Jump to content

Բազիդիավոր սնկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.

Բազիդիավոր սնկեր, բազիդիոմիցետներ (լատին․՝ Basidiomycetes), բարձրակարգ սնկերի դաս, որոնք ունեն բազմացման հատուկ օրգաններ՝ բազիդիումներ (ձևավորվում են սեռական պրոցեսի ընթացքում)։ Հայտնի է շուրջ 30 հազար, Հայաստանում՝ մոտ 1500 տեսակ, հիմնականում՝ գլխարկավոր սնկեր։

Բազիդիավոր սնկերը լինում են ուտելի (սպիտակ սունկ, կաթնասունկ, ականջասունկ, յուղասունկ, ագարիկոն և այլն), թունավոր (կարմիր և դժգույն ճանճասպան, կեղծ կոճղասունկ և այլն), ծառերի և խոտաբույսերի մակաբույծներ, գյուղատնտեսական բույսերի և ծառատեսակների հիվանդությունների հարուցիչներ (ժանգասնկեր, մրիկասնկեր, տնային սունկ և այլն)։ Այդ սնկերի որոշ տեսակներ մասնակցում են բնության մեջ նյութերի շրջապտույտին, իսկ որոշներն էլ միկոռիզային են (միկոռիզ՝ սնկամարմնի և բարձրակարգ բույսի արմատների փոխշահավետ համակեցություն)։

Տարածվածությունը Հայաստանում

Լայնորեն տարածված են Հայաստանի բոլոր մարզերի մարգագետիններում, արոտավայրերում, տափաստաններում, անտառներում և այլ ֆիտոցենոզներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 208