Սեմյոն Միխայլովիչ Բուդյոննի (1883 թվականի ապրիլի 25, Կոզյուրին խուտոր — 1973 թվականիհոկտեմբերի 26, Մոսկվա)` խորհրդային զորահրամանատար, ԽՍՀՄ առաջին մարշալներից մեկը, Խորհրդային միության եռակի հերոս, Գեորգիևյան խաչի լրիվ ասպետ: Քաղաքացիական պատերազմի տարիներին ղեկավարել է ԲԳԿՀ 1-ին հեծելազորային բանակի հրամանատարը, աչքի է ընկել անձնական խիզախությամբ և ռազմական հմտությամբ: Բուդյոննին իր մեծ ավանդն է ունեցել Կարմիր բանակի կազմավորման գործում: 1932 թվականին ավարտել է Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան: Որպես Հարավ-Արևմտյան (1941 թվականի հունիս-սեպտեմբեր), ապա Հյուսիսային-Կովկասյան (1942 թվականի մայիս-սեպտեմբեր) ռազմաճակատների, ապա ԽՄ հեծելազորային զորքերի հրամանատար մասնակցել է Հայրենական պատերազմին (1941-45): Ետպատերազմյան տարիներին ղեկավար աշխատանք է վարել ԽՍՀՄ պաշտպանության, այնուհետև գյուղատնտեսության մինիստրություններում: Բազմիցս ընտրվել է ԽՍՀՄ պետական կառավարական և կուսակցական ղեկավար մարմիններում:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 585)։