Անփոխարինելի ամինաթթուների բացակայությունից կամ պակասից առաջանում է ընդհանուր թուլություն, գլխապտույտ, աճի դանդաղում, ազոտային բացասական հաշվեկշիռ և այլն։
Արգինինը մասամբ է անփոխարինելի, քանի որ օրգանիզմում սինթեզվում է անբավարար քանակությամբ։ Մի շարք կենդանիների (առնետ, շուն, մուկ, հավի ճուտ) համար, բացի նշված ամինաթթուներից, անփոխարինելի հասկացությունը որոշ չափով պայմանական է. օրինակ՝ ֆենիլալանինի բացակայությունից անփոխարինելի է դառնում նաև տիրոզինը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 464)։