Jump to content

«Դաշտադեմի ամրոց»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Պեղումներ բաժնում առկա է տեղեկատվություն (պարբերություններ), որն իր պարունակած տեղեկատվության համար պետք է լինի պատմություն բաժնում։ շտկել է պետք․ պեղումներ բաժնում պետք է լինեն պեղումների մասին տեղեկություններ կամ պեղումների պատմության մասին տեղեկություններ։
 
(9 intermediate revisions by 3 users not shown)
Տող 1. Տող 1.
{{վիքիֆիկացում}}
{{վիքիֆիկացում}}
{{այլ|Դաշտադեմ (այլ կիրառումներ)}}{{Տեղեկաքարտ Ամրոց|պատկեր=Dashtadem castle panoramic view.jpg|նկարագրում1=Ամրոցի հիմնական (հյուսիս-արևելյան) մուտքը արտաքին կողմից|Վիքիպահեստ=Dashtadem fortress}}
{{այլ|Դաշտադեմ (այլ կիրառումներ)}}{{Տեղեկաքարտ Ամրոց|պատկեր=Dashtadem castle panoramic view.jpg|նկարագրում1=Ամրոցի հիմնական (հյուսիս-արևելյան) մուտքը արտաքին կողմից|Վիքիպահեստ=Dashtadem fortress}}
'''Դաշտադեմի ամրոց''', նախկինում՝ Ներքին Թալին, 11-20-րդ դարերի ամրոց [[Հայաստանի Հանրապետության]] [[Արագածոտնի մարզ|Արագածոտնի մարզի]] Դաշտադեմ գյուղում՝ նրա հարավային եզրին։ Տեղակայված է [[Մեծ Արտենի|Արտենի]] լեռան հարավարևելյան կողմում տարածվող լայնարձակ սարահարթի վրա։
'''Դաշտադեմի ամրոց''', նախկինում՝ Ներքին Թալին, 11-20-րդ դարերի ամրոց [[Հայաստան]]ի [[Արագածոտնի մարզ]]ի Դաշտադեմ գյուղում՝ նրա հարավային եզրին։ Տեղակայված է [[Մեծ Արտենի|Արտենի]] լեռան հարավարևելյան կողմում տարածվող լայնարձակ սարահարթի վրա։


== Պատմություն ==
== Պատմություն ==
Դաշտադեմի ամրոցը Հայաստանի ամրաշինական համակարգի եզակի համալիրներից մեկն է։ Բաղկացած է [[Միջնադար|միջնադարյան]] [[Դղյակ|դղյակից]], որն, իր հերթին, պարփակված է 19-րդ դարի սկզբին կառուցված արտաքին մեծ պարսպով։ Ամրոցից դուրս՝ հարավային կողմում, տարածվում է միջնադարյան գյուղատեղին՝ բնակելի և արտադրական համալիրներով, գերեզմանոցներով և առանձին կանգնեցված խաչքարերով։
Դաշտադեմի ամրոցը Հայաստանի ամրաշինական համակարգի եզակի համալիրներից մեկն է։ Բաղկացած է [[միջնադար]]յան [[դղյակ]]ից, որն, իր հերթին, պարփակված է 19-րդ դարի սկզբին կառուցված արտաքին մեծ պարսպով։ Ամրոցից դուրս՝ հարավային կողմում, տարածվում է միջնադարյան գյուղատեղին՝ բնակելի և արտադրական համալիրներով, գերեզմանոցներով և առանձին կանգնեցված խաչքարերով։
[[Պատկեր:Dashtadem castle, aerial view from south east.jpg|մինի|300x300փքս|Դաշտադեմի միջնադարյան դղյակը]]
[[Պատկեր:Dashtadem castle, aerial view from south east.jpg|մինի|300x300փքս|Դաշտադեմի միջնադարյան դղյակը]]
Ամրոցի հիմնադրման և պատմության վերաբերյալ գրավոր սկզբնաղբյուրները սակավաթիվ են։ Առաջին թվակիր աղբյուրը միջնաբերդի հարավարևմտյան աշտարակի վրա պահպանված արաբերեն արձանագրությունն է, որի համաձայն՝ Սուլթան իբն Մահմուդ իբն Շավուր [[Շադդադյաններ|Շադդադյանը]] 1174 թվականի սեպտեմբերին հիմնում է այս շինությունը<ref>{{Cite book|title=Корпус арабских надписей Армении (VIII – XVI вв.)|last=Хачатрян|first=А.А․|publisher=Изд. АН АрмССР|year=1987|location=Ереван|pages=46}}</ref>։
Ամրոցի հիմնադրման և պատմության վերաբերյալ գրավոր սկզբնաղբյուրները սակավաթիվ են։ Առաջին թվակիր աղբյուրը միջնաբերդի հարավարևմտյան աշտարակի վրա պահպանված արաբերեն արձանագրությունն է, որի համաձայն՝ Սուլթան իբն Մահմուդ իբն Շավուր [[Շադդադյաններ|Շադդադյանը]] 1174 թվականի սեպտեմբերին հիմնում է այս շինությունը<ref>{{Cite book |last=Хачатрян |first=А.А․ |title=Корпус арабских надписей Армении (VIII – XVI вв.) |publisher=Изд. АН АрмССР |year=1987 |location=Ереван |pages=46}}</ref>։


Երկրորդ առանցքային սկզբնաղբյուրը 1307 թ. հայերեն արձանագրությունն է, որի համաձայն՝ [[Աղպուղա Զաքարյան|Աղպուղա Զաքարյանը]] ազատում է իր Թալին գյուղը գինու հարկից<ref name=":0">{{Cite book|title=A View on Life in the Medieval Fortress at Dashtadem: Results of the 2015 and 2018 Excavation Campaigns, in Avetisyan P., Bobokhyan A. (eds), “Archaeology of Armenia in Regional Context”|last=Babajanyan A., Aghaian S., Davtyan D., Melkonyan H.|publisher=Publishing House of the Institute of Archaeology and Ethnography|year=2021|location=Yerevan|pages=374, fig. 5}}</ref>։ Մեկ տասնյակից ավել վիմագրերի բեկորներ ի հայտ են եկել 2015 և 2018 թվականների պեղումներով<ref name=":1">{{Cite journal|last=Melkonyan H., Babajanyan A., Harutyunyan A., Davtyan D., Aghaian S.|date=https://www.academia.edu/39862179/The_excavations_of_Dashtadem_fortress_preliminary_report_on_2015_fieldwork_activity|title=The Excavations of Dashtadem Fortress: Preliminary Report of 2015 Fieldwork Activity|journal=Aramazd: Armenian Journal of Near Eastern Studies, N11/1-2}}</ref>։
Երկրորդ առանցքային սկզբնաղբյուրը 1307 թ. հայերեն արձանագրությունն է, որի համաձայն՝ [[Աղպուղա Զաքարյան]]ը ազատում է իր Թալին գյուղը գինու հարկից<ref name=":0">{{Cite book |last=Babajanyan A., Aghaian S., Davtyan D., Melkonyan H. |title=A View on Life in the Medieval Fortress at Dashtadem: Results of the 2015 and 2018 Excavation Campaigns, in Avetisyan P., Bobokhyan A. (eds), “Archaeology of Armenia in Regional Context” |publisher=Publishing House of the Institute of Archaeology and Ethnography |year=2021 |location=Yerevan |pages=374, fig. 5}}</ref>։ Մեկ տասնյակից ավել վիմագրերի բեկորներ ի հայտ են եկել 2015 և 2018 թվականների պեղումներով<ref name=":1">{{Cite journal |last=Melkonyan H., Babajanyan A., Harutyunyan A., Davtyan D., Aghaian S. |date=https://www.academia.edu/39862179/The_excavations_of_Dashtadem_fortress_preliminary_report_on_2015_fieldwork_activity |title=The Excavations of Dashtadem Fortress: Preliminary Report of 2015 Fieldwork Activity |journal=Aramazd: Armenian Journal of Near Eastern Studies, N11/1-2}}</ref>։


Երկար տարիներ հանրային լայն շրջանակներում տարածված է եղել այն տեսակետը, որը ամրոցը հիմնադրվել է [[Վանի թագավորություն|ուրարտական]] ամրոցի տեղում, [[Կամսարականներ|Կամսարականների]] օրոք<ref>{{Cite web|url=https://hushardzan.am/archives/9945|title=Դաշտադեմի ամրոց-համալիր}}</ref>։ Ամրոցի միջնադարյան դղյակի տարածքում իրականացված լայնածավալ պեղումներով որևէ փաստական տվյալ չի հայտնաբերվել՝ ամրապնդելու այդ տեսակետը<ref name=":0" />։
Երկար տարիներ հանրային լայն շրջանակներում տարածված է եղել այն տեսակետը, որ ամրոցը հիմնադրվել է [[Վանի թագավորություն|ուրարտական]] ամրոցի տեղում, [[Կամսարականներ]]ի օրոք<ref>{{Cite web |title=Դաշտադեմի ամրոց-համալիր |url=https://hushardzan.am/archives/9945}}</ref>։ Ամրոցի միջնադարյան դղյակի տարածքում իրականացված լայնածավալ պեղումներով որևէ փաստական տվյալ չի հայտնաբերվել՝ ամրապնդելու այդ տեսակետը<ref name=":0" />։


Եվս մի շփոթմունք կապված է ամրոցի շուրջ տարածվող միջնադարյան բնակատեղիի անվան հետ։ Տարածված է ամրոցն անվանել նաև Քաղենիի ամրոց։ Սա հիմնված է 10-րդ դարի պատմիչ [[Հովհաննես Ե Դրասխանակերտցի|Հովհաննես Դրասխանակերտցու]] հիշատակած այն իրադարձության հետ, երբ 8-րդ դարի վերջին քարորդում արաբների կողմից իրականացվում է հայերի դաժան կոտորածը, որը պատմության մեջ հայտնի է որպես [[Թալինի կոտորած]]. ''"Յաւուրս սորա եղև կոտորումն '''Քաղինոյ և Արենոյ և գիւղաքաղաքին Թալնայ''', յորում սպանան ոգիք իբրև եօթն հարիւր և գերեցան հազար երկերիւր"''<ref>{{Cite book|title=Հայոց պատմություն|last=Հովհաննես Դրասխանակերտցի|publisher=Երևանի համալսարան|year=1996|location=Երևան|pages=110-111}}</ref>։
Եվս մի շփոթմունք կապված է ամրոցի շուրջ տարածվող միջնադարյան բնակատեղիի անվան հետ։ Տարածված է ամրոցն անվանել նաև Քաղենիի ամրոց։ Սա հիմնված է 10-րդ դարի պատմիչ [[Հովհաննես Ե Դրասխանակերտցի|Հովհաննես Դրասխանակերտցու]] հիշատակած այն իրադարձության հետ, երբ 8-րդ դարի վերջին քառորդում արաբների կողմից իրականացվում է հայերի դաժան կոտորածը, որը պատմության մեջ հայտնի է որպես [[Թալինի կոտորած]]. ''"Յաւուրս սորա եղև կոտորումն '''Քաղինոյ և Արենոյ և գիւղաքաղաքին Թալնայ''', յորում սպանան ոգիք իբրև եօթն հարիւր և գերեցան հազար երկերիւր"''<ref>{{Cite book |last=Հովհաննես Դրասխանակերտցի |title=Հայոց պատմություն |publisher=Երևանի համալսարան |year=1996 |location=Երևան |pages=110-111}}</ref>։

Իրադարձությանը ականատես 8-րդ դարի պատմիչ [[Ղևոնդ]]ը, սակայն, տվյալ իրադարձությունը նկարագրելիս Թալինի հետ միասին հիշատակում է․ ''"Իսկ տաճկաց զորքերը, որոնք Դվին քաղաքում էին, դուրս գալով՝ ասպատակում էին շրջակա գավառները, ավարի էին տալիս և արյուն թափում '''Պտղունք, Թալին, Կողբ''' գյուղերում և այլ բազում տեղերում սուրը գործի դնելով շատերին դիաթավալ էին թողնում"''<ref>{{Cite book |last=Ղևոնդ |title=Պատմություն |publisher=Սովետական գրող |year=1982 |location=Երևան |pages=116}}</ref>։ Դաշտադեմի ամրոցում հայտնաբերված երեք վիմագրերում<ref name=":1" />, այդ թվում՝ Աղպուղա Զաքարյանի արձանագրության մեջ<ref name=":0" />, ինչպես նաև Քրիստափորի վանքի պատերին պահպանված արձանագրություններում<ref name=":2" />, բնակատեղին կոչվում է Թալին։


Իրադարձությանը ականատես 8-րդ դարի պատմիչ [[Ղևոնդ|Ղևոնդը]], սակայն, տվյալ իրադարձությունը նկարագրելիս Թալինի հետ միասին հիշատակում է․ ''"Իսկ տաճկաց զորքերը, որոնք Դվին քաղաքում էին, դուրս գալով՝ ասպատակում էին շրջակա գավառները, ավարի էին տալիս և արյուն թափոում '''Պտղունք, Թալին, Կողբ''' գյուղերում և այլ բազում տեղերում սուրը գործի դնելով շատերին դիաթավալ էին թողնում"''<ref>{{Cite book|title=Պատմություն|last=Ղևոնդ|publisher=Սովետական գրող|year=1982|location=Երևան|pages=116}}</ref>։ Դաշտադեմի ամրոցում հայտնաբերված երեք վիմագրերում<ref name=":1" />, այդ թվում՝ Աղպուղա Զաքարյանի արձանագրության մեջ<ref name=":0" />, ինչպես նաև Քրիստափորի վանքի պատերին պահպանված արձանագրություններում<ref name=":2" />, բնակատեղին կոչվում է Թալին։
== Պեղումները ==
== Պեղումները ==
Դաշտադեմի ամրոցը դեռևս 19-րդ դարից եղել է հայ ճարտարապետության պատմության ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում։ [[19-րդ դար|19-րդ դարի]] վերջին այն այցելել և նկարագրել են [[Հովհաննես Շահխաթունյանց|Հովհաննես Շահխաթունեանցը]]<ref>{{Cite book|title=Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի եւ հինգ գաւառացն Արարատայ|last=Շահխաթունեանց Յ. եպս.|publisher=Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|year=2014|location=Էջմիածին|pages=240-243}}</ref> և ճարտարապետ [[Թորոս Թորամանյան|Թորոս Թորամանյանը]]<ref>{{Cite book|title=Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հտ. 2|last=Թորամանյան Թ.|publisher=ՀՍՍՌ ԳԱ հրատարակչություն|year=1948|location=Երևան|pages=130, 251-252}}</ref>։ Դաշտադեմի ամրոցը, նրանից հարավ գտնվող [[Սուրբ Քրիստափորի վանք (Դաշտադեմ)|Սուրբ Քրիստափորի վանք]]<nowiki/>ը և շրջակա բնակատեղին նկարագրել է հնագետ Հովսեփ Եղիազարյանը դեպի [[Թալինի շրջան|Թալին]] կատարած գիտարշավի շրջանակներում<ref name=":2">{{Cite journal|last=Եղիազարյան Հ․|date=https://arar.sci.am/dlibra/publication/265701|title=Ներքին Թալին գյուղի Ս. Քրիստափորի վանքը, նրա վիմագիր արձանագրությունները և գյուղի մյուս հուշարձանները|journal=Էջմիածին}}</ref>։ Դաշտադեմի դղյակում առաջին անգամ պեղումներն իրականացվել են 1989-1990 թթ․՝ հնագետ Եսայի Ասատրյանի ղեկավարությամբ<ref>{{Cite book|title=Դաշտադեմի ամրոցի 1989 – 1990 թթ. պեղումների արդյունքները|last=Ասատրյան Ե.|publisher=Դաշտային հնագիտական աաշխատանքների արդյունքներին նվիրված գիտական նստաշրջան 1989-1990|year=1991|location=Երևան|pages=113-114}}</ref>։ 2000-ական թթ․ որոշակի ընդհատումներով պեղումներ են կատարվել դղյակի վերականգնողական աշխատանքների շրջանակում։ 2015 թվականից սկսած դղյակի տարածքում սիստեմատիկ պեղումներ է իրականացնում [[Հնագիտության և ազգագրության ինստիտուտ|Հնագիտության և ազգագրության ինստիտուտի]] արշավախումբը։
Դաշտադեմի ամրոցը դեռևս 19-րդ դարից եղել է հայ ճարտարապետության պատմության ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում։ [[19-րդ դար]]ի վերջին այն այցելել և նկարագրել են [[Հովհաննես Շահխաթունյանց|Հովհաննես Շահխաթունեանցը]]<ref>{{Cite book |last=Շահխաթունեանց Յ. եպս. |title=Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի եւ հինգ գաւառացն Արարատայ |publisher=Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին |year=2014 |location=Էջմիածին |pages=240-243}}</ref> և ճարտարապետ [[Թորոս Թորամանյան]]ը<ref>{{Cite book |last=Թորամանյան Թ. |title=Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հտ. 2 |publisher=ՀՍՍՌ ԳԱ հրատարակչություն |year=1948 |location=Երևան |pages=130, 251-252}}</ref>։ Դաշտադեմի ամրոցը, նրանից հարավ գտնվող [[Սուրբ Քրիստափորի վանք (Դաշտադեմ)|Սուրբ Քրիստափորի վանք]]ը և շրջակա բնակատեղին նկարագրել է հնագետ Հովսեփ Եղիազարյանը դեպի [[Թալինի շրջան|Թալին]] կատարած գիտարշավի շրջանակներում<ref name=":2">{{Cite journal |last=Եղիազարյան Հ․ |date=https://arar.sci.am/dlibra/publication/265701 |title=Ներքին Թալին գյուղի Ս. Քրիստափորի վանքը, նրա վիմագիր արձանագրությունները և գյուղի մյուս հուշարձանները |journal=Էջմիածին}}</ref>։ Դաշտադեմի դղյակում առաջին անգամ պեղումներն իրականացվել են 1989-1990 թթ․՝ հնագետ Եսայի Ասատրյանի ղեկավարությամբ<ref>{{Cite book |last=Ասատրյան Ե. |title=Դաշտադեմի ամրոցի 1989 – 1990 թթ. պեղումների արդյունքները |publisher=Դաշտային հնագիտական աաշխատանքների արդյունքներին նվիրված գիտական նստաշրջան 1989-1990 |year=1991 |location=Երևան |pages=113-114}}</ref>։ 2000-ական թթ․ որոշակի ընդհատումներով պեղումներ են կատարվել դղյակի վերականգնողական աշխատանքների շրջանակում։ 2015 թվականից սկսած դղյակի տարածքում սիստեմատիկ պեղումներ է իրականացնում [[Հնագիտության և ազգագրության ինստիտուտ]]ի արշավախումբը։


=== Միջնադարյան դղյակը XII-XIV դարերում ===
=== Միջնադարյան դղյակը XII-XIV դարերում ===
[[Պատկեր:Dashtadem castle.jpg|մինի|Դաշտադեմի միջնադարյան դղյակի օդալուսանկարը|298x298px]]Դղյակում իրականացված պեղումների արդյունքում վավերացվել են 12-20-րդ դարերի ընդգրկող երեք մշակութային շերտեր՝ 12-14-րդ դարեր, 15-18-րդ դարեր՝ վերակառուցումների բազմաթիվ հետքերով, և 19-20-րդ դարեր<ref>{{Cite book|title=A View on Life in the Medieval Fortress at Dashtadem: Results of the 2015 and 2018 Excavation Campaigns, in Avetisyan P., Bobokhyan A. (eds), “Archaeology of Armenia in Regional Context”|last=Babajanyan A., Aghaian S., Davtyan D., Melkonyan H.|publisher=“Publishing House of the Institute of Archaeology and Ethnography”|year=2021|location=Yerevan|pages=377-379}}</ref>։ Զաքարյան իշխանական տան գործունեության շրջանը Դաշտադեմի ողջ համալիրի պատմության ու ճարտարապետության ամենաակնառու փուլն է, երբ այն, հավանաբար, եղել է Զաքարյանների նստավայրերից մեկը Արագածոտնում։ Գտնվելով Դվին-Անի ճանապարհի վրա՝ միաժամանակ վերահսկել է այդ ճանապարհի անվտանգությունը։ Դղյակից 3 կմ հյուսիս պահպանվել է 12-րդ դարի [[Թալինի քարավանատուն|Թալինի քարավանատան]] ավերակները։
[[Պատկեր:Dashtadem castle.jpg|մինի|Դաշտադեմի միջնադարյան դղյակի օդալուսանկարը|298x298px]]Դղյակում իրականացված պեղումների արդյունքում վավերացվել են 12-20-րդ դարերի ընդգրկող երեք մշակութային շերտեր՝ 12-14-րդ դարեր, 15-18-րդ դարեր՝ վերակառուցումների բազմաթիվ հետքերով, և 19-20-րդ դարեր<ref>{{Cite book |last=Babajanyan A., Aghaian S., Davtyan D., Melkonyan H. |title=A View on Life in the Medieval Fortress at Dashtadem: Results of the 2015 and 2018 Excavation Campaigns, in Avetisyan P., Bobokhyan A. (eds), “Archaeology of Armenia in Regional Context” |publisher=“Publishing House of the Institute of Archaeology and Ethnography” |year=2021 |location=Yerevan |pages=377-379}}</ref>։ Զաքարյան իշխանական տան գործունեության շրջանը Դաշտադեմի ողջ համալիրի պատմության ու ճարտարապետության ամենաակնառու փուլն է, երբ այն, հավանաբար, եղել է Զաքարյանների նստավայրերից մեկը Արագածոտնում։ Գտնվելով Դվին-Անի ճանապարհի վրա՝ միաժամանակ վերահսկել է այդ ճանապարհի անվտանգությունը։ Դղյակից 3 կմ հյուսիս պահպանվել է 12-րդ դարի [[Թալինի քարավանատուն|Թալինի քարավանատան]] ավերակները։


Մոնղոլական արշավանքների արդյունքում, թեև [[Զաքարյաններ|Զաքարյանները]] թողել են տարածքը, սակայն ամրոցի պատմության հաջորդ փուլում շարունակվել է ինտենսիվ բնակեցումը։
Մոնղոլական արշավանքների արդյունքում, թեև [[Զաքարյաններ]]ը թողել են տարածքը, սակայն ամրոցի պատմության հաջորդ փուլում շարունակվել է ինտենսիվ բնակեցումը։


=== Ամրոցը 19-20-րդ դարերում ===
=== Ամրոցը 19-20-րդ դարերում ===
1812 թվականին [[Երևան|Երևանի]] վերջին [[սարդար]] [[Հուսեյն Ղուլի խան|Հուսեյն Ղուլի խանը]] ձեռնարկել է արտաքին մեծ պարսպի և պետական պահանջմունքների համար այլ կառույցների ու ամբարների շինարարությունը<ref>{{Cite book|title=Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի եւ հինգ գաւառացն Արարատայ|last=Շահխաթունեանց Յ. եպս.|publisher=Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին|year=2014|location=Էջմիածին|pages=242}}</ref>։ Ռազմական հենակետ դառնալով ռուս-պարսկական բախումների ժամանակ՝ 19-րդ դարում ամրոցն իրականացրել է դեպի [[Շիրակի մարզ|Շիրակ]] գնացող ճանապարհի վերահսկողությունը։ 20-րդ դարի ամրոցի տեղում հաստատվել են [[Արևմտյան Հայաստան|Արևմտյան Հայաստանից]] [[Հայոց ցեղասպանություն|Մեծ եղեռնի]] հետևանքով գաղթյալ բնակչությունը։ Ամրոցի տարածքում բնակեցումը շարունակվել է ընդհուպ մինչև 21-րդ դարի սկիզբ։
1812 թվականին [[Երևան]]ի վերջին [[սարդար]] [[Հուսեյն Ղուլի խան]]ը ձեռնարկել է արտաքին մեծ պարսպի և պետական պահանջմունքների համար այլ կառույցների ու ամբարների շինարարությունը<ref>{{Cite book |last=Շահխաթունեանց Յ. եպս. |title=Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի եւ հինգ գաւառացն Արարատայ |publisher=Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին |year=2014 |location=Էջմիածին |pages=242}}</ref>։ Ռազմական հենակետ դառնալով ռուս-պարսկական բախումների ժամանակ՝ 19-րդ դարում ամրոցն իրականացրել է դեպի [[Շիրակի մարզ|Շիրակ]] գնացող ճանապարհի վերահսկողությունը։ 20-րդ դարի ամրոցի տեղում հաստատվել են [[Արևմտյան Հայաստան]]ից [[Հայոց ցեղասպանություն|Մեծ եղեռնի]] հետևանքով գաղթյալ բնակչությունը։ Ամրոցի տարածքում բնակեցումը շարունակվել է ընդհուպ մինչև 21-րդ դարի սկիզբ։


Համալիրի տարածքը ժամանակակից տներից վերջնականապես ազատվել է 2015 թվականին, երբ [[ԱՄՆ]] դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը ձեռնարկել է Դաշտադեմի ամրոցի պահպանության և վերականգնման նախագիծը։
Համալիրի տարածքը ժամանակակից տներից վերջնականապես ազատվել է 2015 թվականին, երբ [[ԱՄՆ]] դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը ձեռնարկել է Դաշտադեմի ամրոցի պահպանության և վերականգնման նախագիծը։


== Ճարտարապետություն ==
== Ճարտարապետություն ==
Միջնադարյան դղյակը բաղկացած է միջնաբերդից և շրջապարսպից, որոնց միջև ստեղծված ներքին բակի տարբեր հատվածներում տեղակայված են պալատական միանավ եկեղեցին, աշխարհիկ մոնումենտալ շենքերը, ստորգետնյա ջրամբարները, տնտեսական նշանակության այլ կառույցներ<ref>{{Cite journal|last=Բաբաջանյան Ա., Աղայան Ս.|date=https://arar.sci.am/dlibra/publication/353168/edition/325393|title=Դաշտադեմի միջնադարյան դղյակի ճարտարապետությունը|journal=Լրաբեր հասարակական գիտությունների}}</ref>։
Միջնադարյան դղյակը բաղկացած է միջնաբերդից և շրջապարսպից, որոնց միջև ստեղծված ներքին բակի տարբեր հատվածներում տեղակայված են պալատական միանավ եկեղեցին, աշխարհիկ մոնումենտալ շենքերը, ստորգետնյա ջրամբարները, տնտեսական նշանակության այլ կառույցներ<ref>{{Cite journal |last=Բաբաջանյան Ա., Աղայան Ս. |date=https://arar.sci.am/dlibra/publication/353168/edition/325393 |title=Դաշտադեմի միջնադարյան դղյակի ճարտարապետությունը |journal=Լրաբեր հասարակական գիտությունների}}</ref>։
=== Միջնաբերդ ===
=== Միջնաբերդ ===
[[Պատկեր:Vaulted_building_of_the_citadel_im_Dashtadem_castle.jpg|մինի|294x294փքս]]
[[Պատկեր:Vaulted_building_of_the_citadel_im_Dashtadem_castle.jpg|մինի|294x294փքս]]
Տող 38. Տող 39.


=== Պալատական եկեղեցի ===
=== Պալատական եկեղեցի ===
Եկեղեցին 1989 թվականի պեղումներով բացվել է շրջապարսպի հյուսիսարևելյան կողմում։ Այն արտաքին պատերի մեջ ներգծված կիսաբոլորաձև [[աբսիդ]]<nowiki/>ով միանավ թաղակապ կառույց է։ Ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային ճակատներում։ Հարավային մուտքն արտաքին սրահաձև շքամուտք է ունեցել։
Եկեղեցին 1989 թվականի պեղումներով բացվել է շրջապարսպի հյուսիսարևելյան կողմում։ Այն արտաքին պատերի մեջ ներգծված կիսաբոլորաձև [[աբսիդ]]ով միանավ թաղակապ կառույց է։ Ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային ճակատներում։ Հարավային մուտքն արտաքին սրահաձև շքամուտք է ունեցել։
=== Աշխարհիկ շենքեր ===
=== Աշխարհիկ շենքեր ===
13-14-րդ դարերին բնորոշ երկու մոնումենտալ շենքերից մեկը քառասյուն, մոտավորապես քառակուսի հատակագծով հանդիսավոր դահլիճ է, որի միայն հիմնապատերն են պահպանվել։
13-14-րդ դարերին բնորոշ երկու մոնումենտալ շենքերից մեկը քառասյուն, մոտավորապես քառակուսի հատակագծով հանդիսավոր դահլիճ է, որի միայն հիմնապատերն են պահպանվել։


Հարավային շրջապարսպին կից երկրորդ աշխարհիկ կառույցը 15-18-րդ դարերի կառուցապատումների և վերաբնակեցումների հետևանքով բազմաթիվ փոփոխություններ է կրել։ Այն երկարաձգված ուղղանկյուն շենք է, որը հավանաբար ծառայել է որպես [[սեղանատուն]]։
Հարավային շրջապարսպին կից երկրորդ աշխարհիկ կառույցը 15-18-րդ դարերի կառուցապատումների և վերաբնակեցումների հետևանքով բազմաթիվ փոփոխություններ է կրել։ Այն երկարաձգված ուղղանկյուն շենք է, որը հավանաբար ծառայել է որպես [[սեղանատուն]]։
Տող 46. Տող 47.


=== Ջրամբար և ջրատար ===
=== Ջրամբար և ջրատար ===
Միջնադարյան դղյակի բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար կառուցվել է ջրամատակարարման համակարգ՝ ստորգետնյա [[Ջրամբար|ջրամբարներով]] և ջրատարով, որոնք տեղակայված են դղյակի հյուսիսարևելյան հատվածում։
Միջնադարյան դղյակի բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար կառուցվել է ջրամատակարարման համակարգ՝ ստորգետնյա [[ջրամբար]]ներով և ջրատարով, որոնք տեղակայված են դղյակի հյուսիսարևելյան հատվածում։


=== Արտաքին պարիսպ ===
=== Արտաքին պարիսպ ===
Բազմանկյուն հատակագծով պարսպապատը կառուցվել է կոպտատաշ տեղական կարծր [[Տուֆ|տուֆով]], մասամբ [[Բազալտ|բազալտով]] և կավաբետոնի շաղախով։ Այն ուժեղացված է յոթ սրածայր, քառանիստ և մեկ կիսակլոր աշտարակներով։ Ամրոցի գլխավոր մուտքը հյուսիսից է։ Արտաքին պարսպապատն ունի գաղտնի միջանցք, որը դուրս է գալիս դեպի արևմտյան կողմի ձորակը։
Բազմանկյուն հատակագծով պարսպապատը կառուցվել է կոպտատաշ տեղական կարծր [[տուֆ]]ով, մասամբ [[բազալտ]]ով և կավաբետոնի շաղախով։ Այն ուժեղացված է յոթ սրածայր, քառանիստ և մեկ կիսակլոր աշտարակներով։ Ամրոցի գլխավոր մուտքը հյուսիսից է։ Արտաքին պարսպապատն ունի գաղտնի միջանցք, որը դուրս է գալիս դեպի արևմտյան կողմի ձորակը։


== Պատկերասրահ ==
== Պատկերասրահ ==
Տող 71. Տող 72.
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}
{{ՎՊԵ|Dashtadem fortress}}

Ընթացիկ տարբերակը 04:06, 28 Ապրիլի 2024-ի դրությամբ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաշտադեմ (այլ կիրառումներ)
Դաշտադեմի ամրոց
Նկարագրություն
ՏեսակԲազա ռազմական և ամրոց
Հասցե2 կմ հվ-ամ[1]
Վարչական միավորԴաշտադեմ
Երկիր Հայաստան[1]
Քարտեզ
Քարտեզ
 Dashtadem fortress Վիքիպահեստում

Դաշտադեմի ամրոց, նախկինում՝ Ներքին Թալին, 11-20-րդ դարերի ամրոց Հայաստանի Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում՝ նրա հարավային եզրին։ Տեղակայված է Արտենի լեռան հարավարևելյան կողմում տարածվող լայնարձակ սարահարթի վրա։

Դաշտադեմի ամրոցը Հայաստանի ամրաշինական համակարգի եզակի համալիրներից մեկն է։ Բաղկացած է միջնադարյան դղյակից, որն, իր հերթին, պարփակված է 19-րդ դարի սկզբին կառուցված արտաքին մեծ պարսպով։ Ամրոցից դուրս՝ հարավային կողմում, տարածվում է միջնադարյան գյուղատեղին՝ բնակելի և արտադրական համալիրներով, գերեզմանոցներով և առանձին կանգնեցված խաչքարերով։

Դաշտադեմի միջնադարյան դղյակը

Ամրոցի հիմնադրման և պատմության վերաբերյալ գրավոր սկզբնաղբյուրները սակավաթիվ են։ Առաջին թվակիր աղբյուրը միջնաբերդի հարավարևմտյան աշտարակի վրա պահպանված արաբերեն արձանագրությունն է, որի համաձայն՝ Սուլթան իբն Մահմուդ իբն Շավուր Շադդադյանը 1174 թվականի սեպտեմբերին հիմնում է այս շինությունը[2]։

Երկրորդ առանցքային սկզբնաղբյուրը 1307 թ. հայերեն արձանագրությունն է, որի համաձայն՝ Աղպուղա Զաքարյանը ազատում է իր Թալին գյուղը գինու հարկից[3]։ Մեկ տասնյակից ավել վիմագրերի բեկորներ ի հայտ են եկել 2015 և 2018 թվականների պեղումներով[4]։

Երկար տարիներ հանրային լայն շրջանակներում տարածված է եղել այն տեսակետը, որ ամրոցը հիմնադրվել է ուրարտական ամրոցի տեղում, Կամսարականների օրոք[5]։ Ամրոցի միջնադարյան դղյակի տարածքում իրականացված լայնածավալ պեղումներով որևէ փաստական տվյալ չի հայտնաբերվել՝ ամրապնդելու այդ տեսակետը[3]։

Եվս մի շփոթմունք կապված է ամրոցի շուրջ տարածվող միջնադարյան բնակատեղիի անվան հետ։ Տարածված է ամրոցն անվանել նաև Քաղենիի ամրոց։ Սա հիմնված է 10-րդ դարի պատմիչ Հովհաննես Դրասխանակերտցու հիշատակած այն իրադարձության հետ, երբ 8-րդ դարի վերջին քառորդում արաբների կողմից իրականացվում է հայերի դաժան կոտորածը, որը պատմության մեջ հայտնի է որպես Թալինի կոտորած. "Յաւուրս սորա եղև կոտորումն Քաղինոյ և Արենոյ և գիւղաքաղաքին Թալնայ, յորում սպանան ոգիք իբրև եօթն հարիւր և գերեցան հազար երկերիւր"[6]։

Իրադարձությանը ականատես 8-րդ դարի պատմիչ Ղևոնդը, սակայն, տվյալ իրադարձությունը նկարագրելիս Թալինի հետ միասին հիշատակում է․ "Իսկ տաճկաց զորքերը, որոնք Դվին քաղաքում էին, դուրս գալով՝ ասպատակում էին շրջակա գավառները, ավարի էին տալիս և արյուն թափում Պտղունք, Թալին, Կողբ գյուղերում և այլ բազում տեղերում սուրը գործի դնելով շատերին դիաթավալ էին թողնում"[7]։ Դաշտադեմի ամրոցում հայտնաբերված երեք վիմագրերում[4], այդ թվում՝ Աղպուղա Զաքարյանի արձանագրության մեջ[3], ինչպես նաև Քրիստափորի վանքի պատերին պահպանված արձանագրություններում[8], բնակատեղին կոչվում է Թալին։

Դաշտադեմի ամրոցը դեռևս 19-րդ դարից եղել է հայ ճարտարապետության պատմության ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում։ 19-րդ դարի վերջին այն այցելել և նկարագրել են Հովհաննես Շահխաթունեանցը[9] և ճարտարապետ Թորոս Թորամանյանը[10]։ Դաշտադեմի ամրոցը, նրանից հարավ գտնվող Սուրբ Քրիստափորի վանքը և շրջակա բնակատեղին նկարագրել է հնագետ Հովսեփ Եղիազարյանը դեպի Թալին կատարած գիտարշավի շրջանակներում[8]։ Դաշտադեմի դղյակում առաջին անգամ պեղումներն իրականացվել են 1989-1990 թթ․՝ հնագետ Եսայի Ասատրյանի ղեկավարությամբ[11]։ 2000-ական թթ․ որոշակի ընդհատումներով պեղումներ են կատարվել դղյակի վերականգնողական աշխատանքների շրջանակում։ 2015 թվականից սկսած դղյակի տարածքում սիստեմատիկ պեղումներ է իրականացնում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը։

Միջնադարյան դղյակը XII-XIV դարերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դաշտադեմի միջնադարյան դղյակի օդալուսանկարը

Դղյակում իրականացված պեղումների արդյունքում վավերացվել են 12-20-րդ դարերի ընդգրկող երեք մշակութային շերտեր՝ 12-14-րդ դարեր, 15-18-րդ դարեր՝ վերակառուցումների բազմաթիվ հետքերով, և 19-20-րդ դարեր[12]։ Զաքարյան իշխանական տան գործունեության շրջանը Դաշտադեմի ողջ համալիրի պատմության ու ճարտարապետության ամենաակնառու փուլն է, երբ այն, հավանաբար, եղել է Զաքարյանների նստավայրերից մեկը Արագածոտնում։ Գտնվելով Դվին-Անի ճանապարհի վրա՝ միաժամանակ վերահսկել է այդ ճանապարհի անվտանգությունը։ Դղյակից 3 կմ հյուսիս պահպանվել է 12-րդ դարի Թալինի քարավանատան ավերակները։

Մոնղոլական արշավանքների արդյունքում, թեև Զաքարյանները թողել են տարածքը, սակայն ամրոցի պատմության հաջորդ փուլում շարունակվել է ինտենսիվ բնակեցումը։

Ամրոցը 19-20-րդ դարերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1812 թվականին Երևանի վերջին սարդար Հուսեյն Ղուլի խանը ձեռնարկել է արտաքին մեծ պարսպի և պետական պահանջմունքների համար այլ կառույցների ու ամբարների շինարարությունը[13]։ Ռազմական հենակետ դառնալով ռուս-պարսկական բախումների ժամանակ՝ 19-րդ դարում ամրոցն իրականացրել է դեպի Շիրակ գնացող ճանապարհի վերահսկողությունը։ 20-րդ դարի ամրոցի տեղում հաստատվել են Արևմտյան Հայաստանից Մեծ եղեռնի հետևանքով գաղթյալ բնակչությունը։ Ամրոցի տարածքում բնակեցումը շարունակվել է ընդհուպ մինչև 21-րդ դարի սկիզբ։

Համալիրի տարածքը ժամանակակից տներից վերջնականապես ազատվել է 2015 թվականին, երբ ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը ձեռնարկել է Դաշտադեմի ամրոցի պահպանության և վերականգնման նախագիծը։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան դղյակը բաղկացած է միջնաբերդից և շրջապարսպից, որոնց միջև ստեղծված ներքին բակի տարբեր հատվածներում տեղակայված են պալատական միանավ եկեղեցին, աշխարհիկ մոնումենտալ շենքերը, ստորգետնյա ջրամբարները, տնտեսական նշանակության այլ կառույցներ[14]։

Համալիրի կորիզը բազմանիստ և կիսակլոր աշտարակներով համալրված միջնաբերդն է, որի գլխավոր կառույցը ուղղանկյուն հատակագծով թաղակապ շինությունն է։ Միակ մուտքը հարավային կողմում է, որը փակվել է քարե դռնով։ Կառույցի ներսում՝ հարավարևելյան պատի կենտրոնում տեղադրված մուտքից սկսվող միջանցքը և նեղ ոլորապտույտ աստիճանները տանում են դեպի միջնաբերդի աստիճանաձև տանիք։ Տանիքի կենտրոնում՝ երկայնական ուղղությամբ երեք լուսահորեր են բացված՝ ներքին լուսավորությունն ապահովելու համար։ Թաղակապ կառույցի ներսում պահպանվել է գաղտնուղին։ Միջնաբերդի նիստավոր և պայտաձև աշտարակներում տեղակայվել են բնակելի հարկաբաժինները, որոնց մուտքերը բացվում են տանիքից, իսկ կիսակլորները ծառայել են պաշտպանական կամ օժանդակ նպատակների։

Անկանոն բազմանկյուն հատակագծով շրջապարիսպը` 11 կիսակլոր աշտարակներով և 2 դարպասներով, ընդգրկում է 2500 քմ տարածք։ Աշտարակների մի մասն ունի միկողմանի կամ երկկողմանի սանդուղքներ։ Դղյակի գլխավոր կամարակապ դարպասը հարավային կողմում է։ Այն ներքուստ ունի փոքր թաղակապ սրահ։

Դաշտադեմ․ պալատական եկեղեցի

Պալատական եկեղեցի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին 1989 թվականի պեղումներով բացվել է շրջապարսպի հյուսիսարևելյան կողմում։ Այն արտաքին պատերի մեջ ներգծված կիսաբոլորաձև աբսիդով միանավ թաղակապ կառույց է։ Ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային ճակատներում։ Հարավային մուտքն արտաքին սրահաձև շքամուտք է ունեցել։

Աշխարհիկ շենքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

13-14-րդ դարերին բնորոշ երկու մոնումենտալ շենքերից մեկը քառասյուն, մոտավորապես քառակուսի հատակագծով հանդիսավոր դահլիճ է, որի միայն հիմնապատերն են պահպանվել։

Հարավային շրջապարսպին կից երկրորդ աշխարհիկ կառույցը 15-18-րդ դարերի կառուցապատումների և վերաբնակեցումների հետևանքով բազմաթիվ փոփոխություններ է կրել։ Այն երկարաձգված ուղղանկյուն շենք է, որը հավանաբար ծառայել է որպես սեղանատուն։

Դաշտադեմ․ ստորգետնյա ջրամբար

Ջրամբար և ջրատար

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան դղյակի բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար կառուցվել է ջրամատակարարման համակարգ՝ ստորգետնյա ջրամբարներով և ջրատարով, որոնք տեղակայված են դղյակի հյուսիսարևելյան հատվածում։

Արտաքին պարիսպ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմանկյուն հատակագծով պարսպապատը կառուցվել է կոպտատաշ տեղական կարծր տուֆով, մասամբ բազալտով և կավաբետոնի շաղախով։ Այն ուժեղացված է յոթ սրածայր, քառանիստ և մեկ կիսակլոր աշտարակներով։ Ամրոցի գլխավոր մուտքը հյուսիսից է։ Արտաքին պարսպապատն ունի գաղտնի միջանցք, որը դուրս է գալիս դեպի արևմտյան կողմի ձորակը։

Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 2.35/1


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Хачатрян, А.А․ (1987). Корпус арабских надписей Армении (VIII – XVI вв.). Ереван: Изд. АН АрмССР. էջ 46.
  3. 3,0 3,1 3,2 Babajanyan A., Aghaian S., Davtyan D., Melkonyan H. (2021). A View on Life in the Medieval Fortress at Dashtadem: Results of the 2015 and 2018 Excavation Campaigns, in Avetisyan P., Bobokhyan A. (eds), “Archaeology of Armenia in Regional Context”. Yerevan: Publishing House of the Institute of Archaeology and Ethnography. էջեր 374, fig. 5.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  4. 4,0 4,1 Melkonyan H., Babajanyan A., Harutyunyan A., Davtyan D., Aghaian S. (https://www.academia.edu/39862179/The_excavations_of_Dashtadem_fortress_preliminary_report_on_2015_fieldwork_activity). «The Excavations of Dashtadem Fortress: Preliminary Report of 2015 Fieldwork Activity». Aramazd: Armenian Journal of Near Eastern Studies, N11/1-2. {{cite journal}}: External link in |date= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. «Դաշտադեմի ամրոց-համալիր».
  6. Հովհաննես Դրասխանակերտցի (1996). Հայոց պատմություն. Երևան: Երևանի համալսարան. էջեր 110–111.
  7. Ղևոնդ (1982). Պատմություն. Երևան: Սովետական գրող. էջ 116.
  8. 8,0 8,1 Եղիազարյան Հ․ (https://arar.sci.am/dlibra/publication/265701). «Ներքին Թալին գյուղի Ս. Քրիստափորի վանքը, նրա վիմագիր արձանագրությունները և գյուղի մյուս հուշարձանները». Էջմիածին. {{cite journal}}: External link in |date= (օգնություն)
  9. Շահխաթունեանց Յ. եպս. (2014). Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի եւ հինգ գաւառացն Արարատայ. Էջմիածին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. էջեր 240–243.
  10. Թորամանյան Թ. (1948). Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հտ. 2. Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատարակչություն. էջեր 130, 251–252.
  11. Ասատրյան Ե. (1991). Դաշտադեմի ամրոցի 1989 – 1990 թթ. պեղումների արդյունքները. Երևան: Դաշտային հնագիտական աաշխատանքների արդյունքներին նվիրված գիտական նստաշրջան 1989-1990. էջեր 113–114.
  12. Babajanyan A., Aghaian S., Davtyan D., Melkonyan H. (2021). A View on Life in the Medieval Fortress at Dashtadem: Results of the 2015 and 2018 Excavation Campaigns, in Avetisyan P., Bobokhyan A. (eds), “Archaeology of Armenia in Regional Context”. Yerevan: “Publishing House of the Institute of Archaeology and Ethnography”. էջեր 377–379.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  13. Շահխաթունեանց Յ. եպս. (2014). Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի եւ հինգ գաւառացն Արարատայ. Էջմիածին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. էջ 242.
  14. Բաբաջանյան Ա., Աղայան Ս. (https://arar.sci.am/dlibra/publication/353168/edition/325393). «Դաշտադեմի միջնադարյան դղյակի ճարտարապետությունը». Լրաբեր հասարակական գիտությունների. {{cite journal}}: External link in |date= (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաշտադեմի ամրոց» հոդվածին։