Հովհաննես Այվազյան
Հովհաննես Այվազյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1947 (77 տարեկան) կամ 1947[1] |
Ծննդավայր | Փոքր Խանչալի, Վրաստան |
Կրթություն | ՀԱՊՀ (1971) |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր (1998) |
Մասնագիտություն | քիմիկոս, խմբագիր և հրատարակիչ |
Աշխատավայր | ՀՀ ԳԱԱ և Հայկական հանրագիտարան հրատարակչություն |
Պարգևներ և մրցանակներ |
Հովհաննես Մնացականի Այվազյան (1947, նոյեմբերի 7, Փոքր Խանչալի (այժմ՝ Վրաստանի Նինոծմինդայի մունիցիպալիտետում), հայ հրատարակիչ, խմբագիր, քիմիական գիտությունների դոկտոր (1998), Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի ոսկե մեդալակիր (2002)։
Կենսագրություն
1971 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիա-տեխնոլոգիական ֆակուլտետը։ 1972-1974 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Գորիսի ֆիզ-տեխնիկական կենտրոնում, 1974-1979 թվականներին՝ Փորձարարական կենսաբանության ինստիտուտում, 1979-1999 թվականներին՝ Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրի տեղակալ, 1999 թվականից՝ «Հայկական հանրագիտարան. հրատարակչության» գլխավոր խմբագիր-տնօրեն։[2]
Հովհաննես Այվազյանի գլխավորությամբ «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»-ը հրատարակել է «Տնային տնտեսության» (1997), «Հանրամատչելի բժշկական» (2001), «Քրիստոնյա Հայաստան» (2002), «Հայ Սփյուռք» (2003), «Հայաստանի բնաշխարհ» (2006), «Ով ով է. հայեր» կենսագրական երկհատոր (2005-2007), «Դպրոցական մեծ» (քառահատոր, 2007-2010), «Հայաստան» (2012) հանրագիտարանները։
Եղել է «Ջավախք» հայրենակցական բարեգործական միության նախագահը (1994-2006), միության «Ասպնջակ» պաշտոնաթերթի խմբագրական խորհրդի նախագահը (2001-2006)։ «Ասպնջակ»-ում տպագրել է Ջավախքում հայապահպանության խնդիրներին նվիրված բազմաթիվ հոդվածներ։
Երկեր
- Հայկական քիմիական անվանակարգության բարեփոխման հիմնախնդիրները, Երևան, 1998 (համահեղինակ)։
- Հաղթանակած բանակի գեներալը, Երևան, 2001։
- Զորավար Անդրանիկ և Հովհաննես Թումանյան, Երևան, 2004։
- Աշխարհի յոթ հրաշալիքներ և... Հայաստան, Երևան, 2005։ («Դպրոցական հանրագիտարան մատենաշարով»)
- Հաղթանակի և վերհուշի ճամփաներով, 2006։
- Մի հայտնագործության պատմություն, 2008։
- Հարսանիք, 2008։
- Տիեզերք, 2008։ («Դպրոցական հանրագիտարան մատենաշարով»)
- Էկոլոգիա, 2010։ («Դպրոցական հանրագիտարան մատենաշարով»)
- Հաղթելու արվեստը, 2011։
Պարգևներ
- Ֆրիտյոֆ Նանսեն միջազգային հիմնադրամի մեդալ (2002)։
- ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ (2012)։
- ՀՀ վարչապետի հուշամեդալ (2013)։
Աղբյուրներ
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ էջ 89-91.