Սերգեյ Ամիյան
Արտաքին տեսք
Սերգեյ Ամիյան | |
---|---|
դեկտեմբերի 6, 1961 - մարտի 29, 1992 (30 տարեկան) | |
Ծննդավայր | Ստեփանակերտ |
Մահվան վայր | Ղայբալիշեն |
Քաղաքացիություն | Ադրբեջան |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
Սերգեյ Բորիսի Ամիյան (6 դեկտեմբերի, 1961, Ստեփանակերտ - 29 մարտի, 1992, Ղայբալիշեն), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերգեյ Ամիյանը ծնվել է 1961 թ. դեկտեմբերի 6-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել հացի գործարանում։ Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից է։ Մարտական ուղին սկսել է Շահումյանից։ Վիրավորվել է Ջանհասանի մատույցներում, ապաքինվելուց հետո մասնակցել Ղայբալիշենի ու շրջակա տարածքների համար մղված մարտերին։ Զոհվել է 1992 թ. մարտի 29-ին Ղայբալիշենում։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Սերգեյ Ամիյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.