Jump to content

ՎիքիԼիքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
ՎիքիԼիքս
Изображение логотипа
www.wikileaks.ch
ՏեսակՄիջազգային կազմակերպություն և whistleblower platform?
Երկիր Ավստրալիա
Գրանցումկամավոր
Լեզուանգլերեն
ՍեփականատերԴը Սանշայն Փրես (The Sunshine Press)
ՀեղինակՋուլիան Ասանժ
Բացվածհոկտեմբերի 4, 2006
 WikiLeaks Վիքիպահեստում

ՎիքիԼիքս (անգլ.՝ WikiLeaks՝ «ՎիքիԱրտահոսքեր»), պետական և մասնավոր գաղտնի փաստաթղթեր գաղտնազերծող միջազգային կազմակերպություն։ ՎիքիԼիքսի կայքը, որը ստեղծվել է 2006-ին և կառավարվում է «Դը Սանշայն Փրես» ընկերության կողմից, այդ փաստաթղթերը ձեռք է բերում անանուն աղբյուրներից համացանցային արտահոսքի միջոցով։ Մեկնարկից հետո մեկ տարվա ընթացքում Վիքիլիքսի կայքը հրապարակել է ավելի քան 1.2 միլիոն փաստաթուղթ[1]։

2010-ի գաղտնազերծումներ

2010-ի ապրիլին ՎիքիԼիքսը համացանցում տարածել է «Collateral murder» անվամբ տեսանյութ, որտեղ տեսահանված է 2007 թ. հուլիսի 12-ին Բաղդադում ԱՄՆ օդային ուժերի կողմից քաղաքացիական անձանց գնդակոծման մի դեպք։ Նույն տարվա հուլիսին գաղտնազերծել է Աֆղանստանի պատերազմի վերաբերյալ 76.900 բանաքաղված փաստաթղթեր։ Խոշոր լրատվական կազմակերպությունների համակարգմամբ, հոկտեմբերին հրապարակել է «Իրաքյան պատերազմի գրանցամատյան» անվամբ շուրջ 400.000 փաստաթղթերի մի փաթեթ։

2010 թվականի նոյեմբերի 28-ին ՎիքիԼիքսն իր պաշտոնական կայքում համայն աշխարհին հասանելի է դարձրել 251.287 ԱՄՆ կառավարական հեռագրեր[2]։ Կայքը նաև փաստաթղթերը անանուն կերպով մատուցել է «Էլ Պաիս», «Լո Մոնդ», «Դեր Շպիգել», «Դը Գարդիան» և «Նյու Յորք Թայմս» թերթերին, որոնք նաև դրանց մի մասը հասանելի են դարձրել ընթերցողներին[3]։

Նոյեմբերի 28-ի արտահոսքեր

Հեռագրերը փոխանցվում են Համացանցային Կանխագրի Գաղտնի Երթուղղիչ Ցանցով (Secret Internet Protocol Router Network) կամ կրճատ կերպով՝ ՍԻՐՓՆետով (SIPRNet)։ ՍԻՐՓՆետը ԱՄՆ-ի զինվորական աշխարհատարած համացանցային համակարգն է, որը առանձանում է սովորական քաղաքացիական համացանցից և վարվում է ԱՄՆ-ի պաշտպանական նախարարության կողմից Վաշինգտոնում[4]։

Տես նաև

Աղբյուրներ

  1. «Wikileaks has 1.2 million documents?». WikiLeaks. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 28-ին.
  2. A Superpower's View of the World
  3. ՎիքիԼիքսի նոյեմբերի 28-ի թվիթ
  4. ՎիքիԼիքսի դեսպանատնային հեռագրերը՝ հիմնական տվյալները քաշել և տեսնել ինչպես է մասերը բաժանվում (անգլերեն)

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՎիքիԼիքս» հոդվածին։