«Բարսեղ Սարգիսյան»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Հայ ձեռագրագետներ ՀոթՔաթ գործիքով |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Անձ}} |
{{Անձ}} |
||
'''Բարսեղ Սարգիսյան''' |
'''Բարսեղ Սարգիսյան''' ({{ԱԾ}}), հայ բանասեր, հայագետ, ձեռագրագետ, [[Մխիթարյան միաբանություն|Վենետիկի Մխիթարյան միաբանության]] անդամ, տպարանապետ, ուսուցիչ։ |
||
== Ազգային և թարգմանական գրականություն == |
== Ազգային և թարգմանական գրականություն == |
07:30, 4 Հունիսի 2021-ի տարբերակ
Բարսեղ Սարգիսյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 1, 1852[1][2] |
Ծննդավայր | Թափադոլակ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | օգոստոսի 1, 1921[1][2] (69 տարեկան) |
Մահվան վայր | Վենետիկ, Իտալիա[1][2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Իտալիայի թագավորություն |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բանասեր, հայագետ, ձեռագրագետ, ուսուցիչ, աստվածաբան և գրադարանավար |
Ստորագրություն | |
Barseġ Sargisean Վիքիպահեստում |
Բարսեղ Սարգիսյան (հունիսի 1, 1852[1][2], Թափադոլակ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2] - օգոստոսի 1, 1921[1][2], Վենետիկ, Իտալիա[1][2]), հայ բանասեր, հայագետ, ձեռագրագետ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, տպարանապետ, ուսուցիչ։
Ազգային և թարգմանական գրականություն
Ուսումնասիրությունները վերաբերում են հայ հին ազգային և թարգմանական գրականությանը։ «Ագաթանգեղոսը և յուր բազմադարյան գաղտնիքն» (1890) աշխատության մեջ այն կարծիքն է հայտնել, որ Ագաթանգեղոսի անունով մեզ հասած գիրքը իբր տարբեր հեղինակների գոած և 5-րդ դարի մի բերված երկերի ժողովածու է, որը կրում է մի քանի խմբագրությունների շերտեր։ Ըստ Սարգիսի, գրքի որոշ մասեր գրվել են 4-րդ դարում (հունական.), իսկ 5-րդ դ. Կորյունը և Եզնիկ Կողբացին դրանք թարգմանել են հայերեն, խմբագրել և լրացրել։ 5-րդ դարում ավելացված գլխավոր մասը «Վարդապետությունն» Ագաթանգեղոսի գիրքը, հայատառ գրականության առաջին երկն է (ավելի վաղ ստեղծվել են միայն Աստվածաշնչի հայերեն թարգմանությունները հունարենից և ասորերենից), իսկ նրա անվամբ մեզ հասած հունարեն, բնագիրը թարգմանված է հայերենից և հնարավորություն է տալիս վերականգնել հայկական. բնագրում բացակայող (կորած) հատվածները։ «Տեսություն Սեղբեստրոսի պատմության և Մովսես Խորենացվո աղբերաց» (1893) երկում Սարգիսյանը քննադատել է Օ. Կարիերի այն տեսակետը, ըստ որի՝ Խորենացին ոչ թե 5, այլ 8-9-րդ դարի հեղինակ է։ «Անանուն ժամանակագրութիւն. խմբագիր, յօրինեալ յէ դարու» (1904) ուսումնասիրությունում ապացուցել է, որ Անանիա Շիրակացուն վերագըրվող «ժամանակագրությունը» մի քանի ժամանակագրոթյան երկերի ժողովածու է, որի կարևոր մասն է կազմում 2-3-րդ դարի հույն հեղինակ Հիպպոլիտոսի ժամանակագրության հին հայկական թարգմանությունը։
Սարգիսյանի «Երկհարյուրամյա գրականական գործունեություն և նշանավոր գործիչներ Վենետկ Մխիթարյան միաբանության» (1905) երկում հանգամանորեն բնութագրված է Մխիթարյան միաբանության գիտական, գրական, թարգմանական և հրատարակչական գործունեությունը, զետեղված են ուշագրավ դիվանական վավերագրեր։ Արժեքավոր է Վենետիկի Մխիթարյան մատենադարանի ձեռագրերի՝ Սարգիսյանի կազմած բազմահատոր նկարագրությունը [«Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց մատենադարանի Մխիթարյանց ի Վենետիկ», հ. 1-3, 1914-1966 (հ. 3-ը՝ Գ. Սարգսյանի հեղինակակցությամբ)]։ Սարգիսյանի գրչին են պատկանում նաև բազմաթիվ այլ ուսումնասիրություններ, որոնք տպագրված են «Բազմավեպում»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 218)։ |