Գրիբոյեդովի նրբանցք (Դոնի Ռոստով)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիբոյեդովի նրբանցք (այլ կիրառումներ)
Գրիբոյեդովի նրբանցք | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Դոնի Ռոստով |
Երկարություն | 520 մետր |
Անվանվել է | Ալեքսանդր Գրիբոյեդով |
Փոստային ինդեքս | 344019, 344022 |
Գրիբոյեդովի նրբանցք (ռուս.՝ Грибоедовский переулок), փողոց Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքի Կիրովի շրջանում։ Անվանվել է ռուս դրամատուրգ, բանաստեղծ, դիվանագետ Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոյեդովի (1795-1829) պատվին։ Սկիզբ է առնում Նիժնեբուլվարնայա փողոցից և ավարտվում Սոցիալիստիչեսկայա փողոցի հետ հատումով։ Երկարությունը 520 մետր է։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոնի Ռոստով քաղաքի Գրիբոյեդովի նրբանցքը սկսվում է Նիժնեբուլվարնայա փողոցից, հատում Սեդովի, Կրասնիխ Զոր, Օչակովի, Օռլովի, Ստանիսլավսկու, Լոմոնոսովի, Գոգոլի փողոցները և ավարտվում Սոցիալիստիչեսկայա փողոցի հետ հատումով։ Զուգահեռ է Տեատրալնի պողոտային և Փետրվարի 7-ի փողոցին։ Երկարությունը 520 մետր է։ Փողոցում կա համարակալված 30 շինություն։
Գրիբոյեդովի նրբանցքի փոստային դասիչներն են՝ 344019, 344022։
Նրբանցքն անվանվել է ռուս դրամատուրգ, բանաստեղծ, դիվանագետ, «Խելքից պատուհաս» կատակերգության հեղինակ Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոյեդովի (1795-1829) պատվին։ «Խելքից պատուհաս» չափածո կատակերգությունը ռուսական թատերգության ու պոեզիայի գագաթներից է համարվում։ Գրված լինելով աֆորիստիկ ոճով՝ ժողովրդականացված տասնյակ մեջբերումների տեսքով այն տարածվել է երկրով մեկ։ «Խելքից պատուհաս» կատակերգությունն առաջին անգամ բեմադրվել է Երևանում՝ քաղաքը պարսիկներից 1828 թվականին ազատագրած ռուսական զորքի սպաների ուժերով[1]։ 1829 թվականի հունվարի 30-ին Գրիբոյեդովը, դեսպանատան 37 այլ աշխատակիցների հետ, մոլեռանդ մուսուլմանների խառնամբոխի ձեռքով գազնաբար սպանվել է Թեհրանում[2][3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Грибоедовский переулок в Ростове-на-Дону
- Подробная карта Грибоедовский переулок, город Ростов-на-Дону со спутника с номерами домов, индекс и маршруты, Яндекс, Гугл карты