Վերածննդի կերպարվեստ
Ուշադրություն։ Այս հոդվածը «որբ» է, այսինքն (գրեթե) ոչ մի հոդված հղում չի կատարում դեպի այստեղ։ Դուք կարող եք օգնել՝ փնտրելով այն հոդվածները, որոնք առնչություն ունեն այս հոդվածի հետ և տեղադրելով հղումներ։ |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Վերածննդի կերպարվեստը առավել զարգացման և կատարելության է հասել Իտալիայում։ Ստեղծագործաբար օգտվելով անտիկ ժառանգությունից, հենվելով գիտության նոր նվաճումների վրա , այդ ժամանակաշրջանի իտալացի արվեստագետները ձգտել են ճշմարտացի պատկերել մարդուն և շրջակա իրականությունը։ Նրանք արվեստը հարստացրել են մարդու մարմնի կառուցվածքի ճշմարիտ պատկերմամբ, հեռանկարի, լույս ու ստվերի, ծավալի, կրճատումների և այլ պրոբլեմների մշակմամբ և կիրառմամբ։ Վերածննդի արվեստագետները կրոնական տեսարաններին հաղորդել են երկրային բովանդակություն։ Արվեստի գլխավոր հերոսը դարձել է մարդը։
Նախավերածնունդ (Պրոտոռենեսանս)
Նախավերածնունդ (Պրոտոռենեսանս), (հուն. protos- առաջին, ֆրանս.Renaissance- վերածննունդ), վերածննդին նախորդող շրջան է իտալական արվեստում։ Կյանքը նորովի ընկալելու առաջին նշանները առկա են 13-րդ դարի երկրորդ կեսի- 14-րդ դարի արվեստագետների ստեղծագործությունների մեջ։ Պրոտոռենեսանս անվանումը առաջին անգամ շրջանառվել է շվեյցարացի պատմաբան Յակոբ Բուրկհարտի կողմից։
Վաղ Վերածնունդ
Վաղ Վերածննդի արվեստը ծաղկում է ապրել 15-րդ դարում նախ և առաջ Ֆլորենցիայում։ Իտալացի արվեստագետները կրոնական տեսարաններին հաղորդել են երկրային բովանդակություն։ Արվեստի գլխավոր հերոսը դարձել է վառ արտահայտված անհատական գծերով մարդը։ Դիմանկարը և բնանկարը հաստատվեցին որպես ինքնուրույն ժանրեր։ Մեծ դեր խաղաց Ֆլորենտացի գիտնական և ճարտարապետ Ֆիլլիպո Բրունելեսկիի գծային Հեռանկարի հայտնագործությունը։ Դա թույլատրեց նկարիչներին կտավի հարթության վրա ստանալ եռաչափ տարածական կատարյալ պատկերներ։
Բարձր Վերածնունդ
Վերածննդի շրջանի բարձրակետը համնկնում է 16- րդ դարի առաջին քառորդին, այդ շրջանն էլ ստացել է Բարձր Վերածնունդ անվանումը։ Այդ շրջանը հանդես է գալիս Լեոնարդո դա Վինչիի արտահայտիչ գործերով, Ռաֆայել Սանտիի պայծառ ներդաշնակությամբ հագեցած կտավներով, Միքելանջելոյի պայքարի պաթոսով ներթափանցված քանդակներով և որմնանկարներով, Ջորջոնեի, Տիցիանի և այլոց կոլորիտով կենսահարուստ նկարներով։ 16- րդ դարի երկրորդ կեսից սկսած Իտալիայի արվեստը սուր ճգնաժամ է ապրել։ Ի հայտ է եկել մաներիզմի սուբյեկտիվորեն նրբացրած արվեստը, որը արտահայտել է Վերածննդի իդեալների նկատմամբ հիասթափություն։ Բախումների ողբերգականությունըհերոսի պայքարն ու անխուսափելի կործանումը դարձել են Միքելանջելոյի Տիցիանի ստեղծագործությունների ուշ շրջանի գլխավոր թեմաները։
Ուշ Վերածնունդ
Հյուսիսային վերածնունդ
Տերմիններ
Վերածննդի տարբեր դարեր անվանվում են ըստ իտալական թվերի։
- դուչենտո 1200- ականներ (իտալ. ducento (երկուհարյուր) Պրոտոռենեսանսի սկիզբը։