Սի (ծրագրավորման լեզու)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ C
Տեսակ | իմպերատիվ ծրագրավորման լեզու, ծրագրավորման պրոցեդուրային լեզու, ծրագրավորման կառուցվածքային լեզու, ծրագրավորման կոմպիլյացվող լեզու, ծրագրավորման լեզու և computer science term? |
---|---|
Սեմանտիկա | պրոցեդուրային |
Կատարման ձև | կոմպիլացվում է |
Առաջացել է | 1972 |
Ստեղծող | Բելլի լաբորատորիա, Դենիս Ռիտչի[1], ANSI, ISO և Քեն Թոմփսոն |
Նախագծող | Դենիս Ռիտչի |
Ընդլայնումներ | .c և .h |
ՕՀ | Windows և յունիքսանման օպերացիոն համակարգ |
Տիպիզացիա | ստատիկ |
Համացանցի տվյալների տեսակ | text/plain[2] |
Հիմնական իրականացումներ | GCC, TCC, Sun Studio C, Turbo C, Open Watcom |
Տարբերակներ | «K&R» C (1978) ANSI C (1989) C90 (1990) C99 (1999) |
Հիմքի վրա է | B (ծրագրավորման լեզու)[3] |
Ներշնչվել է | Ալգոլ 68[4], B (ծրագրավորման լեզու), Ասսեմբլեր լեզու, Ֆորտրան, PL/I, CPL, BCPL, ALGOL 60 և Ալգոլ |
Նախորդ | B (ծրագրավորման լեզու) |
Կայք | iso.org/standard/74528.html և open-std.org/jtc1/sc22/wg14/ |
C (programming language) Վիքիպահեստում |
Սի (անգլ.՝ C), ստանդարտացված պրոցեդուրային ծրագրավորման լեզու է։ Ստեղծվել է 1969-1973 թթ․ AT&T Bell Telephone Laboratories [5][6] ընկերությունում։ Ի սկզբանե նախատեսված է եղել համակարգային ծրագրավորման համար, սակայն օգտագործվում է նաև որպես կիրառական ծրագրավորման լեզու։ Ամենատարածված ծրագրավորման լեզուներից մեկն է։ Մեծ ազդեցություն է ունեցել իրենից հետո առաջացած լեզուների մեծ մասի վրա։ Մասնավորապես այսօր առավել տարածված ծրագրավորման լեզուների մեծ մասը (C++,Java,C#,JavaScript և այլն ․․․) ունեն այսպես կոչված C-ի նման սինտակսիս։ Լեզվի հեղինակ Դենիս Ռիտչին նպատակ է ունեցել ստեղծել B լեզվին փոխարինող լեզու, որը կփոխարինի այն որպես UNIX օպերացիոն համակարգի գրման հիմնական լեզու։ Այսպիսով C-ն սերտ կապված է UNIX ընտանիքի օպերացիոն համակարգերին։ Չնայած, որ C-ն նախատեսված չի եղել նորեկների համար այն լայնորեն օգտագործվում է որպես ուսուցողական լեզու։
Պատմություն
C լեզուն նախագծվել է 1969-1973 թթ․ Bell Labs Դենիս Ռիտչիի կողմից։ Համաձայն հեղինակի առավել ակտիվ շրջանը եղել է 1973 թ․։ Լեզուն անվանվել է C, որպեսզի ցույց տա, որ այն B լեզվի շարունակությունն է, որն ել իր հերթին սկիզբ է առնում BCPL լեզվից։ Լեզվի ստեղծման հիմնական նպատակն էր նորաթուխ UNIX օպերացիոն համակարգը, որը գրված էր PDP-11/2 ասսեմբլերի լեզվով։ Մինչ այդ տարածված միայն երկու օպերացիոն համակարգ էր գրված եղել բարձր մակարդակի լեզվով (Multics-ը՝ գրված PL/I և TRIPOS գրված BCPL-ով)։
1978 թ․ լույս տեսավ Բրայան Կերնիգանի և Դենիս Ռիտչիի հայտնի «C ծրագրավորման լեզուն»( անգլ.՝ «The C Programming Language» ) գիրքը, որը մինչև լեզվի ստանդարտ ի հայտ գալը հանդիսացել է C լեզվի ոչ ֆորմալ նկարագրություննը։
Հետագա տարիներին C-ն լայն տարածում գտավ։ Ութսունականների սկզբներին Բյորն Սրտաուստրուպը սկսեց աշխատել C++ լեզվի վրա, որը C լեզվի ընդլայնումն է։ Այս ամենի հետևանքով անհրաժեշտություն ստեղծեց լեզվի ստանդարտ մտցնել։ Այդ նպատակով 1983 թ. Ամերիկայի ազգային ստանդարտների ինստիտուտը (ANSI) ստեղծեց կոմիտետ, որը պետք է զբաղվեր C լեզվի ստանդարտի ստեղծմամբ։ 1989 թ․ ստանդարտը ընդունվեց, որպես «C ծրագրավորման լեզու» ANSI X3.159-1989. Մեկ տարի անց 1990 թ․ չնչին փոփոխություններից հետո այդ ստանդարտը ընդունվեց նաև Ստանդարտների միջազգային կոմիտետի(ISO) կողմից։ Տասը տարի անց՝ 1999 թ. լույս տեսավ C-ի հաջորդ ստանդարտը՝ ISO 9899։1999, որը սովորաբար անվանվում է C99։ 2000 թ․ այն ընդունվեց նաև ANSI-ի կողմից։
2007 թվականից սկսվել է C-ի հաջորդ ստանդարտի վրա աշխատանքը, որը անվանում են C1X, որտեղ X-ը ցույց է տալիս ստանդարտի ընդուման թվականի վերջի թվանշանը(Օրինակ եթե ստանդարտը ընդունվի 2013 թ․, ապա X=3)։
Կիրառությունները
Հայտնի ծրագրեր, որոնք գրված են C լեզվով
- Լինուքս ՕՀ-ի միջուկը։
- FreeBSD ՕՀ-ի միջուկը։
- mathlab
- Wolfram Mathematica
- Oracle DB
- MySQL (գրված է C և C++ լեզուներով)
- GCC
- PostgreSQL
- GIMP
Ծանոթություններ
- ↑ http://www.bell-labs.com/usr/dmr/www/chist.html
- ↑ https://www.sitepoint.com/mime-types-complete-list/
- ↑ https://www.bell-labs.com/usr/dmr/www/bintro.html
- ↑ http://cm.bell-labs.com/cm/cs/who/dmr/chist.html
- ↑ http://cm.bell-labs.com/cm/cs/who/dmr/chist.html
- ↑ http://www.livinginternet.com/i/iw_unix_c.htm
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սի (ծրագրավորման լեզու)» հոդվածին։ |
|