Դինա Մերհավ
Դինա Մերհավ | |
---|---|
Ծնվել է | մարտի 9, 1936 |
Ծննդավայր | Վինկովցի, Հարավսլավիայի Թագավորություն |
Մահացել է | հոկտեմբերի 19, 2022[1] (86 տարեկան) |
Վախճանի վայրը | Ein Hod, Հայֆայի մարզ, Իսրայել[1] |
Քաղաքացիություն | Իսրայել |
Կրթություն | Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիա |
Ստեղծագործություն(ներ) | Les Ailes de la paix? |
Մասնագիտություն | քանդակագործ |
Աշխատավայր | Հայֆայի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | ein-hod.info/artists/dina/index.html |
Dina Merhav Վիքիպահեստում |
Դինա Մերհավ (եբրայերեն՝ דינה מרחב, մարտի 9, 1936, Վինկովցի, Հարավսլավիայի Թագավորություն - հոկտեմբերի 19, 2022[1], Ein Hod, Հայֆայի մարզ, Իսրայել[1]), Հարավսլավիայում ծնված իսրայելցի քանդակագործ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դինա Գրոսը (հետագայում՝ Մերհավ) ծնվել է Վինկովցիում հարավսլավացի-հրեա Զլատկո և Ստեֆֆի Գրոսների ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հայրը եղել է Հարավսլավիայի թագավորական բանակի սպա, գերեվարվել է և բանտարկվել Գերմանիայի պատերազմական ճամբարում։ Դինան մոր և ընտանիքի մնացած անդամների հետ կարողացել է փախչել Սպլիտ, այնտեղից Իտալիայով անցել Շվեյցարիա։ Պատերազմից հետո նրանք վերադարձել են Հարավսլավիա, որպեսզի վերամիավորվեն Դինայի հոր հետ։ 1949 թվականին ողջ ընտանիքը հայրենադարձել է Իսրայել։ Իսրայելում սովորել և ավարտել է Երուսաղեմի Բեցալելի անվան արվեստի և դիզայնի ակադեմիան։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտելուց հետո աշխատել է որպես գրաֆիկական դիզայներ։ Գրաֆիկական դիզայն և քանդակագործություն է դասավանդել ԿՄՍԿ Հայֆայի դիզայնի և կրթության ակադեմիայում, Հայֆայի համալսարանի արվեստի բաժնում և Հայֆայի Տեխնիոնում (Իսրայելի տեխնոլոգիական ինստիտուտ)։ 1984-1985 թթ. քանդակագործություն է ուսանել Հայֆայի համալսարանում։ 1984 թվականին մասնակցել է Իտալիայի Պիետրասանտա քաղաքի քարե քանդակների դասընթացին։
Մերհավը ստեղծում է ճախրող թռչունների և հրեշտակների քանդակներ երկաթի կտորներից[2]։
Մրցանակներ և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականին Հայֆա քաղաքը Մերհավին պարգևատրել է «Հերման Շտրուկի անվան տարվա լավագույն արտիստ մրցանակով»։ Մերհավը հաճախ այցելում է իր ծննդավայր և ցուցադրվում է Խորվաթիայի տարբեր թանգարաններում։ 2013 թվականին Մերհավը Զագրեբում բացել է «Ptice u letu» (Ճախրող թռչուններ) ցուցահանդեսը։ Նա նաև լույս է ընծայել «Սիրով քեզ համար» պոեզիայի գրքույկը։ Մերհավն աշխատում է Նիր Էզիոն կիբուցի իր քանդակագործական ստուդիայում և ապրում է Հայֆայի շրջանի Էն Հոդ գյուղում[3][4][5][6][7][8][9]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Խաղաղություն երկնքում, Դակովո, Խորվաթիա
-
Թռչունների հարմոնիա, Չինաստան
-
Պեկինի օլիմպիական քանդակագործական պուրակ
-
Քարի հանդիպումը երկաթին, Նեշեր, Իսրայել, 1990
-
Գրկախառնված մողեսներ, Իսրայել
-
Հիբրիդ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://m.facebook.com/groups/nashimhc/permalink/5778052355590129/
- ↑ Turning scrap iron in to angels
- ↑ «Dina Merhav: 'Ptice u letu'» (խորվաթերեն). t-portal. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.
- ↑ K., M. «Izložba Dine Merhav u Gliptoteci HAZU» (խորվաթերեն). Culturenet. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «Dina Merhav». www.zoharworks.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Derk, Denis (2010 թ․ հուլիսի 2). «Izraelska umjetnica Dina Merhav izrađuje skulpture u Končaru» (խորվաթերեն). Večernji list. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.
- ↑ K., R. (2010 թ․ սեպտեմբերի 29). «'Čuvar otoka' Dine Merhav doniran Hvaru» (խորվաթերեն). Slobodna Dalmacija. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.
- ↑ Most (Bilten Udruženja useljenika iz bivše Jugoslavije u Izraelu); Predstavljamo…Dina Merhav skulptor; stranica 12; broj 3, Godina 58, Maj-Juni 2010.
- ↑ «U Gliptoteci je u utorak 4.lipnja svečano otvorena izložba "Ptice u letu" izraelske umjetnice Dine Merhav» (խորվաթերեն). CENDO (Istraživački i dokumentacijski centar). 2013 թ․ հունիսի 5. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դինա Մերհավ» հոդվածին։ |
|