Jump to content

Դաշտադեմի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաշտադեմ (այլ կիրառումներ)
Դաշտադեմի ամրոց
Նկարագրություն
ՏեսակԲազա ռազմական և ամրոց
Հասցե2 կմ հվ-ամ[1]
Վարչական միավորԴաշտադեմ
Երկիր Հայաստան[1]
Քարտեզ
Քարտեզ
 Dashtadem fortress Վիքիպահեստում

Դաշտադեմի ամրոց (նաև՝ Քաղենի ամրոց), ամրոց Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում՝ Քաղենի հնագույն բնակավայրի հյուսիսային մասում[2]։

Պատմություն

Քաղենիի ամրոցի խոշոր համալիրը գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում՝ Կամսարականների օրոք։ Նրա մասին հիշատակություն կա արաբների Հայաստան կատարած արշավանքների առաջին շրջանում (7-րդ դար) Ղևոնդ պատմիչի աշխատության մեջ։ Ամրոցի հնագույն մասը մաքուր տաշած քարերից, կրաշաղախով շինված ուղղանկյուն աշտարակ է, որին 1174 թվականին Անիի Շադդադյան վերջին կառավարիչ Սուլթան իբն Մահմուդ իբն Շավուրին կցել է կիսաշրջանաձև և բազմանկյուն հատակագծով բուրգեր (այդ մասին արաբերեն արձանագրություն կա հարավային բուրգի վրա)։ Ամրոցի շուրջը հետագայում կիսաշրջանաձև աշտարակներով պարիսպներ են կառուցվել, որոնց հետքերն են այժմ պահպանվել։ Հյուսիսային պատին կից է միանավ թաղածածկ եկեղեցին՝ շինված կարմիր սրբատաշ տուֆի քարերից։

1812 թվականին Երևանի Սարդար Հյուսեին խան հին ամրոցը շրջապատել է կոպտատաշ բազալտից կավե շաղախով շարված բազմանկյուն հատակագծով, անկյուններում ութ աշտարակներով, չափազանց հաստ պարսպապատերով։ Գլխավոր մուտքը հյուսիսային կիսաշրջանաձև բուրգից է (մյուս աշտարակները բազմանիստ են)։ Քաղենիի ամրոցն ունի ստորերկրյա գաղտնուղի (0,75×1,5 մ)՝ շարված բազալտե սալերից, որն սկիզբ է առնում պարսպի հարավարևմտյան պատի կենտրոնից և հասնում արևմտյան կողմի ձորակը[3]։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձան, օբյեկտ № 2.35/1