Jump to content

Սակունոսուկե Օդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
07:28, 27 Օգոստոսի 2024 տարբերակ, InternetArchiveBot (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Սակունոսուկե Օդա
織田 作之助
Ծնվել էհոկտեմբերի 26, 1913(1913-10-26)[1][2]
ԾննդավայրՕսակա, Ճապոնիա[1]
Վախճանվել էհունվարի 10, 1947(1947-01-10)[1][2] (33 տարեկան)
Վախճանի վայրՏոկիո, Ճապոնիա[1]
Գրական անունՕդասակու
Մասնագիտությունվիպասան, գրող և սցենարիստ
Լեզուճապոներեն
Ազգությունճապոնացի
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունԿիոտոյի համալսարան
Գրական ուղղություններԲուրայհա
 Sakunosuke Oda Վիքիպահեստում

Օդա Սակունոսուկե, (ճապ՝ 織田 作之助, հոկտեմբերի 26, 1913(1913-10-26)[1][2], Օսակա, Ճապոնիա[1] - հունվարի 10, 1947(1947-01-10)[1][2], Տոկիո, Ճապոնիա[1]), ճապոնացի գրող։ Օսամու Դազայի, Անգո Սակագուչիի, Իշիկավա Ջունի և այլ հեղինակների հետ ներկայացնում է Բուրայհայի դպրոցը[3]։ Օդան հռչակ է ձեռք բերել «Ամուսնական Զենզայ» վեպի շնորհիվ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդա Սակունոսուկեն ծնվել է 1913 թվականին Օսակայում, սննդի առաքման բիզնեսի սեփականատեր Օդա Ցուրուկիչիի ընտանիքում[4]։ 1920 թվականին Սակունոսուկեն ընդունվել է Օսակայի Հիրանոհիգաշիի դպրոց, իսկ 1926 թվականին ընդունվել է Օսակայի պրեֆեկտուրայի Տակացու միջնակարգ դպրոց։

1931 թվականին ընդունվել է Կիոտոյի համալսարանի ազատ ​​արվեստների ֆակուլտետ։ 1934 թվականին նա հիվանդացել է հեմոպտիզով և ապաքինվելու նպատակով որոշ ժամանակ անցկացրել Շիրահամայում։ Համալսարան վերադառնալուց հետո Օդան կորցրել է ուսման մոտիվացիան և երկու տարի անց՝ 1936 թվականին, ավարտել ուսումը:

1939 թվականին Օդան ամուսնացել է մատուցողուհի Կազուե Միյատայի հետ, որն աշխատում էր այն բարում, որն Օդան հաճախ այցելում էր։ 1944 թվականին Միյատան մահացել է քաղցկեղից, ինչը ծանր հարված էր Օդայի համար:

Գրական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականին Ստենդալի ազդեցության տակ Օդան սկսել է գրել վեպեր, որոնցից առաջինը՝ «Միայնակ կյանք» վեպը, տպագրվել է Sea Breeze ամսագրում։ «Անձրև» վեպի հետագա հրատարակությունը գրավել է գրող Տակեդա Ռինտարոյի ուշադրությունը։

Օդայի ստեղծագործական գործունեությունը ընդգրկում է Ճապոնիայի պատմության և՛ նախապատերազմյան, և՛ հետպատերազմյան շրջանները: Նա հիմնականում գրել է իր հայրենի Օսակա քաղաքի և այնտեղ ապրող հասարակ մարդկանց բարքերի ու սովորույթների մասին։ 1939 թվականի սեպտեմբերին Sea Breeze-ի 6-րդ համարում տպագրվել է «Վուլգարություն» պատմվածքը, որը շուտով առաջադրվել է Ռյունոսուկե Ակուտագավայի մրցանակին՝ Մուրո Սաիսեի առաջարկությամբ։

Գրողի կենդանության օրոք լույս է տեսել «Դարաշրջանի կերպար» պատմվածքը, որտեղ Սակունոսուկեն գունեղ կերպով պատկերել է իր ժամանակի հասարակության կերպարը։

Հետագայում Օդան դարձել է «Նոր Գեսակու գրականություն» կամ Բուրայհա ոչ ֆորմալ խմբակի անդամ, որը ներառում էր Դազայ Օսամուին և Սակագուչի Անգոյին։ Պատերազմից հետո Դազայի և Անգոյի հետ ծանոթությունը սկիզբ է դրել նրանց կարճ, բայց ամուր ընկերությանը։ Հենց այս շրջապատում էլ գրողը ստացել է Օդասակու մականունը։

1943 թվականին Օդան մտերմացել է ռեժիսոր Կավաշիմա Յուզոյի հետ և նրա հետ միասին հիմնել Ճապոնական Անլրջության Դպրոցը։ 1946 թվականին իր կնոջ՝ Կազուեի մահից երկու տարի անց, գրողը ամուսնացել է վոկալիստ Սասադա Կազուկոյի հետ։ 1946 թվականի դեկտեմբերին տուբերկուլյոզի հետևանքով առաջացած հեմոպտիզի պատճառով Օդա Սակունոսուկեն հոսպիտալացվել է Տոկիոյի հիվանդանոցներից մեկում։ Նրա ինքնազգացողությունը աստիճանաբար վատանում էր, և հաջորդ տարվա հունվարի 10-ին գրողը մահանում է։ Օդան հուղարկավորվել է հայրենի Օսակայում։

Նամբայի արևմտյան Ջիյուկեն ռեստորանի գլխավոր շենքում կախված է Օդա Սակունոսուկեի լուսանկարը։ Գրողը սիրում էր ճապոնական կարի ուտել այս հաստատությունում և նույնիսկ նկարագրել է այն «Ամուսնական Զենզայ» վեպում։

1947 թվականին Դազայ Օսամուն տպագրել է զգացմունքային ստեղծագործություն՝ մեղադրելով գրաքննադատներին Օդայի մահվան մեջ։

1963 թվականին Օդայի ընկերներն ու գործընկերները կանգնեցրել են նրա հուշարձանը Օսակայի Հոզենջի տաճարի մոտ:

Արտացոլում մշակույթի մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդասակուն Ասագիրի Կաֆկայի «Բանգո։ Թափառող շներ» անիմեի, մանգայի և լայթ-նովելի հերոսներից մեկն է[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Deutsche Nationalbibliothek Record #1028979088 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Find A Grave — 1996.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022-11-08-ին. Վերցված է 2024-08-13-ին. {{cite web}}: Unknown parameter |fechaacceso= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |idioma= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |sitioweb= ignored (|website= suggested) (օգնություն); Unknown parameter |título= ignored (|title= suggested) (օգնություն)
  4. https://www.revistaotraparte.com/otras-literaturas/el-signo-de-los-tiempos/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |fecha= ignored (|date= suggested) (օգնություն); Unknown parameter |fechaacceso= ignored (|access-date= suggested) (օգնություն); Unknown parameter |idioma= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |sitioweb= ignored (|website= suggested) (օգնություն); Unknown parameter |título= ignored (|title= suggested) (օգնություն)
  5. https://bungostraydogs.fandom.com/wiki/Sakunosuke_Oda

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]