Jump to content

«Սի (ծրագրավորման լեզու)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.7.3) (Ռոբոտը ավելացնում է․: kk:C (бағдарламалау тілі)
չ Ռոբոտը ավելացնում է․: gu:C (પ્રોગ્રામિંગ ભાષા)
Տող 83. Տող 83.
[[ga:C (Teanga ríomhchlárúcháin)]]
[[ga:C (Teanga ríomhchlárúcháin)]]
[[gl:C (programación)]]
[[gl:C (programación)]]
[[gu:C (પ્રોગ્રામિંગ ભાષા)]]
[[he:C (שפת תכנות)]]
[[he:C (שפת תכנות)]]
[[hi:सी (प्रोग्रामिंग भाषा)]]
[[hi:सी (प्रोग्रामिंग भाषा)]]

06:18, 5 Նոյեմբերի 2012-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ C
C
Изображение логотипа
Տեսակիմպերատիվ ծրագրավորման լեզու, ծրագրավորման պրոցեդուրային լեզու, ծրագրավորման կառուցվածքային լեզու, ծրագրավորման կոմպիլյացվող լեզու, ծրագրավորման լեզու և computer science term?
Սեմանտիկապրոցեդուրային
Կատարման ձևկոմպիլացվում է
Առաջացել է1972
ՍտեղծողԲելլի լաբորատորիա, Դենիս Ռիտչի[1], ANSI, ISO և Քեն Թոմփսոն
ՆախագծողԴենիս Ռիտչի
Ընդլայնումներ.c և .h
ՕՀWindows և յունիքսանման օպերացիոն համակարգ
Տիպիզացիաստատիկ
Համացանցի տվյալների տեսակtext/plain[2]
Տարբերակներ«K&R» C (1978)
ANSI C (1989)
C90 (1990)
C99 (1999)
Հիմքի վրա էB (ծրագրավորման լեզու)[3]
Ներշնչվել էB(BCPL,CPL), ALGOL 68, Assembler, PL/I, FORTRAN
Ներշնչել էAWK, csh, C++, C--, C#, Objective-C, BitC, D, Go, Java, JavaScript, Limbo, LPC, Perl, PHP, Pike, Processing, Python
ՆախորդB (ծրագրավորման լեզու)
Կայքiso.org/standard/74528.html և open-std.org/jtc1/sc22/wg14/
 C (programming language) Վիքիպահեստում

Սի (անգլ.՝ C) — ստանդարտացված պրոցեդուրային ծրագրավորման լեզու է։ Ստեղծվել է 1969-1973 թթ․ AT&T Bell Telephone Laboratories [4][5] ընկերությունում: Ի սկզբանե նախատեսված է եղել համակարգային ծրագրավորման համար, սակայն օգտագործվում է նաև որպես կիրառական ծրագրավորման լեզու։ Ամենատարածված ծրագրավորման լեզուներից մեկն է։ Մեծ ազդեցություն է ունեցել իրենից հետո առաջացած լեզուների մեծ մասի վրա։ Մասնավորապես այսօր առավել տարածված ծրագրավորման լեզուների մեծ մասը (C++,Java,C#,JavaScript և այլն ․․․) ունեն այսպես կոչված C-ի նման սինտակսիս: Լեզվի հեղինակ Դենիս Ռիտչին նպատակ է ունեցել ստեղծել B լեզվին փոխարինող լեզու, որը կփոխարինի այն որպես UNIX օպերացիոն համակարգի գրման հիմնական լեզու։ Այսպիսով C-ն սերտ կապված է UNIX ընտանիքի օպերացիոն համակարգերին։ Չնայած, որ C-ն նախատեսված չի եղել նորեկների համար այն լայնորեն օգտագործվում է որպես ուսուցողական լեզու։

Պատմություն

C լեզուն նախագծվել է 1969-1973 թթ․ Bell Labs Դենիս Ռիտչիի կողմից։ Համաձայն հեղինակի առավել ակտիվ շրջանը եղել է 1973թ․։ Լեզուն անվանվել է C, որպեսզի ցույց տա, որ այն B լեզվի շարունակությունն է, որն ել իր հերթին սկիզբ է առնում BCPL լեզվից։ Լեզվի ստեղծման հիմնական նպատակն էր նորաթուխ UNIX օպերացիոն համակարգը, որը գրված էր PDP-11/2 ասսեմբլերի լեզվով: Մինչ այդ տարածված միայն երկու օպերացիոն համակարգ էր գրված եղել բարցր մակարդակի լեզվով (Multics-ը` գրված PL/I և TRIPOS գրված BCPL-ով)։

Պատկեր:Kr c prog lang.jpg
Բրայան Կերնիգանի և Դենիս Ռիտչիի «C ծրագրավորման լեզու» գրքի շապիկը

1978 թ․ լույս տեսավ Բրայան Կերնիգանի և Դենիս Ռիտչիի հայտնի «C ծրագրավորման լեզուն»( անգլ.՝ «The C Programming Language» ) գիրքը, որը մինչև լեզվի ստանդարտ ի հայտ գալը հանդիսացել է C լեզվի ոչ ֆորմալ նկարագրություննը։

Հետագա տարիներին C-ն լայն տարածում գտավ։ Ութսունականների սկզբներին Բյորն Սրտաուստրուպը սկսեց աշխատել C++ լեզվի վրա, որը C լեզվի ընդլայնումն է։ Այս ամենի հետևանքով անհրաժեժեշտություն ստեղծեց լեզվի ստանդարտ մտցնել։ Այդ նպատակով 1983թ Ամերիկայի ազգային ստանդարտների ինստիտուտը (ANSI) ստեղծեց կոմիտետ, որը պետք է զբաղվեր C լեզվի ստանդարտի ստեղծմամբ։ 1989թ․ ստանդարտը ընդունվեց, որպես «C ծրագրավորման լեզու» ANSI X3.159-1989. Մեկ տարի անց 1990թ․ չնչին փոփոխություններից հետո այդ ստանդարտը ընդունվեց նաև Ստանդարտների միջազգային կոմիտետի(ISO) կողմից։ Տաս տարի անց՝ 1999թ լույս տեսավ C-ի հաջորդ ստանդարտը՝ ISO 9899:1999, որը սովորաբար անվանվում է C99:2000թ․ այն ընդունվեց նաև ANSI-ի կողմից։

2007 թվականից սկսվել է C-ի հաջորդ ստանդարտի վրա աշխատանքը, որը անվանում են C1X, որտեղ X-ը ցույց է տալիս ստանդարտի ընդուման թվականի վերջի թվանշանը(Օրինակ եթե ստանդարտը ընդունվի 2013թ․, ապա X=3)։

Կիրառությունները

Հայտնի ծրագրեր, որոնք գրված են C լեզվով

  1. Linux ՕՀմիջուկը։
  2. FreeBSD ՕՀմիջուկը։
  3. mathlab
  4. Wolfram Mathematica
  5. Oracle DB
  6. MySql (գրված է C և C++ լեզուներով)
  7. GCC
  8. PostgreSQL
  9. GIMP


Ծանոթություններ

Կաղապար:Ծրագրավորման լեզու անավարտ