Jump to content

Ի՞նչ պատահեց կոկորդիլոսի հետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ի՞նչ պատահեց կոկորդիլոսի հետ
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Շարքի մասն էՈւրախ կարուսել
ՌեժիսորԱլեքսանդր Գորլենկո
ՍցենարիստՄարինա Մոսկվինա
ՕպերատորԲորիս Կոտով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
ՇարքՈւրախ կարուսել
Թվական1982[1]

Ի՞նչ պատահեց կոկորդիլոսի հետ (ռուս.՝ Что случилось с крокодилом?), կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը ստեղծվել է ռեժիսոր Ալեքսանդր Գորլենկոյի կողմից 1982 թվականին, ըստ Մարինա Մոսկվինայի նույնանուն հեքիաթի:

«Ուրախ կարուսել» № 12 մուլտիպլիկացիոն ալմանախի երեք սյուժեներից երկրորդն է:

Սյուժե

Կղզու բոլոր կոկորդիլոսների մոտ ծնվում են կոկորդիլոսի ձագեր, և միայն մի կոկորդիլոսի մոտ է, որ անհայտ պատճառներով ծնվում է ճուտիկ, որը միանգամից նրան «հայրիկ» է անվանում: Կոկորդիլոսը սկզբում ցանկանում է ազատվել նրանից, բայց հետո հաղթում են ծնողական զգացմունքները, և կոկորդիլոսը սկսում է ճուտիկին պաշտպանել ագրեսիվ հարևաններից: Արդյունքում պարզվում է, որ չնայած նրանց տարբերությանը, նրանք իրարից սովորելու շատ բան ունեն:

Հեղինակներ

  • Սցենարի հեղինակ` Մ. Մոսկվինա
  • Կինոռեժիսոր` Ա. Գորլենկո
  • Բեմադրող-նկարիչ` Օ. Բոգոլյուբովա
  • Կինոօպերատոր` Բ. Կոտով
  • Հնչյունային օպերատոր` Բ. Ֆիլչիկով
  • Երաժշտություն և կատարում` «Последний шанс» խումբ
  • Տեքստն ընթերցում է` Օ. Կլյուշնիկովա

Մուլտֆիլմի մասին

«Ուրախ կարուսել»-ի երկրորդ` «Ի՞նչ պատահեց կոկորդիլոսի հետ» վերնագրով սյուժեից հետո սկսում են խոսել երիտասարդ ռեժիսորի մասին: Պատկերավորման լուծման նրբագեղ պարզությունը համադրվում էր բավականին բարդ հնչյունային լուծման հետ. ֆիլմի հերոսները խոսում են աբրակադաբրա լեզվով, որը թարգմանում էր կադրի ետևում լսվող կանացի թախծոտ ձայնը: Պարզ մանկական պատմությունն այն մասին է, որ կոկորդիլոսի ընտանիքում ծնվում է ճուտիկ, որը ձեռք է բերում ծաղրական չափեր, «երկրորդ պլան», որը հիացմունք էր պատճառում հասուն հանդիսատեսին[2]:

Փառատոնի մրցանակներ

  • 1983` Վառնայի համաշխարհային անիմացիոն փառատոնի Գրան-պրի,
  • 1983` Վառնա-83 փառատոնի «Չապլինյան փոքրիկ» մրցանակ, երեխաների և դեռահասների համար լավագույն ֆիլմ անվանակարգում[3]:

Ծանոթագրություններ

  1. Big Cartoon DataBase — 1998.
  2. Издательская программа «Интеррос» об Александре Горленко.
  3. Горленко А. М. Биография и призы.

Արտաքին հղումներ