Բեռլինի հեռուստաաշտարակ
Բեռլինի հեռուստաաշտարակ | |
Berliner Fernsehturm | |
Տեղագրություն | Բեռլին, Գերմանիա |
Կառուցման ժամանակ | 1965-1969 |
Օգտագործում | TV, Ռադիո |
Բարձրություն | |
---|---|
Ծայրաձող | 368,03 մետր |
Տանիք | 250,2 մետր |
Տեխնիկական պարամետրներ | |
Տեղեկություններ SkyscraperPage կայքում |
Բեռլինի հեռուստաաշտարակ (գերմ.՝ Der Berliner Fernsehturm), հեռուստաաշտարակ է Կենտրոնական Բեռլինում՝ Գերմանիայում։ Մոտ է Ալեքսանդրի հրապարակին (Alexanderplatz), կառուցվել է 1965-1969 թթ.՝ Գերմանիայի ժողովրդական հանրապետության ղեկավարության կողմից[1]։ Ցայսօր համարվում է Բեռլինի խորհրդանիշը, քանի որ տեսանելի է Բեռլինի կենտրոնական ու ծայրամասային որոշ հատվածներից[2]։ Ունի 368 մ. բարձրություն (ներառյալ ալեհավաքը) և համարվում է Գերմանիայի ամենաբարձր շինությունն ու երկրորդը՝ ողջ ԵՄ տարածքում։ Բարձրությունը կես մետրով զիջում է Ռիգայի Ռադիոյի ու հեռուստատեսության աշտարակին ու 8 մետրով ավելի բարձր է 2017 թ. կառուցված Տրբոլվի էլեկտրակայանից։ Հեռուստաաշտարակը դարձել է Գերմանիայի ամենանշանավոր խորհրդանիշերից մեկն ու հաճախ Բեռլինի հիմնադրման մասին պատմող կադրերի անբաժան մասն է։ Ալեքսանդրի հրապարակին մոտ գտնվելու առումով հաճախ անվանում են նաև Ալեքսի աշտարակ։
Ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշտարակի իրական բարձրությունը 365 մետր էր, սակայն 1997 թվականին նոր ալեհավաքի տեղադրումից հետո ավելացավ ևս 3 մետր։ Հեռուստաաշտարակը թվով չորրորդ ամենաբարձր կառույցն է Եվրոպայում՝ Մոսկվայի Օստանկինոյի աշտարակից, Կիևի հեռուստաաշտարակից ու Ռիգայի Ռադիոյի ու հեռուստաաշտարակից հետո։ Գունդը բաց է այցելուների համար, միջնամասում ռեստորան է գործում։ Այցելուների հարթակը, որն անվանում են նաև համայնապատկերի սրահ, գետնից բարձր է 203 մետր և տեսանելիությունը հասնում է մինչև 42 կիլոմետրի՝ պարզկա օրվա դեպքում։
Տելեկաֆե ռեստորանը, որը պտտվում է յուրաքանչյուր 30 րոպեն մեկ, գտնվում է այցելուների հարթակից մի քանի մետր բարձր (գետնից՝ 207 մետր բարձրության վրա)[3][4]։ Սկզբում այն պտտվում էր յուրաքանչյուր ժամը մեկ, իսկ 1997 թվականի վերանորոգումից հետո արագությունը կրկնակի ավելացվեց[5]։
Լիսեռի ներսում գործող երկու վերելակներն այցելուներին հեռուստաաշտարակի գունդ են հասցնում 40 վայրկյանի ընթացքում։ Կա նաև 986 քայլով աստիճան, որը, համենայն դեպս, հենասայլակով մարդկանց համար խոչընդոտ է։
Գերմանիայում անցկացվող Ֆիֆայի 2006 թվականի Աշխարհի առաջնությանը, որի եզրափակիչ խաղն անցկացվեց Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում, հեռուստաաշտարակի գունդը գունավորվեց ֆուտբոլի գնդակի հնգանկյուն մասերի կարմիր գույնով, որն արտացոլում էր Աշխարհի առաջնության հովանավոր ու Բեռլինի հեռուստաաշտարակի սեփականատեր Դոյչե Տելեկոմին (Deutsche Telekom):
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1964 թվականին Վալթեր Ուլբրիխտը, ով Արևելյան Գերմանիայի իշխող «Սոցիալիստական միություն» կուսակցության ղեկավարն էր, որոշեց թույլատրել հեռուստաաշտարակի կառուցումը, որի համար որպես մոդել ծառայեցին Շտուտգարտի հեռուստաաշտարակն ու Երկրի առաջին արհեստական արբանյակ Սպուտնիկը[6]։
Բեռլինի հեռուստաաշտարակն ունի մի քանի ճարտարապետներ։ Ավելի վաղ դիզայնն արել էին Հերման Հենզելմանն ու Յորգ Շթրայթփարթը։ Կառուցել են Արևելյան Գերմանիայի ճարտապետներ Ֆրիզ Դիթերը, Գյունթեր Ֆրանկեն ու Վրեներ Արենթը՝ 1965-69 թթ. ընթացքում։ Վալթեր Հերցոգը, Գերհարդ Կոզելն ու Հերբերթ Աուսթը հետագայում միացան աշխատանքներին։ Հեռուստաաշտարակը դիտավորյալ կառուցել են Բեռլինի միջնադարյան պատմական կենտրոնի վայրում, որը բնորոշում է վերջինիս մեծ մասի ավերման հետևանքը։ Կից կա միջնադարյան մի եկեղեցի, որը հին քաղաքի քանդման վկայությունն է։
Բեռլինի հեռուստաաշտարակի շինարարությունը մեկնարկել է 1965 թվականի օգոստոսի 4-ին։
Չորս տարի անց՝ 1969 թվականի հոկտեմբերի 3-ին, հաղորդումների փորձնական հեռարձակումներ արվեցին և այն հանդիսավոր կերպով բացվեց չորս օր անց՝ Գերմանիայի ժողովրդական հանարպետության Ազգային օրվա տոնին։ Չնայած մութ ծագմանը՝ այն համարվում է Բեռլինի ամենահայտնի վայրերից մեկն ու ամեն տարի հյուրընկալում է գրեթե մեկ միլիոն այցելուի։
«Պապի վրեժը»
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ արևը շողում է Բեռլինի հեռուստաաշտարակի սալիկապատ չժանգոտվող պողպատյա գմբեթի վրա, արտացոլանքը շատ հաճախ խաչի է նմանվում։ Բեռլինցիներն այդ լուսավոր խաչը կատակով անվանում են «Պապի վրեժ» (գերմ.՝ Rache des Papstes): Այս նույն պատճառներով այս կառույցը նաև անվանում են Սբ. Վալթեր (Վալթեր Ուլբրիխտի պատվին)։ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանն իր «Հեռացրեք այս պատը» 1987 թվականի հունիսի 12-ին ասված ելույթում[7] նույնպես խոսել է այս հեռուստաաշտարակի մասին։ Բացի այդ, այն քնքշորեն անվանում են նաև «Ատամի փայտիկ» կամ «Հեռածնեբեկ» (Telespargel)` իր տեսքի պատճառով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Berlin TV Tower». City of Berlin. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «History». Berliner Fernsehturm. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Berliner Fernsehturm». The World Federation of Great Towers. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Facts & Figures» (PDF). Berliner Fernsehturm. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Fernsehturm, Berlin». Worldsiteguides.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Dibelius, Ulrich (2007). The names of the Berlin Fernsehturm. Berlin.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռլինի հեռուստաաշտարակ» հոդվածին։ |
|