Ջոն Քրոմ
Ջոն Քրոմ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 22, 1768[1][2][3][…] |
Ծննդավայր | Նորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1] |
Վախճանվել է | ապրիլի 22, 1821[1][2][3][…] (52 տարեկան) կամ ապրիլի 14, 1821[4] (52 տարեկան) |
Մահվան վայր | Նորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ, օֆորտանկարիչ և բնանկարիչ |
Ժանր | բնանկար |
John Crome Վիքիպահեստում |
Ջոն Քրոմ (դեկտեմբերի 22, 1768[1][2][3][…], Նորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[1] - ապրիլի 22, 1821[1][2][3][…] կամ ապրիլի 14, 1821[4], Նորիջ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]), անգլիացի ռոմանտիզմի ոճի բնանկարիչ, Նորվիչի նկարիչների դպրոցի հիմնադիր անդամներից մեկը։ Նա ամբողջ կյանքում ապրել է Նորվիչում և նրա նկարների գերակշիռ մասում պատկերված է Նորֆոլքի բնապատկերը։
Որդու և նրա անունները չշփոթելու համար նրան անվանում էին նաև Քրոմ ավագ։ Նրա որդին՝ Ջոն Բերնեյ Քրոմը, նույնպես հայտնի նկարիչ էր։ Նրա աշխատանքները գտնվում են այնպիսի պատկերասրահներում, ինչպիսիք են Թեյթ պատկերասրահը և Գեղարվեստի թագավորական ակադեմիան (Լոնդոն)։ Հրաշալի նկարներ և փորագրանկարներ է ցուցադրել Նորվիչի Քեսլ թանգարանում[5]։
Կենսագրություն
Ջոն Քրոմը ծնվել է 1768 թվականի դեկտեմբերի 22-ին՝ Նորվիչում և մկրտվում է դեկտեմբերի 25-ին՝ Նորվիչի Սուրբ Ջորջ Եկեղեցում։ Նա Մանածագործ Ջոն Քրոմի և իր կնոջ՝ Էլիզաբեթի որդին էր[6]։ Որոշ ժամանակ բժիշկի մոտ հանձնարարություններ կատարող աշխատելուց հետո (սկսած տասներկու տարեկանից), նկարչություն է սովորում Ֆրենսիս Ուիսլերի մոտ[7][note 1]։ Այդ ժամանակ նա ծանոթանում է Ռոբերտ Լեդբրուկի հետ (նա ևս աշակերտ էր)։ Լեդբրուկը նույնպես դառնում է ճանաչված բնանկարիչ։ Նրանք շատ մտերիմ էին և միասին շրջագայում էին Նորվիչի դաշտերով և կածաններով[7]։
Քրոմը և Լեդբրուկը իրենց աշխատանքներից մի քանիսը վաճառում են տեղի նկարավաճառի, և հավանաբար նրա միջոցով էլ Քրոմը ծանոթանում է Օլդ Քեթոնից Թոմաս Հարվեյի հետ, ով օգնում է նրան դառնալ նկարչության ուսուցիչ[7][8]։ Նա ծանոթանում է Հարվեյի աշխատանքներին, որի շնորհիվ կարողանում է տեխնիկապես ավելի լավ կրկնօրինակել Թոմաս Գեյնսբորոի և Մեյնդերտ Հոբբեմայի աշխատանքները։ Քրոմը աջակցություն է ստանում Վիլյամ Բիչիի ( R.A), ում տանը, Լոնդոնում, նա հաճախ էր լինում և Ջոն Օփայի ( R.A ) կողմից[9]։
1792 թվականի հոկտեմբերին Քրոմն ամուսնանում է Ֆոիբ Բերնիի հետ[8]։ Նրանք ունեցան երկու դուստր և վեց որդի։ Որդիներից երկուսը՝ Ջոն Բերնի Քրոմը (1794–1842) և Վիլյամ Հենրի Քրոմը (1806–67), տաղանդավոր բնանկարիչներ էին։
1803 թվականին Քրոմը և Ռոբերտ Լեդբրուկը հիմնադրում են Նորվիչի Նկարիչների միությունը։ Հիմնադիր անդամներից էին նաև Ռոբերտ Դիքսոնը, Չարլզ Հոդսոնը, Դանիել Քոփինը, Ջեյմս Սթարկը և Ջորջ Վինսենթը։ Նրանց առաջին ցուցահանդեսը, 1805 թվականին, սկիզբ դրեց Նորվիչի նկարիչների միության գործունեությանը[10]։ Ցուցահանդեսին Քրոմը ներկայացրեց քսաներկու նկար։ Մի քանի անգամ նա դարձել Միության տնօրեն և մահվանից առաջ նա էր տնօրենը[8]։ Քրոմը քիչ էր շփվում ժամանակակից նկարիչների հետ, միայն Լոնդոն մեկնելիս ժամանակ առ ժամանակ հանդիպում էր ոմանց[9]։ 1806-1818 թվականների ընթացքում նա Թագավորական ակադեմիայում տասներեք նկար է ցուցադրում։ 1814 թվականին, Նապոլյոնի պարտությունից հետո մեկնում է Փարիզ։ Հետագայում նա ներկայացնում է Փարիզից, Բուլոնից և Օստենդեից տեսարաններ։ Նրա աշխատանքների գերակշիռ մասը տեսարաններ էին Նորֆոլքից[8]։
Քրոմը երկար տարիներ ուսուցանում էր Նորվիչի դպրոցում և դասավանդել է դպրոցի մի քանի անդամների, ովքեր սովորել են այդտեղ[11]։ Նրանցից էին Ջեյմս Սթարկը և Էդուարդ Թոմաս Դանիելը[8]։ 1802 թվականին, քանի դեռ ապրում էր Լճային երկրամասում (Մեծ Բրիտանիա), մասնավոր աշխատել է նաև Գարնի ընտանիքի անդամների հետ[8]։
Քրոմը մահանում է 1821 թվականի ապրիլի 22-ին՝ Գիլդնգեյթում։ Նրան հուղարկավորել են Սուրբ Գևորգ եկեղեցում։ Նոյեմբեր ամսին մահվան հիշատակին նվիրված ցուցահանդես է կազմակերպվում Նորվիչի նկարիչների միության կողմից, որի ժամանակ ցուցադրվում է Քրոմի ավելի քան 100 աշխատանքներ[7][8]։
Քրոմս Բրոդը և մոտակայքում գտնվող Բրոդս ազգային պարկի Քրոմի ագարակը կոչվել են նրա անվամբ։
Ֆիլիս Թեյթի «Հազարից մեկ» օպերային ներկայացումը մի դրվագ է Քրոմի կյանքից։ Այն առաջին անգամ ներկայացվում է 1969 թվականին։ Ներկայացման մեջ Քրոմը և կինը նկարներից մեկը բաժանում են երկու մասի, որպեսզի վաճառեն Նորվիչի տոնավաՃառում[12]։
աշխատանքներ
Քրոմը աշխատել է և՛ ջրաներկով, և՛ յուղաներկով։ Նրա յուղաներկով նկարների հավաքածուն կազմում է ավելի քան 300 աշխատանք։
1809-1813 թվականներին արել է փորագրություններ, սակայն դրանք չեն հրատարակվել իր կենդանության օրոք[8]։
Նա ոգեշնչվել է 17-րդ դարի հոլանդացի նկարիչների և Ուիլսոնի աշխատանքներով։ Ջոն Կոնստաբլը (1776–1837) և Քրոմը առաջին անգլիացի նկարիչներից էին, որ ներկայացրին ծառերի առանձին տեսակներ[9]։ Նրա աշխատանքները մեծ համբավ էին ձեռք բերել իրենց յուրահատկության համար, որոնք բնականի և Հին վարպետներից ընդօրինակածի համադրության արդյունքն էր։
Արվեստաբան Էնդրյու Հեմինգուեյը բնութագրել է նրա նկարները որպես ազատ ոճի, որոնք ընդգրկում են պատկերներ Նորվիչում գտնվող Մեծ Յարմաուֆի և Վենսամ գետի տարածաշրջանը[13]։ Յուղանկարի օրինակ է «Տղաները լողում են Վենսամ գետում»,որը նկարվել է 1817 թվականին[14][14][15]։
-
«Նավը վիրավոր զինվորներով»
-
«Վենսուս գետը»
-
«Յարմաուֆ նավամատույց»
Նշումներ
- ↑ Cundall gives his master's name as 'Whistler'.
Ծանոթագրություններ
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 John Crome The Elder — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ [1](չաշխատող հղում)
- ↑ John Crome in "England Births and Christenings, 1538-1975", FamilySearch (John Crome).
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 Stephen, 1888
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 Cundall, 1920
- ↑ 9,0 9,1 9,2 Chisholm, 1911
- ↑ Walpole, Art and Artists of the Norwich School, p.19.
- ↑ Cundall 1920, pp. 1, 17, 25, 26, 27, 31
- ↑ Margaret Ross Griffel; Adrienne Fried Block (1999). Operas in English: A Dictionary. Greenwood Press. ISBN 978-0-313-25310-2.
- ↑ Hemingway, 2016, էջ 302
- ↑ 14,0 14,1 «Boys Bathing on the River Wensum, Norwich». Yale Center for British Art. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
- ↑ Hemingway, 2016, էջ 347
Աղբյուրներ
- Binyon, Lawrence. John Crome and John Sell Cotman (London: Seeley & Co., 1897).
- Cole, Timothy. Old English Masters (New York : The Century Co., 1902) p. 141 ff.
- Chisholm, Hugh, ed. (1911). . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 7 (11th ed.). Cambridge University Press. էջեր 483–484.
{{cite encyclopedia}}
: Invalid|ref=harv
(օգնություն) - Cundall, H. M. (1920). The Norwich School (illustrated ed.). London: The Studio.
- Mottram, R.H. (1931). John Crome of Norwich. London: John Lane The Bodley Head Limited.
- Clifford, Derek & Timothy. John Crome. (Faber, 1968).
- Goldberg, Norman L. John Crome the Elder: text and a critical catalogue – 2 vols. (Phaidon Press, 1978). 0-7148-1821-6
Hemingway, Andrew (2016). Landscape between Ideology and the Aesthetic: Marxist Essays on British Art and Art Theory, 1750–1850. BRILL. էջ 302. ISBN 9789004269019.
- Moore, Andrew W. The Norwich School of Artists. (HMSO/Norwich Museums Service, 1985, repr. 1995).
- Murray, P. & L. Dictionary of art and artists. (Penguin Books, 1996). 0-14-051300-0.
- Shiret, David. John Crome, Artist of the Norwich School. (The Larks Press, 1998). 0-948400-66-8
Գրականություն
- Theobald, Henry Studdy (1906). Crome's etchings; a catalogue and an appreciation, with some account of his paintings. London: MacMillan and Co. Ltd.
Արտաքին հղումներ
- Works by (or relating to) John Crome Արխիվացված 2019-01-09 Wayback Machine in the Norfolk Museums Collections
- The Norwich School (Andrew Graham Dixon)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Քրոմ» հոդվածին։ |
|