Մուշեղ Միքայելյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միքայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մուշեղ Միքայելյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1948 |
Ծննդավայր | Թալին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 3, 2004 (56 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, լրագրող, հրապարակախոս, բանասեր և խմբագիր |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | ՀՅԴ |
Մուշեղ Ավագի Միքայելյան (նոյեմբերի 7, 1948, Թալին, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 3, 2004), հայ լրագրող, գրող, ՀՀ քաղաքական գործիչ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1964-1969 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1969-1971 թթ. - «Գարուն» ամսագրի գրական աշխատող։
- 1971-1988 թթ. - աշխատել է «Ավանգարդ» թերթում որպես բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար, գլխավոր խմբագրի տեղակալ։
- 1988-1991 թթ. - «Խորհրդային Հայաստան» թերթի պատասխանատու քարտուղար։
- 1991 թ. - «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալ։
- 1991-1994 թթ. - հիմնադրել և խմբագրել է «Ուրբաթ», «Ազատամարտ» շաբաթաթերթերը, «Ասպար», «Վարուժան», «Միտք», «Զանգակ» ամսաթերթերը։
- 1995 թ. - եղել է «Դրոշակ» թերթի Հայաստանի պատասխանատուն։
- 1998-1999 թթ. - «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր։
Պետական և քաղաքական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՅԴ անդամ։
- 1999 թ. մայիսի 30-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՅԴ խմբակցության անդամ։
- 2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր ՀՅԴ համամասնական ընտրացուցակով։ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՅԴ խմբակցության անդամ։
- 2003 թ. նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ։
- 2004 թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետի որոշմամբ պարտականությունները համարվել են դադարած՝ մահվան կապակցությամբ[1]։
Մահացել է 2004 թ. դեկտեմբերի 3-ին։
|
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատեգորիաներ:
- Նոյեմբերի 7 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Թալին քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 3 մահեր
- 2004 մահեր
- ՀՅԴ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բանասերներ
- Հայ լրագրողներ
- Հայ հրապարակախոսներ
- Հայ խմբագիրներ
- Զովասար գյուղում ծնվածներ
- ՀՀ ԱԺ 2-րդ գումարման պատգամավորներ
- ՀՀ ԱԺ 3-րդ գումարման պատգամավորներ
- ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շրջանավարտներ
- Հայ քաղաքական գործիչներ