Jump to content

Քարդաշյան ինդեքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.

Քարդաշյան ինդեքսը (Ք–ինդեքս) (անգլ.՝ Kardashian Index (K-Index)) սոցիալական մեդիայում գիտնականի հանդեպ հետաքրքրության և նրա գիտական հրապարակումների վիճակագրության միջև անհամապատասխանության ցուցիչ է[1]։ 

2014 թ. առաջարկված այս ցուցիչը համեմատում է գիտնականի հետևորդների թիվը Twitter–ում նրա հրապարակած հոդվածներից մեջբերումների քանակի հետ։

Թվիթթերում հետևորդների թվի (F) և մեջբերումների քանակի (C) հարաբերակցությունը սահմանվում է հետևյալ կերպ՝ 

։

Քարդաշյան ինդեքսը հաշվարկվում է այսպես՝

որտեղ  գիտնականի հետևորդների քանակն է Թվիթթերում, իսկ  հետևորդների այն քանակը, որ նա պետք է ունենար՝ ելնելով իր գիտական հրապարակումների մեջբերումների քանակից։

Մեկնաբանություն

Բարձր Ք–ինդեքսը չափազանցված պոպուլյարության նշան է, իսկ ցածրը նշանակում է, որ գիտականը թերագնահատված է։ Ք–ինդեքսի հեղինակը համարում է, որ այն գիտնականները, որոնց Ք–ինդեքս–ը 5–ից բարձր է, «Գիտության Քարդաշյան» են (անգլ.՝ Science Kardashian

Քննադատություն

Քարդաշյան ինդեքսում ենթադրվում է, որ գիտական նշանակալիությունը կարելի է չափել գիտական հրապարակումների մեջբերումների քանակով, այնինչ այդ դրույթը բազմաթիվ քննադատներ ունի[2][3]։

Ծանոթագրություններ

  1. «The Kardashian index: a measure of discrepant social media profile for scientists» (PDF). Genome Biology (15). 2014 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 15-ին.
  2. «Introducing the "K Index"».
  3. «Citations are not a measure of quality». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 19-ին.

Արտաքին հղումներ