«Ի՞նչ պատահեց կոկորդիլոսի հետ»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:«Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի մուլտֆիլմեր ՀոթՔաթ գործիքով |
ավելացվեց Կատեգորիա:1982 մուլտֆիլմեր ՀոթՔաթ գործիքով |
||
Տող 38. | Տող 38. | ||
[[Կատեգորիա:«Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի մուլտֆիլմեր]] |
[[Կատեգորիա:«Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի մուլտֆիլմեր]] |
||
[[Կատեգորիա:1982 մուլտֆիլմեր]] |
16:08, 16 հունվարի 2020-ի տարբերակ
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Շարքի մասն է | Ուրախ կարուսել |
Ռեժիսոր | Ալեքսանդր Գորլենկո |
Սցենարիստ | Մարինա Մոսկվինա |
Օպերատոր | Բորիս Կոտով |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Շարք | Ուրախ կարուսել |
Թվական | 1982[1] |
Ի՞նչ պատահեց կոկորդիլոսի հետ (ռուս.՝ Что случилось с крокодилом?), կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը ստեղծվել է ռեժիսոր Ալեքսանդր Գորլենկոյի կողմից 1982 թվականին, ըստ Մարինա Մոսկվինայի նույնանուն հեքիաթի:
«Ուրախ կարուսել» № 12 մուլտիպլիկացիոն ալմանախի երեք սյուժեներից երկրորդն է:
Սյուժե
Կղզու բոլոր կոկորդիլոսների մոտ ծնվում են կոկորդիլոսի ձագեր, և միայն մի կոկորդիլոսի մոտ է, որ անհայտ պատճառներով ծնվում է ճուտիկ, որը միանգամից նրան «հայրիկ» է անվանում: Կոկորդիլոսը սկզբում ցանկանում է ազատվել նրանից, բայց հետո հաղթում են ծնողական զգացմունքները, և կոկորդիլոսը սկսում է ճուտիկին պաշտպանել ագրեսիվ հարևաններից: Արդյունքում պարզվում է, որ չնայած նրանց տարբերությանը, նրանք իրարից սովորելու շատ բան ունեն:
Հեղինակներ
- Սցենարի հեղինակ` Մ. Մոսկվինա
- Կինոռեժիսոր` Ա. Գորլենկո
- Բեմադրող-նկարիչ` Օ. Բոգոլյուբովա
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Ն. Բոգոմոլովա, Ա. Մազաև, Ա. Գորլենկո
- Կինոօպերատոր` Բ. Կոտով
- Հնչյունային օպերատոր` Բ. Ֆիլչիկով
- Խմբագիր` Ա. Գրիգորյան
- Նկարահանող խմբի տնօրեն` Լ. Մոնախովա
- Երաժշտություն և կատարում` «Последний шанс» խումբ
- Տեքստն ընթերցում է` Օ. Կլյուշնիկովա
Մուլտֆիլմի մասին
«Ուրախ կարուսել»-ի երկրորդ` «Ի՞նչ պատահեց կոկորդիլոսի հետ» վերնագրով սյուժեից հետո սկսում են խոսել երիտասարդ ռեժիսորի մասին: Պատկերավորման լուծման նրբագեղ պարզությունը համադրվում էր բավականին բարդ հնչյունային լուծման հետ. ֆիլմի հերոսները խոսում են աբրակադաբրա լեզվով, որը թարգմանում էր կադրի ետևում լսվող կանացի թախծոտ ձայնը: Պարզ մանկական պատմությունն այն մասին է, որ կոկորդիլոսի ընտանիքում ծնվում է ճուտիկ, որը ձեռք է բերում ծաղրական չափեր, «երկրորդ պլան», որը հիացմունք էր պատճառում հասուն հանդիսատեսին[2]:
Փառատոնի մրցանակներ
- 1983` Վառնայի համաշխարհային անիմացիոն փառատոնի Գրան-պրի,
- 1983` Վառնա-83 փառատոնի «Չապլինյան փոքրիկ» մրցանակ, երեխաների և դեռահասների համար լավագույն ֆիլմ անվանակարգում[3]:
Ծանոթագրություններ
- ↑ Big Cartoon DataBase — 1998.
- ↑ Издательская программа «Интеррос» об Александре Горленко.
- ↑ Горленко А. М. Биография и призы.
Արտաքին հղումներ
- «Ի՞նչ պատահեց կոկորդիլոսի հետ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Ուրախ կարուսել» № 12. «Ի՞նչ պատահեց կոկորդիլոսի հետ» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Ի՞նչ պատահեց կոկորդիլոսի հետ» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
|