի կողմից առաջարկված վերջաբանն իր պատմության համար։
  • Յուրի Օլեշայի «Երեք հաստլիկներ» հեքիաթի հերոսներից մեկը, որ զինագործ է ու գլխավոր խռովարարը, կրում է Պրոսպերո անունը։
  • Անգլիացի գրող Օլդոս Հաքսլիի «Չքնաղ նոր աշխարհ» (անգլ.՝ Brave New World, 1932) հակաուտոպիական վեպի վերնագիրը վերցված է «Փոթորիկ» պիեսի «How beauteous mankind is! O brave new world…» («Ինչ գեղեցիկ է մարդկությունը / Օ, չքնաղ նոր աշխարհ») արտահայտությունից (ինչն ինքնին գրավել է կրթյալ մարդկանց ուշադրությունը, որի հույսն էլ ուներ հիմնականում հեղինակը)։ Դրանից բացի վեպի հերոս Ջոնն օգտագործում է մեջբերումներ պիեսից։ Բայց եթե Շեքսպիրի մոտ խոսը վերաբերում է թեկուզ հորինված, բայց իսկապես գեղեցիկ աշխարհի մասին, ապա Հաքսլին այդ և դրանից հետո հրատարակված «Brave New World Revisited» («Նոր այցելություն չքնաղ նոր աշխարհ») (1958) վեպերում ցույց է տալիս, որ իրեն ժամանակակից աշխարհում ամեն ինչ տեղի է ունենում հակառակ, և այդ հասարակությունը դառնում է ավելի ամբողջատիրական։
  • Life Is Strange: Before The Storm համակարգչային խաղի 2-րդ էպիզոդում գլխավոր հերոսները դպրոցի դրամատիկական խմբակի ուժերով բեմադրում են «Փոթորիկ» պիեսը։ Հիմնական տարբերությունն այն է, որ Պրոսպերոն և Արիելն այդ բեմադրության մեջ կանայք են։ Երկրորդ էպիզոդի վերնագիրը հղում է Օլդոս Հաքսլիի հակաուտոպիական վեպին՝ «Օ, չքնաղ նոր աշխարհ», իսկ երրորդ էպիզոդի վերնագիրը «Փոթորիկ» պիեսի հերոսի խոսքն է՝ «Դժոխքը դատարկ է»։
  • Silent Hill Origins խաղում կա Կալիբան հերոս։
  • «Ականավոր ջենտլմենների լիգա» կոմիքսում հիշատակվում են Պրոսպերոն, Կալիբանն ու Արիելը՝ որպես Լիգայի առաջին կազմի անդամներ։

Ծանոթագրություններ

  1. Orgel, 1987, էջեր 63–64
  2. Vaughan, Vaughan, էջեր 1–6
  3. Halliday, F.E. (1964). A Shakespeare Companion 1564—1964. Baltimore: Penguin. ISBN 0-7156-0309-4. p. 486
  4. Gilmore, Mikal (2012 թ․ օգոստոսի 1). «Bob Dylan on His Dark New Album, 'Tempest'». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 18-ին.

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոթորիկ (պիես)» հոդվածին։