Jump to content

Հենրի Մորտոն Ստենլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Հենրի Մորտոն Ստենլի
անգլ.՝ Henry Morton Stanley
Դիմանկար
Ծնվել էհունվարի 28, 1841(1841-01-28)[1][1][2][…]
ԾննդավայրԴենբի, Դենբիշիր, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]
Մահացել էմայիսի 10, 1904(1904-05-10)[1][2][4][…] (63 տարեկան)
Մահվան վայրRichmond Terrace, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]
ԳերեզմանChurch of St Michael and All Angels
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունլրագրող, ճանապարհորդ հետազոտող, քաղաքական գործիչ և գրող
ԱմուսինDorothy Tennant?[5]
Զբաղեցրած պաշտոններՄԻացյալ Թագավորության 26-րդ պառլամենտի անդամ
ԿուսակցությունԼիբերալ յունիոնիստական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներDenzil Stanley?[4]
Ստորագրություն
Изображение автографа
 Henry Morton Stanley Վիքիպահեստում

Հենրի Մորտոն Ստենլի (Stanley) (իսկական անուն ազգանունը՝ Ջոն Ռոուլենդս, հունվարի 28, 1841(1841-01-28)[1][1][2][…], Դենբի, Դենբիշիր, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - մայիսի 10, 1904(1904-05-10)[1][2][4][…], Richmond Terrace, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]), անգլիացի լրագրող, Աֆրիկայի հետազոտող։

Ծնվել է Ուելսում (Անգլիա)։ 17 տարեկան հասակում տեղափոխվել է ԱՄՆ։ 1871-1872 թվականներին որպես ամերիկյան թղթակից մեկնել է Աֆրիկա՝ Դավիթ Լիվինգստոնին փնտրելու, նրան գտել է Տանգանիկա լճի շրջանում և նրա հետ միասին հետազոտել լիճը։ 1874-1877 թվականներին ղեկավարել է անգլո-ամերիկյան արշավախումբը և անցել Աֆրիկան արևելքից արևմուտք, Զանգիբարից հասել մինչև Վիկտորիա լիճը, որոշել նրա ափագիծը, հայտնաբերել Ռոլվենզորի լեռնային զանգվածը, Էդուարդի (Իդի Ամին Դադա) և Ջորջի լճերը, հետագոտել Կոնգո գետը։ 1879-1884 թվականներին ծառայել է բելգիական Լեոպոլդ II թագավորի մոտ, մասնակցել Կոնգո գետի ավազանի գրավմանը։ 1887-1889 թվականներին ուսումնասիրել է Կոնգոյի վտակ Արուվիմին և հաստատել, որ Էդուարդի լիճը պատկանում է Նեղոսի համակարգին։ Ստենլիի անվամբ են կոչվել ջրվեժներ Կոնգոյի վերին հոսանքում։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Մորտոն Ստենլի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 120