Jump to content

Շիրազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շիրազ (այլ կիրառումներ)
Քաղաք
Շիրազ
պարս.՝ شیراز‎
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՖարսի նահանգ
ՇահրեսթանՇիրազ
ՀամայնքԿենտրոնական բախշ[1]
ՔաղաքապետՀեյդար Էսքանդարփուր
Առաջին հիշատակումմ.թ.ա. 2 հազարամյակ
Մակերես240 կմ²
ԲԾՄ1500 մ
Կլիմայի տեսակբարեխառն ցամաքային
Պաշտոնական լեզուպարսկերեն
Բնակչություն1 565 572 մարդ (սեպտեմբերի 24, 2016)[2][3]
Ազգային կազմպարսիկներ
Ժամային գոտիUTC+3.30, ամառը UTC+4.3
Հեռախոսային կոդ071
Պաշտոնական կայքshiraz.ir
Շիրազ (Իրան)##
Շիրազ (Իրան)

Շիրազ (պարս.՝ شیراز), քաղաք Իրանի տարածքում՝ Ռուդխանե Խոշք (ցամաքած գետ) սեզոնային գետի ափին։ Վարչականորեն գտնվում է Ֆարսի նահանգի Շիրազի գավառում, հանդիսանում է նաև համանուն շրջանի կենտրոնը։ Իրանի միլիոնանոց ինը քաղաքներից հինգերորդն է՝ 1,565,572 բնակչությամբ։ Քաղաքն ունի չափավոր կլիմա։ Ավելի քան հազար տարի տարածաշրջանի մշակութային, քաղաքական և առևտրաարդյունաբերական կենտրոն է։

Շիրազի առաջին անգամ հիշատակվել է էլամերենով՝ կավե սալիկների վրա (մ.թ.ա. 2000) որպես «Թիրազիշ»[4]։ Ժամանակակից քաղաքը հիմնադրվել է կամ վերականգնվել է Օմայանների օրոք՝ 693 թվականին, և բարգավաճել է իրանական երկու դինաստիաների՝ Սաֆարիների (861-1003) և Բուիների (934-1062) օրոք։ 13-րդ դարում Շիրազը դարձել է արվեստի և արհեստների առաջատար կենտրոն, իշխանության խրախուսման և պարսից գիտնականների և արվեստագետների ներկայության շնորհիվ։ Պարսից գրականության երկու հռչակավոր ներկայացուցիչներ՝ Հաֆեզը և Սաադին, ծնունդով եղել են Շիրազից, և այստեղ գտնվում են իրենց դամբարանները։ Սեֆյան Պարսկաստանի անկումից հետո Իրանում ստեղծվել էր երկիշխանություն և երկիրն ուներ երկու մայրաքաղաք՝ Մաշհադ (Աֆշարիներ, 1736-1796) և Շիրազ (Զանդեր, 1751-1794)։ Շիրազն ունեցել է հրեական և քրիստոնեական խոշոր համայնքներ[5]։ Շիրազ քաղաքի պատմական կենտրոնը (Բեյնոլ Հարամեյն) համաշխարհային նշանակության ճարտարապետական համալիր է[6]։

Շիրազը հայտնի է որպես բանաստեղծների, գրականություն, գինու (չնայած 1979 թվականից ի վեր Իրանը հանդիսանում է իսլամական հանրապետություն), այգիների և ծաղիկների քաղաք[7]։ Այստեղ է գտնվում հռչակավոր Էրամի այգին։ Այժմ քաղաքն ունի նաև նավթավերամշակման խոշորագույն գործարան, այստեղ է երկրի արևային առաջին էլեկտրակայանը[8], դրվել է քամու խոշոր տուրբին։ Շիրազը հանդիսանում է էլեկտրոնային էլեկտրոնային արդյունաբերության կարևորագույն կենտրոն՝ արտադրելով իրանական էլեկտրաէներգիայի 53 տոկոսը[9]։ Շիրազի արդյունաբերական ձեռնարկություններից են ցեմենտի, շաքարավազի, պարարտանյութերի, տեքստիլ արտադրանքի, փայտանյութի, մետաղագործության և գորգերի գործարաններն ու ֆաբրիկաները։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 1 565 572 մարդ, որոնք կազմում էին 477 916 տնտեսություն։ Քաղաքը բնակչությամբ Ֆարս օսթանի ամենախոշոր[10] և Իրանի հինգերորդ ամենախոշոր (Թեհրանից, Մաշհադից, Սպահանից և Քարաջից հետո)[11] քաղաքն է։ Շիրազի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1986 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 107 659[12] 269 865[13] 848 289 965 117[11] 1 053 025[11] 1 204 882[14] 1 460 665[15] 1 565 572[16]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Moin M. فرهنگ فارسی معینAmir Kabir Publishers, 1972.
  2. Brinkhoff T. Iran: Provinces, Major Cities & Towns - Population Statistics, Maps, Charts, Weather and Web Information
  3. جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  4. Cameron, George G. Persepolis Treasury Tablets, University of Chicago Press, 1948:115.
  5. «Ալիք» թերթ, Հայ կեանքը՝ Շիրազում Արխիվացված 2019-08-04 Wayback Machine
  6. Ալիռեզա Ղոլինեժադ Փիրբազարի, Շիրազ քաղաքի պատմական կենտրոնի (Բեյնոլ Հարամեյն) քաղաքային պաթոլոգիան եվ ռեվիտալիզացիան(չաշխատող հղում)
  7. Iran Chamber society, Shiraz
  8. "Iran's first solar power plant comes on stream". tehran times. 11 January 2009. Retrieved 25 September 2010.
  9. "ARSH Co. site". Arshksco.com. Archived from the original on 7 July 2011. Retrieved 5 May 2011.
  10. «IRAN: Fars» (անգլերեն).
  11. 11,0 11,1 11,2 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  12. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  13. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  14. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  15. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2023 թ. հունվարի 16-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  16. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2022 թ. ապրիլի 6-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  17. Διδυμοποιήσεις με Δήμους (հուն.)
  18. https://pecs.hu/testvervarosok-partnervarosok/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիրազ» հոդվածին։