Jump to content

Եվրոպեոիդ ռասա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Եվրոպեոիդ կնոջ գանգ (Առողջության և բժշկության ազգային թանգարան, Վաշինգտոն)

Եվրոպեոիդ ռասա (այլ կերպ կոչվում է եվրասիական[1][2] կամ կովկասյան (հնց.)[3]), ռասա, որն Աշխարհագրական մեծ հայտնագործություններից առաջ տարածված է եղել Եվրոպայում, Առաջավոր Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, մասամբ Միջին Ասիայում և Հյուսիսային ու Կենտրոնական Հնդկաստանում, հետագայում՝ բնակեցված բոլոր մայրցամաքներում։

Պատկեր:Batı-Avrasya soyları (Kafkasoid).png

Եվրոպեոիդները հատկապես լայնորեն բնակություն են հաստատել Հյուսիսային Ամերիկայում և Հարավային Ամերիկայում, Հարավային Աֆրիկայում և Ավստրալիայում[4]։ Երկրի ամենամեծաթիվ ռասան է (աշխարհի բնակչության մոտ 40 %-ը)[5]։

Բնորոշ հատկանիշներ

Բնորոշ հատկանիշները ներառում են առաջին հերթին օրթոգնաթ դեմքը, որն էականորեն առաջ է եկած հորիզոնական հարթությամբ։ Մազերը ուղիղ են կամ ալիքավոր, որպես կանոն՝ փափուկ (մասնավորապես հյուսիսային խմբերի մոտ), աչքերը լայն կտրվածք ունեն, չնայած աչքերի ճեղքերը փոքր են, քիթը միջին է կամ խիստ ցցուն և բարձր քթարմատով, շրթունքները՝ բարակ կամ չափավոր հաստ, դեմքի և մարմնի մազածածկույթի աճը՝ ուժեղ կամ չափավոր։ Ձեռքերը և ոտնաթաթերը լայն են։ Մաշկի, աչքերի գույները բազմազան են՝ հյուսիսային խմբերի մոտ հանդիպող ամենաբաց երանգից մինչև ամենամուգ երանգը հարավարևելյան խմբերի մոտ[6]։

Ենթախմբեր

Շիկահերների աշխարհագրական տարածումը Եվրոպայում
1 %-ից քիչ,
1-19 %,
20-49 %,
50-79 %,
80-100 %

Ըստ հին տիպաբանական դասակարգման՝ տարբերվում են նորդիական, միջերկրածովյան, դինարյան, ֆալսյան, ալպիական, արևելաբալթիական, լապոնոիդյան և այլ ենթախմբեր (կախված դասակարգման հեղինակից)։

Հնարավոր է, որ նախապատմական ժամանակաշրջանում Եվրոպայում գոյություն ունեցած լինեն ուրիշ ենթառասաներ։ Օրինակ՝ Հյուսիսային Աֆրիկայում ընդհուպ մինչև վերջին սառցապատումները բնակվել են մեխտոիդները, որոնք նման էին վերին պալեոլիթի եվրոպական կրոմանոիդներին։

Արևմտյան, Կենտրոնական, Հարավային Եվրոպայում և Հյուսիսային Աֆրիկայում.

  • Նորդիկներ
  • Ալպիական տիպ
  • Ֆալսիական տիպ
  • Բալկանակովկասյան ռասա
  • Դինարական տիպ
  • Միջերկրածովյան ռասա
  • Արևելյան ռասա
  • Բորրեբյու
  • Բրյունն
  • Պոնտոսյան ենթատեսակ

Արևելյան Եվրոպայում և Ասիայում.

Արևելյան Եվրոպայում և Ասիայում

  • Նորդիկներ
  • Սպիտակծովյան-բալթյան ռասա
  • Արևելաբալթյան տեսակ
  • Բալկանա-կովկասյան ռասա
  • Կասպիական ենթատիպ
  • Պոնտական ենթատիպ
  • Դինարական տիպ
  • Արմենոիդ տիպ
  • Արևելյան ռասա
  • Ալպիական տիպ
  • Կովկասյան տիպ
  • Պամիրոֆերգանյան ռասա

Ծագում

Եվրոպեոիդ ռասայի ժամանակակից տարբերակը ձևավորվել է հոլոցենից ոչ վաղ[7]։

Ամենահավանականն այն ենթադրությունն է, որ մեծ եվրոպեոիդ ռասայի ծագման վայրն ընդգրկել է լայնածավալ տարածք, որ գրավել է Հարավարևմտյան Ասիայի, ինչպես նաև Հարավային Եվրոպայի և Հյուսիսային Աֆրիկայի որոշ շրջաններ։ Պրոտոեվրոպեոիդների արեալին են վերաբերալ հավանաբար նաև Առաջավոր Ասիայի՝ նախալեռնային բնույթ ունեցող որոշ շրջաններ, ինչպես նաև մասամբ Միջերկրծովային անապատային շրջանները։ Այստեղից պրոտոեվրոպեոիդները կարող էին ցրվել տարբեր ուղղություններով՝ աստիճանաբար զբաղեցնելով ամբողջ Եվրոպան և Հյուսիսային Աֆրիկան[8]։

Կապույտ աչքերը Եվրոպայի բնակչության մոտ լայնորեն տարածված է եղել արդեն մեզոլիթի դարաշրջանի որսորդների ու հավաքչությամբ զբաղվողների մոտ, բայց մաշկի բաց գույնի համար պատասխանատու գենը 100 %-անոց հաճախականությամբ արմատավորվել է միայն բրոնզե դարում[9]։

Եվրոպեոիդների կազմում առանձնանում են 2 ճյուղ՝ հյուսիսային և հարավային։ Նրանց միջև առկա տարբերությունները վերաբերում են հիմնականում մաշկի, աչքերի և մազերի պիգմենտացիային։ Այս երկու ճյուղերից բացի կան ազգեր, որոնք զբաղեցնում են միջանկյալ դիրք։ Խորհրդային ազգագրագետ և պատմական գիտությունների դոկտոր Ն. Չեբոկսարովը դեռևս 1930-ական թվականներին միտք է արտահայտել այն մասին, որ հարավային եվրոպեոիդները, միջանկյալ տարբերակները և հյուսիսային եվրոպեոիդները ներկայացնում են ի սկզբանե մուգ պիգմենտացված բնակչության դեպիգմենտացիայի հաջորդական գործընթացի արդյունք։ Հարավային եվրոպեոիդները ելակետային տեսակին ավելի մոտ են, քան հյուսիսայինները։

Բնության մեջ («2019») «Եվրոպական հանդեսի մարդկային գենետիկայի» ամսագրում վերջերս հրապարակված գենետիկական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Արևմտյան Ասիայի (արաբներ), եվրոպացիների, հյուսիսաֆրիկացիների, հարավ-ասիականների (հնդկացիների) և որոշ Կենտրոնական Ասիայի բնակչությունները սերտորեն կապված են միմյանց հետ։ Նրանք շատ տարբերվում են սուբ-սահարական աֆրիկացիներից կամ արևելյան Ասիայի բնակչությունից[10]։

Տերմինների պատմություն

Եվրոպեոիդ ռասա

«Եվրոպեոիդ» (անգլ.՝ Europoid[11], գերմ.՝ Europide[12]) գիտական տերմինը ձևավորվել է «եվրոպացի» բառից և «-ոիդ» վերջածանցից, որ նշանակում է «նման»։

Կովկասյան ռասա

«Կովկասյան ռասա» (լատին․՝ Varietas Caucasia) տերմինն առաջարկել է գերմանացի մարդաբան Ֆրիդրիխ Բլումենբախը 18-րդ դարում։ Վերջինս այդ ռասային է վերագրել Եվրոպայի ազգերին (բացառությամբ ֆինների, հունգարների ու թուրքերի), ինչպես նաև հարավային ու Առաջավոր Ասիայի և հյուսիսային ու հյուսիսարևելյան Աֆրիայի բնակիչներին[13]։ Ռասան այդպես է կոչվել այն պատճառով, որ Բլումենբախը սխալմամբ Կովկասը համարել է մարդության ծննդավայր[14][15][16][17]։

Ժամանակակից գիտությունը Բլումենբախի այն վարկածը (որ հիմնված է «էսթետիկական չափանիշների» վրա) այն մասին, թե մարդկությունն առաջացել է Կովկասում, համարում է սխալ՝ պնդելով, որ մարդկության՝ որպես Homo տեսակի, ինչպես նաև ժամանակակից մարդու՝ Homo sapiens առաջացման վայրն Աֆրիկան է։

Ներկայում Caucasian տերմինն անգլերենում օգտագործվում է որպես եվրոպեոիդ ռասայի պաշտոնական անվանումներից մեկը (օրինակ՝ օգտագործվում է ռասայական պատկանելությունը նշելու համար IAFD տվյալների բազայում)։

Միջերկրածովյան ռասա

19-րդ դարում հասկացությունների՝ հաճախ հանդիպող շփոթմունքից խուսափելու համար գերմանացի ուսումնասիրող Ֆ. Մյուլլերն առաջարկել է մեկ այլ տերմին՝ «միջերկրածովյան ռասա» (գերմ.՝ Mittelländische Rasse), որովհետև այդ ռասային պատկանող ժողովուրդներն իրենց զարգացման գագաթնակետին են հասել Միջերկրական ծովի ափերին։ Տերմինն այդ ժամանակ ընդունվել է ազգագրագետների մեծ մասի կողմից (Օսկար Պեշել, Գելվալդ և այլք) և մինչև 19-րդ դարի վերջը գիտական աշխատություններից գրեթե դուրս է մղել Բլումենբախի առաջարկած տերմինը[15], սակայն ներկայում այն տվյալ նշանակությամբ օգտագործվում է միայն որպես ավելի մեծ հնդկա-միջերկրածովյան ռասայի մի մասի անվանում[18]։

Ծանոթագրություններ

  1. Европеоидная раса // Большая советская энциклопедия. — М.: Советская энциклопедия 1969—1978
  2. Раса Европеоидная Արխիվացված 2017-09-11 Wayback Machine // Большой медицинский словарь
  3. «ЕВРОПЕО́ИДНАЯ РА́СА // Большая российская энциклопедия». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 11-ին.
  4. Եվրոպեոիդ ռասա // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  5. Глушкова В. Г., Симагин Ю. А. Демография.
  6. 5.5.3.Продолжение — Европа и Передняя Азия Արխիվացված 2016-09-10 Wayback Machine // Богатенков Д. В., Дробышевский С. В. Антропология
  7. О различиях между расами… и о телевизионных мошенниках
  8. Человеческие расы, Человеческие расы. «ЕВРОПЕОИДНАЯ РАСА». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին. {{cite web}}: More than one of |author= and |last= specified (օգնություն)
  9. Палеогенетика подтвердила важный вклад причерноморско-каспийских степняков в формирование генофонда европейцев
  10. Pakstis, Andrew J.; Gurkan, Cemal; Dogan, Mustafa; Balkaya, Hasan Emin; Dogan, Serkan; Neophytou, Pavlos I.; Cherni, Lotfi; Boussetta, Sami; Khodjet-El-Khil, Houssein (2019-12). «Genetic relationships of European, Mediterranean, and SW Asian populations using a panel of 55 AISNPs». European Journal of Human Genetics. 27 (12): 1885–1893. doi:10.1038/s41431-019-0466-6. ISSN 1018-4813. PMC 6871633. PMID 31285530.
  11. Поиск книг по базе Google Книги
  12. Поиск книг по базе Google Книги
  13. Кавказская раса // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  14. Biographical details are in Charles Coulston Gillispie, Dictionary of Scientific Biography, 1970:203f s.v. «Johann Friederich Blumenbach».
  15. 15,0 15,1 «Кавказская раса». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  16. Caucasian variety — «I have taken the name of this variety from Mount Caucasus, both because its neighborhood, and especially its southern slope, produces the most beautiful race of men, I mean the Georgian; because all physiological reasons converge to this, that in that region, if anywhere, it seems we ought with the greatest probability to place the autochthones (birth place) of mankind» — Blumenbach J. F. De generis humani varietate nativa.— 3rd ed., 1795, trans. Bendyshe (1865). Цит. напр. в: |Keith A. Blumenbach’s Centenary // Man, 1940.— Royal Anthropological Institute of Great Britain and Ireland
  17. Oxford English Dictionary: «a name given by Blumenbach (a1800) to the 'white' race of mankind, which he derived from the region of the Caucasus».
  18. «БСЭ. Статья «Средиземноморская раса»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 532
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 637