Ադամ Մորիսոն
Ադամ Մորիսոն | |||||
Դիրքը | Թեթև հարձակվող | ||||
---|---|---|---|---|---|
Համար | № 35, 6, 33 | ||||
Ի ծնե տրված անունը | Adam John Morrison Ադամ Ջոն Մորիսոն | ||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 19, 1984 (40 տարեկան) | ||||
Ծննդավայր | Գլենդայվ, Մոնտանա, ԱՄՆ | ||||
Ազգություն | Ամերիկացի | ||||
Հասակ | 2,03 մ | ||||
Քաշ | 93 կգ | ||||
Դպրոց | Միդի ավագ դպրոց (Սպոքեյն, Վաշինգտոն) | ||||
համալսարան | Գոնզագա (2003–2006) | ||||
Դրաֆթի տարի | 2006 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 3-րդ | ||||
Դրաֆթ ակումբ | Շառլոթ Բոբքեթս | ||||
Կարիերայի պատմություն
| |||||
Շառլոթ Բոբքեթս (2006–2009) Լոս Անջելես Լեյքերս (2009–2010) Ցռվենա Զվեզդա (2011) Բեշիկթաշ (2012) | |||||
Մրցանակներ
| |||||
| |||||
|
Ադամ Ջոն Մորիսոն (անգլ.՝ Adam John Morrison, ծնվ.՝ հուլիսի 19, 1984թ.), ամերիկացի նախկին բասկետբոլիստ։ Մասնագիտական կարիերայի ընթացքում հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Շառլոթ Բոբքեթս», «Լոս Անջելես Լեյքերս», ինչպես նաև` Սերբիայի բասկետբոլի բարձրագույն առաջնության «Կարմիր աստղ Բելգրադ» և Թուրքիայի սուպեր լիգայի «Բեշիկթաշ» ակումբներում, որպես թեթև հարձակվող։
Դպրոցական կարիերան Մորիսոնն անցկացրել է Սպոքեյնի (Վաշինգտոն նահանգ) «Միդ» ավագ դպրոցում։ Չնայած 1-ին տիպի շաքարային դիաբետի առկայությանը, ունեցել է հաջող դպրոցական կարիերա` ավարտական տարում դառնալով բազմաթիվ միավորային ռեկորդների հեղինակ և դպրոցական թիմի կազմում հասնելով մինչև նահանգի եզրափակիչ։
Ուսանողական առաջնության շրջանակներում, 2003-2006 թվականներին ներկայացրել է Գոնզագայի համալսարանը։ 2005–06 մշրցաշրջանի դրությամբ որակավորվել է որպես «լավագույն համալսարանայի բասկետբոլիստ»։
Ընտրվել է NBA-ի 2006 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 3-րդ ընտրությամբ` «Շառլոթ Բոբքեթսի» կողմից։ Մորիսոնի ընտրությունը ակումբի նախագահ Մայքլ Ջորդանի որոշումն էր։ Այնուամենայնիվ Մորիսոնը չի կարողանում արդարացնել սպասելիքները և բարձր խաղ ցուցաբերել մասնագիտական մակարդակում։ Մեկնարկային մրցաշրջանում ունեցել է ընդհամենը 37 % նետման արդյունավետություն։ Ձախ ծնկի վնասվածքի պատճառով 2009 թվականին Մորիսոնը փոխանակման արդյունքում տեղ է գտնում «Լոս Անջելես Լեյքերսում»: «Լեյքերսի» կազմում 2009 և 2010 թվականներին հաղթել է NBA-ի առաջնությունը` չնայած փլեյ-օֆֆերի ժամանակ ունենալով խիստ սահմանափակ խաղաժամանակ։