Խադիջա Ղաիբովա
Խադիջա Ղաիբովա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 24, 1893 Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Երկիր | Ադրբեջան, Ռուսական կայսրություն, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 27, 1938 (45 տարեկան) Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դաշնակահարուհի |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Բաքվի երաժշտական ակադեմիա |
Khadija Gaibova Վիքիպահեստում |
Խադիջա Օսման բեկ ղիզի Ղաիբովա (ադրբ.՝ Xədicə Osman bəy qızı Qayıbova, մայիսի 24, 1893, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 27, 1938, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի արվեստական գործիչ, առաջին դաշնակահարուհիներից մեկն Ադրբեջանում[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խադիջա Ղաիբովան ծնվել է 1893 թվականի մայիսի 24-ին Թբիլիսիում։ Ղաիբովան միջնակարգ կրթություն է ստացել Սուրբ Նինայի գիմնազիայում և միաժամանակ դաշնամուրի դասեր ստացել։ 1911 թվականին, գիմնազիան ավարտելուց հետո, 18-ամյա Խադիջան ամուսնացել է ինժեներ Նադիր Կայիբովի հետ։ Հետագա տարիներին Ղաիբովան դասավանդել է տեղի ռուս-մուսուլմանական կին դպրոցում։ Նույնիսկ Հոկտեմբերյան հեղափոխությունից առաջ Խադիջա Ղաիբովան համբավ է ձեռք բերել՝ որպես առաջին մուղամի կատարողներից մեկը դաշնամուրի վրա[3]։
1919 թվականին Ղաիբովայի ընտանիքը տեղափոխվել է Բաքու, որտեղ մեկ տարի անց Խադիջա Ղաիբովան նպաստել է Ադրբեջանի պետական կոնսերվատորիայի հիմնադրմանը։ 1927-1931 թվականներին սովորել է Ադրբեջանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական ֆակուլտետում։
1933 թվականին Կայբովան ձերբակալվել և բանտարկվել է հակահեղափոխական գործունեության մեղադրանքով։ Նա երեք ամիս անց ազատ է արձակվել, և նրա դեմ առաջադրված մեղադրանքը կարճվել է։
1934 թվականին նա դարձել է Ադրբեջանի պետական կոնսերվատորիայի երաժշտական ժառանգության ուսումնասիրության հետազոտական անձնակազմի անդամ։
1938 թվականի մարտի 17-ին, իր երկրորդ ամուսնու՝ Ռաշիդ Կայիբովի ձերբակալությունից անմիջապես հետո, Խադիջա Ղաիբովան կրկին ձերբակալվել և մեղադրվել է մուսավաթականների հետ կապեր ունենալու մեջ։
Խադիջա Ղաիբովան մահացել է 1938 թվականի հոկտեմբերի 27-ին։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гянджали С. Женщины, красота и святость. — Баку։ Азербайджан, 2001. — С. 154—155
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Խադիջա Ղաիբովա
- ↑ Хадиджа Гаибова
- ↑ «Трагическая судьба первой пианистки Азербайджана». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.