Jump to content

Սերպենտին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Սերպենտին

Սերպենտին, օձաքար[1][2] (ֆրանսերեն serpentine, լատիներեն serpens - օձ․ սերպենտինների մի մասի գունավորումը հիշեցնում է օձի կաշի), շերտավոր սիլիկատների ենթադասի միներալ։ Քիմիական կազմը՝ Mg6[Si4O10](OH)8։ Ըստ ձևի և բյուրեղային ցանցի ձևափոխման բնույթի նշվում են սերպենտինի երեք հիմնական տարբերակ՝ անտիգորիտ (մանրաթեփուկավոր, թերթավոր), քրիզոտիլ (նրբաթելավոր), լիզաոդիտ (նրբահատիկավոր)։ Բյուրեղային համակարգը մոնոկլինային է։ Գույնը, կախված Fe3+ և Fe2+ պարունակությունից և հարաբերակցությունից, ինչպես նաև Ni խառնուրդներից, լինում է սպիտակ, դեղնավուն, կանաչ, մուգ գորշ կանաչավուն։ Կարծրությունը՝ 2․1-3, խտությունը՝ 2550 կգ/մ3։ Սերպենտինը սերպենտինիտների ապար կազմող միներալն է։ Հոծ սերպենտինն (սերպոֆիտը) օգտագործվում է որպես զարդաքար։

Ծանոթագրություններ

  1. Զ.Ա. Հացագործյան, Ա.Հ. Դարբինյան, Ն.Գ. Հովումյան, Գ.Հ. Սրվանձտյան. «Ռուս-հայերեն պոլիտեխնիկական բառարան։ Серпентин». www.nayiri.com. Երևան. էջ 433. ISBN 5-89700-082-4. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին. {{cite web}}: More than one of |pages= and |page= specified (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  2. «Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/539 — Վիքիդարան». hy.wikisource.org. էջ 539. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 9-ին.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 344