Սանտա Մարիա դի Մոնսերատո
Սանտա Մարիա դի Մոնսերատո Santa Maria in Monserrato degli Spagnoli | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | կաթոլիկ եկեղեցի |
Երկիր | Իտալիա |
Տեղագրություն | Հռոմ |
Հասցե | Via di Monserrato, 115, 00186, Roma |
Դավանանք | կաթոլիկություն |
Թեմ | Հռոմի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1518 |
Նվիրված | Մարիամ Աստվածածին և Հակոբոս առաքյալ |
Անվանված | Մոնսերրատի Սուրբ Մարիամ և Հակոբոս առաքյալ |
Ճարտարապետ | Անտոնիո դա Սանգալլո |
Ճարտարապետական տիպ | բազիլիկ |
Ճարտարապետական ոճ | բարոկկո |
Հիմնադրված | 1518 |
Շինանյութ | աղյուս, բետոն |
Santa Maria in Monserrato degli Spagnoli Վիքիպահեստում | |
vicariatusurbis.org/Ente.asp?ID=890 |
Սանտա Մարիա դի Մոնսերատո (իտալ.՝ Santa Maria in Monserrato degli Spagnoli), կաթոլիկ տիտղոսակիր եկեղեցի, որը հանդիսանում է Իսպանիայի ազգային եկեղեցին Հռոմում։ Տեղակայված է Հռոմի Ռեգոլա շրջանում, Վիա դելլա Բարչետա և Վիա դի Մոնսերրատո նեղլիկ փողոցի հատման տեղում։ Եկեղեցու ներկայիս կարդինալ-քահանան Կարլոս Ամիգո Վալլեխոն է[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս եկեղեցին հիմնադրվել է 1803-1807 թվականներին, միավորելով երկու եկեղեցիներ՝ Պիացցա Նավոնայի Սան Ջիակոմո դեյլի Սպանյոլին (15-րդ դար), որն այդ ժամանակ փլուզվում էր, և Սանտա Մարիա դի Մոնսերրատոն, որը միջնադարից սկսած ծառայում է Հռոմի իսպանացի ուխտավորներին։ Սան Ջիակոմո դեյլի Սպանյոլիի շատ աշխատանքներ նույնպես տեղափոխվեցին Սանտա Մարիա դի Մոնսերատո։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ի սկզբանե եկեղեցին ձևավորել է Անտոնիո դա Սանգալլո Կրտսերը, իսկ հետագա դարերում արված աշխատանքները իրականացվել են Բերնարդինո Վալպերգայի և Ֆրանչեսկո դա Վոլտերրայի կողմից։ Եկեղեցու կառուցման վայրն ընտրվել է 1518 թվականին, ճակատամասը կերտվել է 1582-1593 թվականներին դա Վոլտերրայի կողմից, խորանն օծվել է 1594 թվականին, իսկ տանիքի կառուցումն ավարտվել է 1598 թվականին։ Աբսիդի կառուցումը տևել է մինչև 1675 թվականը, երբ օծվում է նոր հիմնական խորանը։ Արտաքին արձանախումբը կերտվել է Ջիովաննի Բատտիստա Կոմտինիի կողմից (1673-1675)։ 1818-1822 թվականներին եկեղեցին ամբողջովին վերանորոգվել է։
Ինտերիեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնական կապելլայի «Կույսի վերափոխում» ֆրեսկոները պատկանում են Ֆրանչեսկո Նապպիին, իսկ ձախ կողմում պատկերված Կույսի թագադրումը՝ Ջիովաննի Բատտիստա Ռիչչին։ Կողային դռների որմնախորշերում կանգնեցված արձանները երկու արագոնյան սրբեր են՝ Սուրբ Իզաբել և Սուրբ Պետրոս Արբուեզ, որոնք Խուան Ադանի աշխատանքներն են (1816 թ)։
Աջակողմյան առաջին կապելլան սկզբում նվիրված էր Ֆիլիպ ու Նիկոլա սրբերին, իսկ 1590 թվականից՝ Բերնարդինո Ռոկկիին։ Մատուռում պահպանվում է վերջնիս գերեզմանաքարը, ինչպես նաև նրա Զինանիշագիտական վահանը՝ առաստաղին վրա։ Խորանում պատկերված Սան Դիեգո դի Ալկանտարան պատկերել է Աննիբալ Կարրաչչին։ Աջ կողմում Կալիստոս III (1455-1458 թթ․) և Ալեքսանդր VI (1492-1503 թթ․) պապերի դամբարաններ են, որոնք կերտել է Ֆելիպե Մորատիլլան։
Աջակողմյան երկրորդ կապելլան 1624 թվականին նվիրվել է Գաբրիել Ֆերրերին։ Այստեղ պահպանվում է նրա գերեզմանաքարը, ինչպես նաև Զինանիշագիտական վահանը՝ առաստաղի վրա։ Պատկերները Ֆրանչեսկո Նապպիին է՝ խորանի «Ավետում» պատկերը ներառյալ։ Երկու իսպանացի դեսպաններ Ջուլիան դե Վիլլալբայի և Սալվադոր դե Զեա Բերմուդեզի մարմիններն ամփոփված այստեղ։ Կամարների և որմնասյուների վերևում տիրամոր խորհրդանիշներ են, իսկ գմբեթի վրա Սուրբ Սեսիլիայի պատկերն է։
Աջակողմյան երրորդ կապելլայի շքեղ մարմարե ձևավորումն ավարտվել է 18-րդ դարում Անտոնիո Ֆրանչեսի և Միգուելի դե Կետինայի կողմից։ Ձախակողմյան կապելլան պատվիրել է Ֆրանցիսկո Ռոբուստեր ընտանիքը, և այն նվիրված է եղել Սուրբ Խաչին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Office of Papal Liturgical Celebrations (Consistory of October 21, 2003), Assignment of the Titles or The Deaconries to the New Cardinals
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Մարիա դի Մոնսերատո» հոդվածին։ |