Չեխոսլովակիայի ֆուտբոլի ազգային հավաքական
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ստեղծման տարեթիվ | 1920 | ||
---|---|---|---|
Լուծման տարեթիվ | 1992 | ||
Կոնֆեդերացիա | ՈՒԵՖԱ | ||
Ամենաշատ խաղեր | Զդենեկ Նեհոդա (90) | ||
Ռմբարկու | Անտոնին Պուչ (34) | ||
Հիմնական մարզադաշտ | Տարբեր | ||
ՖԻՖԱ կոդ | TCH | ||
| |||
Առաջին հանդիպում | |||
Չեխոսլովակիա 7 – 0 Հարավսլավիա (Անտվերպեն, Բելգիա; օգոստոսի 28, 1920) | |||
Վերջին հանդիպում | |||
Բելգիա 0 – 0 Չեխիա և Սլովակիա (Բրյուսել, Բելգիա; նոյեմբերի 17, 1993) | |||
Ամենախոշոր հաղթանակ | |||
Չեխոսլովակիա 11 – 0 Սենեգալ (Պրահա, Չեխոսլովակիա; նոյեմբերի 2, 1966) | |||
Ամենախոշոր պարտություն | |||
Հունգարիա 7 – 0 Չեխոսլովակիա (Բուդապեշտ, Հունգարիա; սեպտեմբերի 19, 1937) | |||
Աշխարհի առաջնություն | |||
Մասնակցություն | 8 (Առաջինը՝ 1934) | ||
Ամենալավ արդյունք | Երկրորդ տեղ, 1934 և 1962 | ||
Եվրոպայի առաջնություն | |||
Մասնակցություն | 3 (Առաջինը՝ 1960) | ||
Ամենալավ արդյունք | Հաղթող, 1976 | ||
Czechoslovakia national association football team Վիքիպահեստում |
Չեխոսլովակիայի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացնում է Չեխոսլովակիան ֆուտբոլի միջազգային մրցաշարերում և առանձին հանդիպումներում։ Կառավարվել է Չեխոսլովակիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից։ Ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմից և Չեխոսլովակիայի կազմավորումից հետո։ Միջազգային հարթակում թիմի դեբյուտը կայացավ 1920 թվականի Օլիմպիական խաղերին, երբ Չեխոսլովակիան հասավ մինչև առաջնության եզրափակիչ, որտեղ պետք է խաղար Բելգիայի դեմ։ Սակայն տեղի ունեցավ միջադեպ՝ առաջին խաղակեսից հետո, 2-0 հաշվի ժամանակ Չեխոսլովակիայի ֆուտբոլիստները լքեցին դաշտը՝ հրաժարվելով շարունակել խաղը անգլիացի մրցավար Լուիսի գործողությունների պատճառով։ Սրա պատճառով թիմը որակազրկվեց և զրկվեց օլիմպիական արծաթից։
Չեխոսլովակիայի հավաքականը 8 անգամ մասնակցել է Աշխարհի առաջնություններին և 3 անգամ՝ Եվրոպայի առաջնություններին։ 1976 թվականին հավաքականը հաղթեց Եվրոպայի առաջնությունում, իսկ Աշխարհի առաջնություններում նրանց լավագույն արդյունքը 2-րդ տեղն է՝ 1934 և 1962 թվականներին։
1993 թվականի հունվարի 1-ին Չեխոսլովակիան լուծարվեց, բայց Չեխոսլովակիայի հավաքականը շարունակեց մասնակցել 1994 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլ որպես Չեխիա և Սլովակիայի հավաքական։ Չկարողանալով անցնել որակավորման փուլը՝ ֆուտբոլի հավաքականը նույնպես լուծարվեց։ Չեխոսլովակիայի հավաքականի իրավահաջորդը դարձավ Չեխիայի հավաքականը, իսկ Սլովակիան ստեղծեց նոր ֆուտբոլի հավաքական։
Համազգեստ
Իր ամբողջ պատմության ընթացքում Չեխիայի ֆուտբոլի հավաքականի տնային խաղերի համազգեստը կազմված էր կարմիր շապիկներից, սպիտակ շորտերից և կապույտ գիտրիներից, իսկ արտագնա խաղերի համազգեստում գերակայում էր սպիտակ գույնը՝ հաճախ համադրված կարմիր և կապույտ գույների հետ։
Արդյունքները Աշխարհի առաջնություններում
Աշխարհի առաջնություն | Որակավորման փուլ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Տարի | Ռաունդ | Տեղ | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ | |
1930 | Չի մասնակցել | ||||||||||||||
1934 | Երկրորդ տեղ | 2-րդ | 4 | 3 | 0 | 1 | 9 | 6 | 1 | 1 | 0 | 0 | 2 | 1 | |
1938 | Քառորդ եզրափակիչ | 5-րդ | 3 | 1 | 1 | 1 | 5 | 3 | 2 | 1 | 1 | 0 | 7 | 1 | |
1950 | Չի մասնակցել | Չի մասնակցել | |||||||||||||
1954 | Խմբային փուլ | 14-րդ | 2 | 0 | 0 | 2 | 0 | 7 | 4 | 3 | 1 | 0 | 5 | 1 | |
1958 | Խմբային փուլ | 9-րդ | 4 | 1 | 1 | 2 | 9 | 6 | 4 | 3 | 0 | 1 | 9 | 3 | |
1962 | Երկրորդ տեղ | 2-րդ | 6 | 3 | 1 | 2 | 7 | 7 | 5 | 4 | 0 | 1 | 20 | 7 | |
1966 | Չի որակավորվել | 6 | 3 | 1 | 2 | 12 | 4 | ||||||||
1970 | Խմբային փուլ | 15-րդ | 3 | 0 | 0 | 3 | 2 | 7 | 7 | 5 | 1 | 1 | 16 | 7 | |
1974 | Չի որակավորվել | 4 | 2 | 1 | 1 | 9 | 3 | ||||||||
1978 | 4 | 2 | 0 | 2 | 4 | 6 | |||||||||
1982 | Խմբային փուլ | 19-րդ | 3 | 0 | 2 | 1 | 2 | 4 | 8 | 4 | 2 | 2 | 15 | 6 | |
1986 | Չի որակավորվել | 8 | 3 | 2 | 3 | 11 | 12 | ||||||||
1990 | Քառորդ եզրափակիչ | 6-րդ | 5 | 3 | 0 | 2 | 10 | 5 | 8 | 5 | 2 | 1 | 10 | 2 | |
1994 | Չի որակավորվել | 10 | 4 | 5 | 1 | 21 | 9 | ||||||||
Ընդհանուր | Երկրորդ տեղ | 8/15 | 30 | 11 | 5 | 14 | 44 | 45 |
Արդյունքները Եվրոպայի առաջնություններում
Եվրոպայի առաջնություն | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Տարի | Ռաունդ | Տեղ | Խ | Հ | Ո | Պ | ԽԳ | ԲԳ |
1960 | Երրորդ տեղ | 3-րդ | 2 | 1 | 0 | 1 | 2 | 3 |
1964 | Չի որակավորվել | |||||||
1968 | ||||||||
1972 | ||||||||
1976 | Հաղթող | 1-ին | 2 | 1 | 1 | 0 | 5 | 3 |
1980 | Երրորդ տեղ | 3-րդ | 4 | 1 | 2 | 1 | 5 | 4 |
1984 | Չի որակավորվել | |||||||
1988 | ||||||||
1992 | ||||||||
Ընդհանուր | 1 գավաթ | 3/9 | 8 | 3 | 3 | 2 | 12 | 10 |
Նվաճումներ
- Աշխարհի առաջնություն.
- Եվրոպայի առաջնություն.
- Օլիմպիական խաղեր.
- Կենտրոնական Եվրոպայի գավաթ
- Հաղթող. 1955–60
- Երկրորդ տեղ. 1927–30, 1948–53