The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Ժուլիետ Ադամը ծնվել է բժշկի ընտանիքում։ 1852 թվականին ամուսնացել է բժիշկ Մեսինի հետ։ Առաջին ամուսնու մահից հետո 1868 թվականին ամուսնացել է ոստիկանապետ և սենատոր Անտուան Էդմոն Ադամի հետ (Antoine Edmond Adam, 1816-1877 թվականներ)։ Ժուլիետը կազմակերպել է հավաքատեղի, որտեղ հավաքվում էին հանրապետական հայացքներով նշանավոր քաղաքական գործիչներ և բանաստեղծներ։ 1879 թվականին հիմնադրում է «Nouvelle Revue» ամսագիրը։ Պաշտպանում էր ռևանշիզմի քաղաքականությունը և Ռուսաստանի հետ դաշինք կազմելու կողմնորոշում ուներ, քննադատում էր Բիսմարկին։ Համարվում էր «Count Paul Vasili» (Իշխան Պավել Վասիլի) կեղծանվամբ լույս տեսնող սկանդալային գրքերի շարքի հեղինակներից մեկը[7]։
Երկեր
Idées antiproudhoniennes sur l’amour, la femme et le mariage (1858)
Hundleby, Catherine (1999). "Adam, Juliette la Messine". In Commire, Anne. Women in World History: A biographical encyclopedia. 1. Waterford, CT: Yorkin Publications, Gale Group. pp. 35–37. ISBN 0787640808.
Stephens, Winifred (1917). Madame Adam (Juliette Lamber): La Grande Française; from Louis Philippe Until 1917. London: Chapman and Hall
↑Roux P. d. Nouveau Dictionnaire des œuvres de tous les temps et tous les pays — 2 — Éditions Robert Laffont, 1994. — Vol. 1. — P. 12. — ISBN 978-2-221-06888-5