Jump to content

Ֆրանյո Կրեժմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Ֆրանյո Կրեժմա
Ծնվել էսեպտեմբերի 2, 1862(1862-09-02)[1]
Օսիեկ
ԵրկիրԽորվաթիա
Մահացել էհունիսի 5, 1881(1881-06-05) (18 տարեկան)
Ֆրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ
Մասնագիտությունկոմպոզիտոր
Գործիքներջութակ
 Franjo Krežma Վիքիպահեստում

Ֆրանյո Կրեժմա (խորվ.՝ Franjo Krežma, սեպտեմբերի 2, 1862(1862-09-02)[1], Օսիեկ - հունիսի 5, 1881(1881-06-05), Ֆրանկֆուրտ, Վիսբադեն, Հեսսե-Նասաու, Պրուսիայի թագավորություն, Գերմանական ռայխ, գերմանալեզու երկրներում հայտնի է նաև որպես Ֆրանց Կրեզմա, գերմ.՝ Franz Krezma), խորվաթ ջութակահար և կոմպոզիտոր։

Կենսագրություն

Ծնվել է Օսյեկում, Ավստրիական կայսրություն։ Երաժշտության նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել վաղ մանկության տարիներին, ջութակ նվագելու ակնհայտ տաղանդ է ունեցել և ստացել է ջութակի վիրտուոզի համբավ։ 1866 թվականից ընտանիքի հետ ապրել է Զագրեբում, որտեղ նրան դասավանդել է ջութակահար, կոմպոզիտոր և դիրիժոր Ջուրո Այզենհուտը։ Իր առաջին հրապարակային համերգը կատարել է 1870 թվականի օգոստոսի 10-ին, Սիսակում[2]՝ 8 տարեկանում ջութակ նվագելով իրենից երեք տարով մեծ քրոջ՝ Անկայի (հետագայում՝ Կրեժմա-Բարբոտի) հետ՝ դաշնամուրի նվագակցությամբ։ Ֆրանյոյին նկատել է Զագրեբում ծնված կոմպոզիտոր Լեոպոլդ Ալեքսանդր Զելները, որի խորհրդով Ֆրանյոն 9 տարեկանում ընդունվել է Վիեննայի կոնսերվատորիա, Ավստրո-Հունգարիա, որպես երբևէ ամենաերիտասարդ ուսանողը, այնուհետև սկսել է ստեղծագործել և ավարտել է ուսումը մինչև 13 տարեկանը՝ 1875 թվականի ամռանը[2]։

Կարիերա

Ուսումն ավարտելով՝ Կրեժման տպավորիչ եվրոպական կարիերա է սկսել դեռևս քրոջ նվագակցությամբ[2]։ 16 տարեկանում հանդես է եկել Եվրոպայի այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Հռոմը, Պրահան, Ջենովան, Փարիզը և Վենետիկը[3]։ 1879 թվականի հուլիսի 1-ին, 16 տարեկանում, դարձել է Բենյամին Բիլզեի Bilse'sche Kapelleկոնցերտմայստեր, նվագախումբը, որը հետագա տարիներին դարձել է Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախումբ[3]։

Մահ

1881 թվականի հունիսի 6-ին Մայնի Ֆրանկֆուրտում կայացած հաջող համերգից հետո Կրեժմայի մոտ զարգացել է ականջի ներքին բորբոքում, որը վերածվել է մենինգիտի[2][3]։ Ուշացած վիրահատությունից հետո նա այդպես էլ ուշքի չի եկել[2], մահանալով հունիսի 15-ին՝ 18 տարեկանում[3]։

Ֆրանյո Կրեժմային բարձր են գնահատել Ջուզեպպե Վերդին, Անրի Վիյոտանը, Ֆերենց Լիստը, ում հետ նա մի ժամանակ նվագել է և որպես ջութակահար և հանդես եկել որպես կոմպոզիտոր։ Ֆրանյո Կրեժմայի ծնողների տանը բռնկված հրդեհը ոչնչացրել է նրա աշխատանքների մի մասը, ինչպես նաև անգին ջութակը[2], մեկ սիմֆոնիա, երեք նախերգանք, մի քանի երթեր և պարեր նվագախմբի համար, որոշ գործեր լարային քառյակի և որոշ ստեղծագործություններ ջութակի համար[3]։

Հիշատակ

Ֆրանյո Կրեժմայի անունով է կոչվում իր հայրենի Օսյեկի տարրական դպրոցը, ինչպես նաև Լարային նվագարանների երիտասարդ նվագողների միջազգային փառատոնը կոչվում է նրա անունով։

Կրեժմայի կյանքին է նվիրված խորվաթ գրող Ստեպան Տոմասի «Մարցիպանե ջութակահարը» վեպը (խորվ.՝ Guslač od marcipana, 2004)։

Նշանավոր գործեր

Rêverie za violinu i veliki orkestar u As-duru (1880)[4]

Ընտրված ձայնագրություններ

  • Krezma - Lieder Natasa Antoniazzo, Mia Elezovic. Bella Musica 2021

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Kos, Koraljka " "Virtuoz Svjetskog Formata", Cantus no. 174, p. 14, May 2012, Zagreb, retrieved on 2015-02-27 (hr)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Krežma, Franjo at Hrvatska Enciklopedija (hr)
  4. «Rêverie». Muzički informativni centar (Croatian). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանյո Կրեժմա» հոդվածին։