Արցախի վերածննդի օր
Ղարաբաղյան շարժման առաջին բողոքի ցույցերը Ստեփանակերտի հուշահամալիրում, 20 փետրվարի 1988թ. | |
Պաշտոնապես | Արցախի վերածննդի օր |
Տոնվում է | Արցախի Հանրապետություն |
սկսած | 1992 |
Տոնում | ամենամյա |
Արցախի վերածննդի օր, պաշտոնական ազգային տոն, որը նշվում է Արցախի Հանրապետությունում[1], ի նշանավորումն առաջին բողոքի ցույցերի, որոնք 1988 թվականի փետրվարի 20-ին հանգեցրին Ղարաբաղյան շարժման մեկնարկին։
Պատմություն
1985 թվականին Միխայիլ Գորբաչովը դարձավ ԽՄԿԿ նոր գլխավոր քարտուղար՝ իրականացնելով Խորհրդային Միության պլանավորված բարեփոխումը։ Երկու բարեփոխումները հայտնի էին որպես «պերեստրոյկա» և «գլասնոստ»։ Վերջինը ազատություն էր տալիս խորհրդային քաղաքացիներին արտահայտելու ցանկացած դժգոհություն, իսկ առաջինը թույլ էր տալիս տնտեսական բարեփոխումները խորհրդային համակարգում։ Սա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ բարձր էր Հայկական ԽՍՀ-ին Լեռնային Ղարաբաղի ինտեգրման գործընթացի աջակցությունը, որն սկսել էր 1963 թվականին։ Օգտագործելով Գորբաչովի քաղաքականությունը՝ 1988 թվականի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհուրդն արտահերթ նստաշրջանում քվեարկեց Ադրբեջանական ԽՍՀ-ից անջատվելու և Խորհրդային Հայաստանի հետ միավորվելու օգտին[2]։ Մի քանի օր անց Բորիս Կևորկովը, ով զբաղեցնում էր Ադրբեջանի կոմկուսի Լեռնային Ղարաբաղի մարզկոմի առաջին քարտուղարի պաշտոնը, Գերագույն խորհրդի կողմից հեռացվեց աշխատանքից։ Փետրվարի 27-29-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում կազմակերպվեց հայ բնակչության կոտորած, որն ուղեկցվում էր սպանություններով, բռնաբարություններով, ջարդերով, կողոպուտով[3]։ Այնուհետև հայկական ջարդերի ալիքը տարածվեց Ադրբեջանի ողջ տարածքով մեկ և սկիզբ դրեցարցախյան ազատամարտին։
Նշանակություն
Ամսաթիվը պաշտոնական տոն է դարձել 1992 թվականին[4]։ Ի թիվս այլ խոշոր առաջնորդների, պաշտոնական ողջույններն են ուղղումՀայաստանի նախագահը, Հայաստանի վարչապետը և Արցախի նախագահը[5]։ Տոնի առթիվ շնորհավորական ուղերձ են հղել նաև նախկին ղեկավարներ, ինչպիսին Ռոբերտ Քոչարյանն է[6]։ 2020 թվականին Արցախի նախագահ Բակո Սահակյանն այն որակել է որպես «հայ ժողովրդի արիության, վճռականության և ազատության, համազգային համերաշխության խորհրդանիշ»[7]։Ստեփանակերտում սովորաբար տեղի է ունենում ընդունելություն, որին ներկա են գտնվում Արցախյան շարժման վետերաններ, պետական պաշտոնյաներ, Արցախի պաշտպանության բանակի բարձրաստիճան սպաներ, քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ[8]։
Ծանոթագրություններ
- ↑ «Nagorno Karabakh Republic – Country Overview». www.nkrusa.org.
- ↑ Gilbert, Martin (2001). A History of the Twentieth Century: The Concise Edition of the Acclaimed World History. New York: Harper Collins. էջ 594. ISBN 0-06-050594-X.
- ↑ «Ազգային-ազատագրական շարժում․ 1988 թ․ | NKR». www.nkr.am. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 25-ին.
- ↑ «MD RA – Library». www.mil.am.
- ↑ «Artsakh issues statement on Revival Day». armenpress.am.
- ↑ «Robert Kocharyan Congratulates on Artsakh Revival Day». armedia.am.
- ↑ «Artsakh celebrates Revival Day – a symbol of courage, determination and love for freedom». Public Radio of Armenia. 2020 թ․ փետրվարի 20.
- ↑ «Artsakh President Hosts Reception Marking 30th Anniversary of Karabakh Movement». 2018 թ․ փետրվարի 21.