Jump to content

«Հիվանդասենյակ համար վեց (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
Տող 2. Տող 2.
| հայերեն անվանում = Հիվանդասենյակ համար վեց
| հայերեն անվանում = Հիվանդասենյակ համար վեց
| բնօրինակ անվանում = Палата № 6
| բնօրինակ անվանում = Палата № 6
| պատկեր =
| պատկեր = Հիվանդասենյակ համար վեց (ֆիլմ).jpg
| լայնություն =
| լայնություն =
| երկիր = {{դրոշավորում|Ռուսաստան}}
| երկիր = {{դրոշավորում|Ռուսաստան}}

18:55, 20 փետրվարի 2016-ի տարբերակ

Հիվանդասենյակ համար վեց
ռուս.՝ Палата № 6
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Ժանրդրամա
ՀիմքՀիվանդասենյակ № 6
Թվական2009
Լեզուռուսերեն
ՌեժիսորԿարեն Շահնազարով
Ալեքսանդր Գորնովսկու մասնակցությամբ
ՊրոդյուսերԿարեն Շահնազարով
Սցենարի հեղինակԱլեքսանդր Բորոդյանսկի, Կարեն Շահնազարով ըստ Անտոն Չեխովի պատմվածքի
ԴերակատարներՎլադիմիր Իլյին
ՕպերատորԱլեքսանդր Կուզնեցով
ԵրաժշտությունԵվգենի Կադիմսկի
Պատմվածքի վայրՌուսական կայսրություն
Կինոընկերություն«Մոսֆիլմ»
Տևողություն83 րոպե
Շահույթ$115 095 (Ռուսաստան)
IMDbID 1446130

Հիվանդասենյակ համար վեցը, Չեխովի խորհրդավոր, պարադոքսալ ու խռովիչ համարվող պատմվածքի էկրանավորումն է, պատմվածք, որնոմանք համարում են գրողի ամենահոռետեսական, բայց և ամենից կենսահաստատ գործերից մեկը։ [փա՞ստ]

Սյուժե

Սյուժեն հենված է իրական փաստի վրա և ծավալվում է հոգեբուժարանի գլխավոր բժշկի շուրջ, որը, ի վերջո, ինքն էլ է հանգրվանում նույն հոգեբուժարանում։ Միայնակ, վերացած, մտախոհ բժիշկ Անդրեյ Ռագինը Չեխովի ստեղծագործության և 20-րդ դարի համաշխարհային գրականության կիզակետային կերպարներից է։ Պահպանելով պատմվածքի սյուժետային գիծը՝ հեղինակները գիտակցաբար գործողությունը տեղափոխել են մեր օրերը։ Նկարահանումները կատարվել են իսկական հոգեբուժարանում, կիսավավերագրական ոճով։

Դերերում

Հետաքրքիր փաստեր

  • Ֆիլմի նկարահանումները սկսել են 2008 թվականի նոյեմբերի 5-ին և ավարտվել նույն տարվա դեկտեմբերի 2-ին։
  • Ֆիլմի նկարահանումը անցնում էր իրական հոգեբուժարանում։
  • Ֆիլմի դերասաններ են միայն գլխավոր դերերի դերակատարները, մնացած բոլոր դերերում հանդես են գալիս իրական հոգեբուժարանի հիվանդներ։

Մրցանակներ

  • 2010 - «Ֆանտսապորտոյի» կինոփառատոն «Ռեժիսորների շաբաթ» մրցույթի ժյուրիի հատուկ մրցանակ
  • 2009 - «Մոսկվայի կինոփառատոն» ՝ «Արծաթե Սուրբ Գեորգի»՝ Վլադիմիր Իլյին լավագույն դերասան