Jump to content

Արարիչ աստված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Ուիլիամ Բլեյքի «Մեծ ճարտարապետ» նկարը

Աստված - արարիչ, գերագույն էակ, աստվածություն կամ Աստված, ով ստեղծել է տիեզերքը կամ մասնակցել աշխարհի արարմանը։

Շատ դիցաբանություններում աշխարհը ստեղծվել է աստվածների կողմից։

Արարիչ աստվածների օրինակներ. եգիպտական Աթում և Պտահ, զրադաշտական Ահուրամազդան, հինդուիզմում` Վիշվաքարման, աբխազների և աբազինների մոտ` Անցվա, չերքեզների մոտ Տխհա, հայկական Արամազդը, ինկերի Վիրակոչան, Ֆինների մոտ Իլմաթար աստվածուհին, ալթայցիների մոտ` Քայրաքան։

Գերմանական դիցաբանության մեջ աստվածները աշխարհը ստեղծել են հսկա Իմիրի մարմնից՝ սպանելով նրան։ Նմանատիպ սյուժե հանդիպում ենք հինդուների դիցաբանության մեջ (աշխարհի ստեղծումը Պուրուշիի մարմնից)։

Օրինակներ՝ աշխարհն արարած զույգերի մասին. Իդզանագի և Իդզանամի սինտոյիզմում, Շումերում՝ Աբզու և Թիամաթ, եգիպտացիների մոտ` Գեբ և Նութ, Ռանգ և Պապա՝ Մաորիում։

Երբեմն տիեզերական առասպելների սյուժեի համար հիմք է հանդիսանում արարիչ ուժերի և ոչնչացման ուժերի հակադրությունը։ Նման առասպելները բնորոշ են դուալիստական դիցաբանություններին։ Այդպիսի զույգեր են՝ Ահուրամազդան և Անգրա - Մայնյուն, Իենը և Օմելը, Կուգո Յումոն և Յինը։

Հին հունական դիցաբանության մեջ Հերան է համարվում աշխարհի արարիչը, ով ծնվել է անմիջապես Քաոսից հետո։ Նա Ուրանուսի և այլ աստվածների մայրն է կիկլոպների, տիտանների, էրիաների, հսկաների, լեռների, ծովերի, հրեշների, հերոսների[1]։

Հուդայիզմում` Յահվե, Էլոհիմ, քրիստոնեության մեջ` Աստված - արարիչ, իսլամում` Ալլահ։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. Гесиод. Теогония