Սոչիի ծովային առևտրային նավահանգիստ
Տեսակ | նավահանգիստ |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Պաշտոնական կայք Պաշտոնական կայք |
Սոչիի ծովային առևտրային նավահանգիստ, նավահանգիստ, որի աշխատանքի հիմնական ուղղվածությունները հանդիսանում են ուղևորափոխադրումները։ Ամբողջական անվանումն է՝ «Սոչիի ծովային առևտրային նավահանգստի» Բաց բաժնետիրական ընկերություն։ Գլխավոր շտաբը գտնվում է Ռուսաստանի, Կրասնոդարի մարզի, Սոչիի Կենտրոնական շրջանում։
Գործունեությունը
Ընկերության աշխատանքների հիմնական ուղղվածությունը հանդիսանում են Սև ծովից դեպի Ռուսաստանի ափամերձ տարածքներ կանոնավոր ծովային ուղևորափոխադրումներն ու ծովային ճամփորդական զբոսաշրջությունը։ Այստեղ էլ տեղակայված են սահմանապահ, մաքսային և ներգաղթյալների նավահանգստային ծառայությունները։
2002 թվականից ի վեր հանդիսանում է «Մեդկռուզ» Միջերկրածովյան նավահանգստային ուղևորությունների ասոցիացիայի անդամ։
Ուղևորների երկու նավամատույցներ, որոնք ունեն 330մետր ընդհանուր երկարություն, ունակ են ընդունել 220 մետր երկարությամբ նավեր մինչև 8.5 մետր լայնությամբ տարածքում։ Նավահանգիստը սառչելու հատկություն չունի, կլոր տարին նավագնացություն է։ Դրա միջոցով իրականացվում են Փոթիից Բաթում ուղղությամբ ուղևորափոխադրումներ, Տրապիզոնից դեպի Ստամբուլ իրականացվում են բեռնափոխադրումներ։
Բեռների ընդունման ու մշակման, ավտոտրանսպորտային միջոցների համար նավահանգիստն ունի բեռնատար նավերի ու ավտոկայանատեղերի նավամատույցներ։ Բեռնատար նավերի նավամատույցը կարող է ընդունել մինչև 135 մետր երկարությամբ և մինչև 6 մետր տարածությամբ նավեր, և սարքավորված է երկու նավահանգստային կռունկներով, որոնցից յուրաքանչյուրը բարձրացնում է 10 տոննա բեռ։ Ավտոկայանատեղի նավամատույցում կան նավեր, որոնք նախատեսված են սննդի համար։
Սոչիի նավահանգիստին կից երկաթուղի չկա։ Մոտակա երկաթուղային կայարանը գտնվում է երեք կիլոմետր հեռավորության վրա։ Բեռների դուրս բերումը նավահանգստից և դրանց մատակարարումը մեկ այլ նավահանգիստ իրականացվում է ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով։ Նավահանգիստը փակ է նավթատար նավերի համար[1]։
Ծովային նավահանգիստն ունի խոշոր ծովային կայարանային համալիր, որը կառուցվել է 1955 թվականին ճարտարապետ Կարո Սեմյոնի Հալաբյանի կողմից։ 2008 թվականի մայիսի 1-ին խովային նավահանգստի ծանծաղ նավամատույցի հրապարակում կանգնեցվեց Պետրոս Առաջինի հուշարձանը։ Անցակետի միջազգային տաղավարն ունի մեկ ժամում մինչև 350 մարդ ներս թողնելու ունակություն։ Կա Duty Free խանութ։
Միջռուսաստանյան ուղեգծեր հասնում են դեպի Անապա։ Միջազգային ուղեգծերը Սոչին կապում են այնպիսի քաղաքների հետ, ինչպիսիք են Սուխումը, Փոթին, Տրապիզոնը, Սամսունը, Ստամբուլը։ Ամեն տարի նավահանգիստ է մտնում 40 միջազգային զբոսաշրջային նավ (2007):
Սոչիի Գրանդ Մարինա
2014 թվականի Օլիմպիադայի անցկացման ընթացքում գոյություն ունի նավահանգստային ջրատարածք, որը մասամբ վերակառուցվում է որպես նավերի տեխնիկական սարքավորումների գոտի։ 2014 թվականի նոյեմբերին «Սովկոմֆլոտ» և «Բուվերեցնիկ Ընկերության» միջև համաձայնագիր է ստորագրվել պետական մասնավոր համագործակցության մասին, ըստ որի զբոսանավային նավահանգիստը ղեկավարում էր «Բուվերեցնիկ ընկերությունը»[2]։ 2015 թվականին նախագիծը կարող է ընդունել մինչև 300 զբոսանավ, այդ թվում մինչև 140 մետրանոց 10 զբոսանավ, ինչպես նաև 30 ամուր հիմքով նավեր։ Հետագա 5 տարիներին Burevestnik Group-ը նախատեսում է բարձրացնել մինչև 720 տեղանոց նավերի կայանման քանակը[3]։
Սեփականատերեր ու ղեկավարություն
2014 թվականի հունիսի 30-ի տվյալներով նավահանգստի միակ բաժնետերը «Նովոռոսիսկի ծովային նավարկություն»-ն է[4]։
Գլխավոր տնօրենը Վլադիմիր Դերկունովն է։ Պարգևատրվել է «Քաջության» շքանշանով[5]։
Հասցե
- 354000, Ռուսաստան, Կրասնոդարի մարզ, ք. Սոչի, փող. Նեսեբրսկայա։
Լուսանկարներ
Ծովային կայարանի շենքըsmall> Սոչիի ծովային նավահանգստում զբոսանավերի կայանատեղիsmall>
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Описание порта(չաշխատող հղում)
- ↑ Халиль Аминов, Екатерина Геращенко, Владимир Лавицкий Burevestnik приплыл в сочинскую марину // Газета "Коммерсантъ". — В. 229. — С. 9.
- ↑ «Burevestnik Group намерена вложить в «Сочи Гранд Марина» более 100 млн рублей». vesti-sochi.tv. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ Список аффилированных лиц по состоянию на 30 июня 2014 года
- ↑ «Президент России подписал указ о награждении Орденом Мужества капитана порта Сочи Владимира Деркунова». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 28-ին.