Միրաբիլիտ
Արտաքին տեսք
Միրաբիլիտ | |
---|---|
Ընդհանուր | |
Կատեգորիա | միներալների տեսակ |
Բանաձև (կրկնվող միավորը) | Na₂SO₄·10H₂O |
Նիկել-Շտրունցի դասակարգում | 7.CD.10[1] |
Շերտի գույն | սպիտակ |
Բյուրեղային համակարգ | Մոնոցիկլիկ բյուրեղային համակարգ |
Ենթակատեգորիա | սուլֆատների կարգ |
Միրաբիլիտ, Գլաուբերի աղ (լատին․՝ mirabilis - զարմանահրաշ, անվանումը տվել է գերմանացի քիմիկոս Յ․ Ռ․ Գլաուբերը), գլաուբերյան աղ, միներալ սուլֆատների դասից։ Քիմական բաղադրությունը՝ ։ Պարունակում է ։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Առաջացնում է կարճ պրիզմատիկ կամ ասեղնաձև բյուրեղներ, նաև հատիկավոր, փոշենման ագրեգատներ և մանրաբյուրեղ կեղևիկներ։ Հեշտությամբ լուծվում է ջրում, լուծույթն ունի դառնաղի համ։ Անգույն է, սպիտակ։ Փայլը՝ ապակու։ Կարծրությունը՝ 1,5-2, խտությունը՝ 1490 կգ/մ³։ Միրաբիլիտն աղային լճերի, ծանծաղ ծոցերի և տաք աղբյուրների տիպիկ քեմոգեն արգասիք է։ Օգտագործվում է հիմնականում քիմական արդյունաբերության բնագավառում սոդայի և կծու նատրիումի ստացման համար, ինչպես նաև բժշկության մեջ՝ որպես լուծողական։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 614)։ |