Jump to content

Կոնուրբացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
2012 թ արբանյակային լուսանկարը, որը ցույց է տալիս կոնուրբացիան՝ Սիդնեյ քաղաքը կենտրոնում, ձախից տեսանելի է Վոլոնգոնգը, իսկ աջից՝ Կենտրոնական ափ (Նոր Հարավային Ուելս)

Կոնուրբացիան բնակավայրի կամ տարածաշրջանի տեսակ է, որն ընդգրկում է մի շարք մեգապոլիսներ, խոշոր և փոքր քաղաքներ, և այլ քաղաքային տարածքներ, որոնք բնակչության աճի և ֆիզիկական ընդլայնման միջոցով միավորվելով ստեղծել են մեկ շարունակական քաղաքային կամ արդյունաբերական զարգացած տարածք։ Շատ դեպքերում կոնուրբացիան բազմակենտրոն քաղաքաշինական տարածք է, որտեղ զարգացել է տրանսպորտը՝ տարածքները կապելու համար և ստեղծելու միասնական քաղաքային աշխատանքի շուկա[1]։

Նյու Յորքի գիշերային տեսարան՝ աշխարհի ամենավառ լուսավորությամբ կոնուրբացիան: Լոնգ Այլենդը տարածվում է 120 մղոն դեպի արևելք Մանհեթենից ՝ շրջանի կենտրոնական առանցքը

Քաղաքաշինության մեջ այս եզրույթը առաջին անգամ օգտագործեց իր «Քաղաքները էվոլյուցիայի մեջ» (1915) գրքում Պատրիկ Գեդդեսը։ Նա ուշադրություն հրավիրեց այն ժամանակ էլեկտրաէներգիայի և շարժիչային տրանսպորտի նոր տեխնոլոգիայի հնարավորությանը ՝ քաղաքները ընդլայնելու և միավորելու գործում, և որպես օրինակ բերեց Անգլիայի Արևմտյան Միդլանդ կոնուրբացիան, Գերմանիայի Ռուր տարածքը, Նիդերլանդների Ռանդստադը և Միացյալ Նահանգների հյուսիսային Ջերսին[2]։

Ռեյն-Ռուր, եվրոպական մայրցամաքի ամենամեծ կոնուրբացիան

Քաղաքների պլանավորման տերմինաբանության մեջ նկարագրված եզրույթն օգտագործվում է Բրիտանիայում, մինչդեռ ԱՄՆ-ում յուրաքանչյուր պոլիկենտրոնային քաղաքային տարածք կարող է ունենալ իր սեփական անվանումը, ինչպիսիք են Սան Ֆրանցիսկոյի ծոցային տարածքը կամ Դալաս – Ֆորտ Ուորթ մետրոպեքսը։ Միջազգայնորեն, «քաղաքային համախմբում», կամ «քաղաքային ագլոմերացիա» եզրույթը հաճախ օգտագործվում է «կոնուրբացիա» բառի իմաստը փոխանցելու համար .[3][4]

Կոնուրբացիան պետք է նաև հակադրվի մեգապոլիսին, որտեղ քաղաքային տարածքները մոտ են, բայց ֆիզիկապես հարակից չեն, և որտեղ աշխատաշուկաների միաձուլումը դեռ զարգացած չէ։

Գրականություն

  1. Պատրիկ Գեդդես «Քաղաքները էվոլյուցիայի մեջ» (1915) "Cities In Evolution"
  2. Էդվարդ Սոջա «Պոստմետրոպոլիս» (Edward Soja "Postmetropolis")

Ծանոթագրություններ

  1. «zconurbation». Encyclopedia.com.
  2. Hall, Peter (2002). Cities of Tomorrow. ISBN 978-0-631-23252-0.
  3. «World Urbanization Prospects - Population Division - United Nations». Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
  4. «Vision of Britain - Guide to Census Reports - Census Geographies». Visionofbritain.org.uk.