Պատրիկ Ջեյ Ադամս (անգլ.՝ Patrick J. Adams, օգոստոսի 27, 1981(1981-08-27), Տորոնտո, Կանադա), կանադացի դերասան, առավել հայտնի է USA Network «Ֆորս Մաժորները» հեռուստասերիալում խաղացած իր Մայք Ռոսսի դերով։
Ադամսը ծնվել է Տորոնտոյում, Օնտարիո, Կանադա, բայց ծնողների ամուսնալուծությունից հետո 19 տարեկանում տեղափոխվեց Լոս-Անջելես, որտեղ ավարտեց հարավային Կալիֆոռնիայի համալսարանը արվեստի բակալավրի աստիճանով[2]։ Մեծ էկրանի վրա նա առաջին անգամ հայտնվեց ոչ մեծ դերով «Փորձառու» ֆիլմում 2003 թվականին, իսկ հեռուստատեսությունում հայտնվեց այնպիսի սերալների էպիզոդներում, ինչպիսիք են «Ջեկը և Բոբբին», «Խոզարկու Ռաշ», «Ուժեղ դեղամիջոց», «Կին նախագահ», «Գիշերային ուրբաթի լույսերը», «Մնալ կենդանի», «Ծովային ոստիկանություն։ Հատուկ բաժանմունք», «Ուրվականների հետ խոսողը», «Փասատաբանի փորձառություն» և «Հմայիչ Խաբեբաները»։
Ադամսը առավել հայտնի է USA Network «Ֆորս Մաժորները» հեռուստասերիալում խաղացած Մայք Ռոսսի դերով, որտեղ նկարահանվում էր 2011 թվականից[3]։ 2012 թվականին նա առաջադրվել է ԱՄՆ-ի դերասանների Գիլդիայի մրցանակին՝ տղամարդու լավագույն դերի համար[4][5].: 2014 թվականին «Ռոզմարիի զավակը» փոքր սերիալում Ադամսը ստացավ գլխավոր տղամարդու դերը[6]։