Jump to content

Յամանտաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
15:59, 1 Հունիսի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Յամանտաու
Տեսակլեռ
Երկիր Ռուսաստան
Վարչատարածքային միավորԲաշկորտոստան
ԼեռնաշղթաՈւրալյան լեռներ[1]
Մասն էՀարավային Ուրալ
Բարձրությունը ծովի մակարդակից1640 մետր[2]
Հարաբերական
բարձրություն
1330 մետր
Ձևավորում2003
Յամանտաու (Ռուսաստան)##
Յամանտաու (Ռուսաստան)

Յամանտաու (բաշկիրերեն՝ Яман тау - բառացի՝ վատ, չար լեռ), Հարավային Ուրալի բարձրագույն գագաթը։

Գտնվում է Բաշկորտոստանի Բելորեցկի շրջանում։ Ձգվում է հյոսիսից արևմուտք։ լայնությունը 3կմ է, երկարությունը՝ 5կմ։ Գագաթներն են Մեծ Յամանտաու (ռուս.՝ Большой Ямантау) (1640մ) և Փոքր Յամանտաու (ռուս.՝ Малый Ямантау) (1510մ)։ Գտնվում է Հարավուրալյան արգելավայրում։

Տեղումների տարեկան միջին քանակը 700-1100մմ է։ Ձյան ծակույթը կազմում է 80-100սմ, տևում է 180-205 օր։ Դրսևորված է լանդշաֆտի բարձր գոտայնությունը։ Միջին ջերմաստիճանը հունվարին-14—(-17) °C է, հոլիսին՝ +9—(+16) °C:

Բաշկիրները աշխարհագրական անուններին հատուկ նշանակություն են տվել։ «Չար լեռ» անունը հավանաբար գործածության մեջ է մտել մատնանշելու համար լանջերի թեքությունն ու քարքարոտ լինելը, ինչը խանգարել է հոտերն արածեցնելուն։ Բաշկիրական մի ավանդության համաձայն՝ լեռան վրա սատկել են ձիեր, իսկ լեռան վրա շատ արջեր են եղել։

Յամանտաու լեռան ստորոտից 10կմ արևմուտք գտնվում է Մեժգորիե քաղաքը։ ԱՄՆ-ն արտահայտել է կարծիք, որ Յամանտաուն կարող է օգտագործվել ռազմական նկատառումներով, քանի որ գտնվում է ռազմական փակ քաղաք Մեժգորիեի հարևանությամբ[3]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Յամանտաու». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Պ. Ի. Ռիչկով. Օրենբուրգյան տեղանուններ, 1762. էջ. 243

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Яман-тау (ռուս.) // Малая советская энциклопедия / под ред. Н. Л. Мещеряков — 2 — Советская энциклопедия, 1936.
  2. Яман-тау (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1904. — Т. XLIа. — С. 651.
  3. Blair, Bruce G (2003 թ․ մայիսի 25). «We Keep Building Nukes For All the Wrong Reasons» (PDF). The Washington Post. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յամանտաու» հոդվածին։