«Դաշտադեմի ամրոց»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{այլ|Դաշտադեմ (այլ կիրառումներ)}}{{Տեղեկաքարտ Ամրոց|պատկեր=Dashtadem fortress 22-10-2018.jpg|նկարագրում1=Ամրոցի հիմնական (հյուսիս-արևելյան) մուտքը արտաքին կողմից|Վիքիպահեստ=Dashtadem fortress}}'''Դաշտադեմի ամրոց''', նախկինում՝ Ներքին Թալին, XI-XX դդ․ ամրոց [[Հայաստանի Հանրապետության]] [[Արագածոտնի մարզ]]<nowiki/>ի Դաշտադեմ գյուղում՝ նրա հարավային եզրին։ Տեղակայված է [[Մեծ Արտենի|Արտենի]] լեռան հարավարևելյան կողմում տարածվող լայնարձակ սարահարթի վրա։ |
{{այլ|Դաշտադեմ (այլ կիրառումներ)}}{{Տեղեկաքարտ Ամրոց|պատկեր=Dashtadem fortress 22-10-2018.jpg|նկարագրում1=Ամրոցի հիմնական (հյուսիս-արևելյան) մուտքը արտաքին կողմից|Վիքիպահեստ=Dashtadem fortress}} |
||
'''Դաշտադեմի ամրոց''', նախկինում՝ Ներքին Թալին, XI-XX դդ․ ամրոց [[Հայաստանի Հանրապետության]] [[Արագածոտնի մարզ]]<nowiki/>ի Դաշտադեմ գյուղում՝ նրա հարավային եզրին։ Տեղակայված է [[Մեծ Արտենի|Արտենի]] լեռան հարավարևելյան կողմում տարածվող լայնարձակ սարահարթի վրա։ |
|||
== Պատմություն == |
== Պատմություն == |
08:31, 15 փետրվարի 2023-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաշտադեմ (այլ կիրառումներ)Նկարագրություն
Տեսակ Բազա ռազմական և ամրոց Հասցե 2 կմ հվ-ամ[1] Վարչական միավոր Դաշտադեմ Երկիր Հայաստան[1] Dashtadem fortress Վիքիպահեստում
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաշտադեմ (այլ կիրառումներ)
Դաշտադեմի ամրոց, նախկինում՝ Ներքին Թալին, XI-XX դդ․ ամրոց Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում՝ նրա հարավային եզրին։ Տեղակայված է Արտենի լեռան հարավարևելյան կողմում տարածվող լայնարձակ սարահարթի վրա։
Պատմություն
Դաշտադեմի ամրոցը Հայաստանի ամրաշինական համակարգի եզակի համալիրներից մեկն է: Բաղկացած է միջնադարյան դղյակից, որն, իր հերթին, պարփակված է XIX դ. սկզբին կառուցված արտաքին մեծ պարսպով: Ամրոցից դուրս՝ հարավային կողմում, տարածվում է միջնադարյան գյուղատեղին՝ բնակելի և արտադրական համալիրներով, գերեզմանոցներով և առանձին կանգնեցված խաչքարերով:
Ամրոցի հիմնադրման և պատմության վերաբերյալ գրավոր սկզբնաղբյուրները սակավաթիվ են: Առաջին թվակիր աղբյուրը միջնաբերդի հարավարևմտյան աշտարակի վրա պահպանված արաբերեն արձանագրությունն է, որի համաձայն՝ Սուլթան իբն Մահմուդ իբն Շավուր Շադդադյանը 1174 թ. սեպտեմբերին հիմնում է այս շինությունը[2]:
Երկրորդ առանցքային սկզբնաղբյուրը 1307 թ. հայերեն արձանագրությունն է, որի համաձայն՝ Աղպուղա Զաքարյանը ազատում է իր Թալին գյուղը գինու հարկից[3]: Մեկ տասնյակից ավել վիմագրերի բեկորներ ի հայտ են եկել 2015 և 2018 թվականների պեղումներով[4]:
Պեղումները
Դաշտադեմի ամրոցը դեռևս XIX դարից եղել է հայ ճարտարապետության պատմության ուսումնասիրողների ուշադրության կենտրոնում։ XIX դարի վերջին այն այցելել և նկարագրել են Հովհաննես Շահխաթունեանցը[5], ճարտարապետ Թորոս Թորամանյանը[6]։ Դաշտադեմի ամրոցը, նրանից հարավ գտնվող Սուրբ Քրիստափորի վանքը և շրջակա բնակատեղին նկարագրել է հնագետ Հովսեփ Եղիազարյանը դեպի Թալին կատարած գիտարշավի շրջանակներում[7]։ Դաշտադեմի դղյակում առաջին անգամ պեղումներ են իրականացվել 1989-1990 թթ․՝ հնագետ Եսայի Ասատրյանի ղեկավարությամբ[8]։ 2000-ական թթ․ որոշակի ընդհատումներով պեղումներ են իրականացվել դղյակի վերականգնողական աշխատանքների շրջանակում։ 2015 թվականից սկսած դղյակի տարածքում սիստեմատիկ պեղումներ է իրականացնում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը։
Միջնադարյան դղյակը XII-XIV դարերում
Դղյակում իրականացված պեղումների արդյունքում վավերացվել են XII-XX դդ. ընդգրկող երեք մշակութային շերտեր՝ XII-XIV դդ., XV-XVIII դդ. և XIX-XX դդ.[9]: Զաքարյան իշխանական տան գործունեության շրջանը Դաշտադեմի ողջ համալիրի պատմության ու ճարտարապետության ամենաակնառու փուլն է, որը լավ ներկայացված է թե՛ ճարտարապետական կառույցներով, թե՛ վիմագրերով, թե՛ հայտնաբերված հնագիտական նյութով: Մոնղոլական արշավանքների արդյունքում, թեև Զաքարյանները թողնում են տարածքը, սակայն ամրոցի պատմության հաջորդ փուլում շարունակվում է ինտենսիվ բնակեցումը:
Ամրոցը XIX-XX դարերում
1812 թ. Երևանի վերջին սարդար Հուսեյն Ղուլի խանը ձեռնարկում է արտաքին մեծ պարսպի և պետական պահանջմունքների համար այլ կառույցների ու ամբարների շինարարությունը[10]: Ռազմական հենակետ դառնալով ռուս-պարսկական բախումների ժամանակ՝ XIX դ. ամրոցն իրականացնում էր դեպի Շիրակ գնացող ճանապարհի վերահսկողությունը: XX դ. ամրոցի տեղում հաստատվում են Արևմտյան Հայաստանից Մեծ եղեռնի հետևանքով գաղթյալ բնակչությունը: Ամրոցի տարածքում բնակեցումը շարունակվում է ընդհուպ մինչև XXI դ. սկիզբ: Համալիրի տարածքը վերջնականապես ազատվում է 2015 թ., երբ ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը ձեռնարկեց Դաշտադեմի ամրոցի պահպանության և վերականգնման նախագիծը:
Ճարտարապետություն
Միջնադարյան դղյակը բաղկացած է միջնաբերդից և շրջապարսպից, որոնց միջև ստեղծված ներքին բակի տարբեր հատվածներում տեղակայված են պալատական միանավ եկեղեցին, աշխարհիկ մոնումենտալ շենքերը, ստորգետնյա ջրամբարները, տնտեսական նշանակության այլ կառույցներ[11]:
Միջնաբերդ
Համալիրի կորիզը բազմանիստ և կիսակլոր աշտարակներով համալրված միջնաբերդն է, որի գլխավոր կառույցը ուղղանկյուն հատակագծով թաղակապ շինությունն է: Միակ մուտքը հարավային կողմում է, որը փակվել է քարե դռնով: Կառույցի ներսում՝ հարավարևելյան պատի կենտրոնում տեղադրված մուտքից սկսվող միջանցքը և նեղ ոլորապտույտ աստիճանները տանում են դեպի միջնաբերդի աստիճանաձև տանիք: Տանիքի կենտրոնում՝ երկայնական ուղղությամբ երեք լուսահորեր են բացված՝ ներքին լուսավորությունն ապահովելու համար: Թաղակապ կառույցի ներսում պահպանվել է գաղտնուղին: Միջնաբերդի նիստավոր և պայտաձև աշտարակներում տեղակայվել են բնակելի հարկաբաժինները, որոնց մուտքերը բացվում են տանիքից, իսկ կիսակլորները ծառայել են պաշտպանական կամ օժանդակ նպատակների:
Շրջապարիսպ
Անկանոն բազմանկյուն հատակագծով ներքին շրջապարիսպը` 11 կիսակլոր աշտարակներով և 2 դարպասներով, ընդգրկում է 2500 քմ տարածք: Աշտարակների մի մասն ունի միկողմանի կամ երկկողմանի սանդուղքներ:
Պալատական եկեղեցի
Եկեղեցին 1989 թ. պեղումներով բացվել է շրջապարսպի հյուսիսարևելյան կողմում: Այն արտաքին պատերի մեջ ներգծված կիսաբոլորաձև աբսիդով միանավ թաղակապ կառույց է: Ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային ճակատներում: Հարավային մուտքն արտաքին սրահաձև շքամուտք է ունեցել:
Աշխարհիկ շենքեր
XIII-XIV դդ. բնորոշ երկու մոնումենտալ շենքերից մեկը քառասյուն, մոտավորապես քառակուսի հատակագծով հանդիսավոր դահլիճ է, որի միայն հիմնապատերն են պահպանվել:
Հարավային շրջապարսպին կից երկրորդ աշխարհիկ կառույցը XV-XVIII դդ. կառուցապատումների և վերաբնակեցումների հետևանքով բազմաթիվ փոփոխություններ է կրել: Այն երկարաձգված ուղղանկյուն շենք է, որը հավանաբար ծառայել է որպես սեղանատուն:
Ջրամբար և ջրատար
Միջնադարյան դղյակի բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար կառուցվել է ջրամատակարարման համակարգ՝ ստորգետնյա ջրամբարներով և ջրատարով, որոնք տեղակայված են դղյակի հյուսիսարևելյան հատվածում:
Արտաքին պարիսպ
Բազմանկյուն հատակագծով պարսպապատը կառուցվել է կոպտատաշ տեղական կարծր տուֆով, մասամբ բազալտով և կավաբետոնի շաղախով: Այն ուժեղացված է յոթ սրածայր, քառանիստ և մեկ կիսակլոր աշտարակներով: Ամրոցի գլխավոր մուտքը հյուսիսից է: Արտաքին պարսպապատն ունի գաղտնի միջանցք, որը դուրս է գալիս դեպի արևմտյան կողմի ձորակը:
Պատկերասրահ
-
Դաշտադեմի դղյակի ստորգետնյա ջրամբարը
-
Ամրոցի հյուսիս-արևելյան պարսպաշարը և գլխավոր մուտքը ներսի կողմից
-
Ամրոցի հիմնական (հյուսիս-արևելյան) մուտքը ներսի կողմից
-
Ամրոցի միջնաբերդում կառուցված պալատ
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Хачатрян, А.А․ (1987). Корпус арабских надписей Армении (VIII – XVI вв.). Ереван: Изд. АН АрмССР. էջ 46.
- ↑ Babajanyan A., Aghaian S., Davtyan D., Melkonyan H. (2021). A View on Life in the Medieval Fortress at Dashtadem: Results of the 2015 and 2018 Excavation Campaigns, in Avetisyan P., Bobokhyan A. (eds), “Archaeology of Armenia in Regional Context”. Yerevan: Publishing House of the Institute of Archaeology and Ethnography. էջեր 374, fig. 5.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Melkonyan H., Babajanyan A., Harutyunyan A., Davtyan D., Aghaian S. (https://www.academia.edu/39862179/The_excavations_of_Dashtadem_fortress_preliminary_report_on_2015_fieldwork_activity). «The Excavations of Dashtadem Fortress: Preliminary Report of 2015 Fieldwork Activity». Aramazd: Armenian Journal of Near Eastern Studies, N11/1-2.
{{cite journal}}
: External link in
(օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)|date=
- ↑ Շահխաթունեանց Յ. եպս. (2014). Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի եւ հինգ գաւառացն Արարատայ. Էջմիածին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. էջեր 240–243.
- ↑ Թորամանյան Թ. (1948). Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հտ. 2. Երևան: ՀՍՍՌ ԳԱ հրատարակչություն. էջեր 130, 251–252.
- ↑ Եղիազարյան Հ․ (https://arar.sci.am/dlibra/publication/265701). «Ներքին Թալին գյուղի Ս. Քրիստափորի վանքը, նրա վիմագիր արձանագրությունները և գյուղի մյուս հուշարձանները». Էջմիածին.
{{cite journal}}
: External link in
(օգնություն)|date=
- ↑ Ասատրյան Ե. (1991). Դաշտադեմի ամրոցի 1989 – 1990 թթ. պեղումների արդյունքները. Երևան: Դաշտային հնագիտական աաշխատանքների արդյունքներին նվիրված գիտական նստաշրջան 1989-1990. էջեր 113–114.
- ↑ Babajanyan A., Aghaian S., Davtyan D., Melkonyan H. (2021). A View on Life in the Medieval Fortress at Dashtadem: Results of the 2015 and 2018 Excavation Campaigns, in Avetisyan P., Bobokhyan A. (eds), “Archaeology of Armenia in Regional Context”. Yerevan: “Publishing House of the Institute of Archaeology and Ethnography”. էջեր 377–379.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Շահխաթունեանց Յ. եպս. (2014). Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի եւ հինգ գաւառացն Արարատայ. Էջմիածին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին. էջ 242.
- ↑ Բաբաջանյան Ա., Աղայան Ս. (https://arar.sci.am/dlibra/publication/353168/edition/325393). «Դաշտադեմի միջնադարյան դղյակի ճարտարապետությունը». Լրաբեր հասարակական գիտությունների.
{{cite journal}}
: External link in
(օգնություն)|date=
Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 2.35/1 |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դաշտադեմի ամրոց կատեգորիայում։ |