Բարբարա (ֆիլմ, 2017)
Բարբարա ֆր.՝ Barbara | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Ժանր | երաժշտական ֆիլմ և դրամա |
Թեմա | Բարբարա |
Թվական | մայիս 2017 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Մաթյո Ամալրիկ |
Պրոդյուսեր | Patrick Godeau? |
Սցենարի հեղինակ | Մաթյո Ամալրիկ |
Դերակատարներ | Ժաննա Բալիբար, Մաթյո Ամալրիկ, Vincent Peirani?, Օրոր Քլեման, Գրեգուար Կոլեն և Պիեռ Միշոն |
Օպերատոր | Քրիստոֆ Բյուկարն |
Մոնտաժ | Ֆրանսուա Ժեդժիե |
Տևողություն | 97 րոպե |
«Բարբարա» (անգլ.՝ Barbara), 2017 թվականի ֆրանսիական դրամատիկ, ռեժիսոր` Մաթյո Ամալրիկ[1][2]։ Գլխավոր դերերում խաղացել են Ժաննա Բալիբարը և Մաթյո Ամալրիկը։ Այն պատմում է մի դերասանուհու մասին, որը պատրաստվում է խաղալ ֆրանսիացի հայտնի երգչուհի Բարբարայի դերը[3]։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի մայիսի 18-ին Կաննի կինոփառատոնի Un Certain Regard բաժնում[4]։ Այն թողարկվել է Ֆրանսիայում 2017 թվականի սեպտեմբերի 6-ին[5]։
Սյուժե
Բրիջիտը նախապատրաստվում է ֆրանսիացի հայտնի երգչուհի Բարբարայի դերին։ Դերասանուհին ուշադիր ուսումնասիրում է նրա բնավորությունը, ժեստերը, բարքերն ու հնչերանգը։ Նա սովորում է երաժշտական նշանները (նոտաները), ընդօրինակում է դեմքի արտահայտությունները, ինչպես անում է Բրիջիտը, և ավելի ու ավելի, ու նա աստիճանաբար ձուլվում է կերպարի հետ։ Ռեժիսորը պատրաստվում է նաև նկարահանել ֆիլմը. նա ուսումնասիրում է արխիվային կադրերը և բծախնդրորեն ընտրում է երաժշտությունը։ Նա ոգեշնչվում է և նույնիսկ հմայվում, բայց Բարբարայո՞վ, թե՞ նրա նոր մարմնավորողով։
Դերերում
- Ժաննա Բալիբար` Բրիջիտ
- Մաթյո Ամալրիկ` Իվս Զանդ
- Վինսենթ Պեյրանի` Ռոլանդ Ռոմանելլի
- Ավրորա Քլեմենթ` Էսթեր
- Գրեգ Քոլին` Չառլի Մարվանի
Թողարկում
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի մայիսի 18-ին Կաննի կինոփառատոնի Un Certain Regard բաժնում[4]։ Այն թողարկվել է Ֆրանսիայում 2017 թվականի սեպտեմբերի 6-ին[5]։
Ընդունում
Քննադատական արձագանք
Գրախոսությունների ագրեգատոր Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 83% դրական վարկանիշ` հիմնված 18 գրախոսությունների վրա (միջին գնահատականը 10-ից 6.97)[6]: Metacritic կայքում ֆիլմը 100 առավելագույնից ունի 68 գնահատականը` հիմնված 7 քննադատության վրա, որոնք «հիմնականում դրական ակնարկներ» են[7]։
Variety-ի անդամ Ջեյ Վայսբերգը բարձր է գնահատել Ժաննա Բալիբարի կատարումը ֆիլմում` ասելով. «Նա ունի ոչ միայն Բարբարայի հայացքը, այլև ժեստերը, և այն անսովոր ուղին, որով մոնտաժը դերասանուհուն կապում է թեմայի հետ, հետաքրքրությունը բավականին բարձր է պահում»[8]։ The Hollywood Reporter-ի անդամ Լեսլի Ֆելպերինը ֆիլմն անվանել է «ինքնաբերական և երբեմն աչք ծակող, ինքնաներողամիտ աշխատանք, որը հենց ֆրանսիացի հեռուստադիտողների և փառատոնների համար է»[9]։
Պարգևներ
Կինոմրցանակ | Արարողության ամսաթիվ | Կատեգորիա | Ստացող(ներ) | Արդյունք | Ծանոթագրություն(ներ) |
---|---|---|---|---|---|
Կաննի կինոփառատոն | 2017 թվական, մայիսի 27 | Ֆիլմի պոեզիա | Բարբարա | Հաղթանակ | [10] |
Ժան Վիգոյի մրցանակ | 2017 թվական, հունիսի 12 | Լավագույն ֆիլմ | Բարբարա | Հաղթանակ | [11][12] |
Լուի Դելլյուկի մրցանակ | 2017 թվական, դեկտեմբերի 15 | Լավագույն ֆիլմ | Բարբարա | Հաղթանակ | [13][14] |
Լյումիեր կինոմրցանակ | 2018 թվական, փետրվարի 5 | Լավագույն ֆիլմ | Բարբարա | Առաջադրված | [15] |
Լավագույն ռեժիսոր | Մաթյո Ամալրիկ | Առաջադրված | |||
Լավագույն դերասանուհի | Ժաննա Բալիբար | Հաղթանակ | |||
Լավագույն կինեմատոգրաֆ | Քրիստոֆ Բոկարն | Հաղթանակ | |||
Սեզար | 2018 թվական, մարտի 2 | Լավագույն ֆիլմ | Բարբարա | Առաջադրված | [16][17] |
Լավագույն ռեժիսոր | Մաթյո Ամալրիկ | Առաջադրված | |||
Լավագույն դերասանուհի | Ժաննա Բալիբար | Հաղթանակ | |||
Լավագույն բնօրինակ սցենար | Մաթյո Ամալրիկ, Ֆիլիպ Դի Ֆոլկո | Առաջադրված | |||
Լավագույն կինեմատոգրաֆիա | Քրիստոֆ Բոկարն | Առաջադրված | |||
Լավագույն մոնտաժ | Ֆրանսուա Գեդիգիեր | Առաջադրված | |||
Լավագույն հնչյունավորում | Օլիվեր Մովզեն, Նիկոլաս Մորո, Ստեֆան Դիեբաութ | Հաղթանակ | |||
Հագուստի լավագույն ձևավորում | Պասկալին Շահան | Առաջադրված | |||
Լավագույն բեմադրող-նկարչի աշխատանք | Լաուրենթ Բաուդե | Առաջադրված |
Ծանոթագրություններ
- ↑ «The 2017 Official Selection». Cannes Film Festival. 2017 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ Winfrey, Graham (2017 թ․ ապրիլի 13). «2017 Cannes Film Festival Announces Lineup: Todd Haynes, Sofia Coppola, 'Twin Peaks' and More». IndieWire. Penske Business Media. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ «Barbara». Film at Lincoln Center. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ 4,0 4,1 Jurgensen, Gauthier (2017 թ․ մայիսի 19). «Cannes 2017 : avec Barbara, Mathieu Amalric offre un film à la chanteuse vingt ans après sa disparition». AlloCiné. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ 5,0 5,1 «Barbara». AlloCiné. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Barbara (2017)». Rotten Tomatoes. Fandango Media. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Barbara». Metacritic. CBS Interactive. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Weissberg, Jay (2017 թ․ մայիսի 18). «Cannes Film Review: 'Barbara'». Variety. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Felperin, Leslie (2017 թ․ մայիսի 18). «'Barbara': Film Review | Cannes 2017». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Lodge, Guy (2017 թ․ մայիսի 27). «'A Man of Integrity,' 'Wind River,' 'Barbara' Take Un Certain Regard Awards at Cannes». Variety. Penske Business Media. Վերցված է 2017 թ․ մայիսի 27-ին.
- ↑ «Mathieu Amalric reçoit le Prix Jean Vigo 2017 pour Barbara». AlloCiné. 2017 թ․ հունիսի 12. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Lemercier, Fabien (2017 թ․ հունիսի 13). «The Jean Vigo Award goes to Mathieu Amalric». Cineuropa. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Lemercier, Fabien (2017 թ․ դեկտեմբերի 15). «The Louis-Delluc Award goes to Barbara». Cineuropa. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Richford, Rhonda; Mintzer, Jordan (2017 թ․ դեկտեմբերի 15). «Mathieu Amalric's 'Barbara' Wins France's Louis Delluc Prize». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Richford, Rhonda (2018 թ․ փետրվարի 5). «'120 BPM' Tops France's Lumiere Awards». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Richford, Rhonda (2018 թ․ մարտի 2). «Cesar Awards: '120 BPM' Takes Six Awards Including Best Film». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ Nordine, Michael (2018 թ․ մարտի 2). «2018 César Awards: 'BPM' Triumphs With Six Wins, Including Best Film». IndieWire. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 10-ին.
Արտաքին հղումներ
- «Բարբարա (ֆիլմ, 2017)»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|