Jump to content

Օույան Սյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օույան Սյուն
Ծնվել է557[1][2][3][…]
ԾննդավայրՉանշա, Չինաստան
Մահացել է641[1][2][3][…]
Մահվան վայրԱնհոյ, Չինաստան
ՔաղաքացիությունSui dynasty և Տան հարստություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գեղագիր, ակադեմիկոս և բանաստեղծ
ԱմուսինXu shi (Ouyang Tong mu)?[4]
Ծնողներհայր՝ Ouyang He?[4]
ԵրեխաներOuyang Tong?[4], Ouyang Changqing?[4], Ouyang Su?[4] և Ouyang Lun?[4]
 Ouyang Xun Վիքիպահեստում
Շատրվանի վրա գտնվող գրության պատճենը, Օույան Սյունի կայշուի օրինակ:

Օույան Սյուն (չին. 歐陽詢, փինյին Ōuyáng Xún, պատվավոր անունը՝ Սինբեն 信本, 557[1][2][3][…], Չանշա, Չինաստան - 641[1][2][3][…], Անհոյ, Չինաստան), Չինաստանի վաղ Թանի դարաշրջանի կոնֆուցիացի գիտնական և գեղագիր։ Չինաստանի և տարածաշրջանի ամենանշանավոր գեղագիրներից մեկը: Կաիշու ոճի դասական ներկայացուցիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օույան Սյունը ծագումով հարավային Չեն կայսրության ադմինիստրատորների և գիտնականների ընտանիքից է: Վաղ տարիքում նա կորցրել է հորը (որը զոհվել է ճակատամարտում) և ինքն էլ հազիվ մահից փրկվել է Սուի զորքերի հարձակման ժամանակ։ Նրան ընդունել ու մարզել է հոր վաղեմի ընկերներից մեկը։ Օույան Սյունը հատկապես լավ է ուսումնասիրել Շիջիի, Հանշուի և Դոնգուան Հանզիի տարեգրությունները։

Պալատի սթելայի գրության պատճեն, նախաձեռնող՝ կայսր Թայցզուն (Թան դինաստիա), տեքստի հեղինակ՝ Վեյ Չժեն, քայշու Օույան Սյուն։

611 թվականին նա պաշտոն է ստացել Սուի կայսրությունում, որը միավորել է բոլոր չինական հողերը։ Նույնիսկ մինչ Լի Յուանը հռչակել էր նոր Տանգ կայսրության ձևավորումը, նրա ընտանիքը պատվով ընդունել է Օույան Սյունին: Երբ Լի Յուանը իրեն հռչակել է նոր պետության կայսր, նա անմիջապես Օույան Սյունին շնորհել է ազդեցիկ պաշտոններ և լիազորություններ։

Տանգի կայսրության օրոք Օույան Սյունը Հոնգվեն ակադեմիայում գրաքննիչ և գիտնական է եղել: Այստեղ նա դասավանդում է գեղագրություն և ստեղծել է հիերոգլիֆներ գրելու 36 կանոններ, ինչպես նաև գեղագրության ուսուցման համակարգ, որը հետագայում դարձել է ընդհանուր ընդունված։

Օույան Սյունը Իվեն Լեիձու հանրագիտարանի (ավարտված 624 թվականին) կազմողն է, ինչպես նաև գլխավոր հեղինակը Լինգհու Դեֆենի և Չենեմ Շուդայի հետ միասին։

Որպես Տանգի պետական գեղագիր՝ Օույան Սյունը արձանագրություններ է թողել կայսրության մի քանի ամենակարևոր կոթողների վրա[5][6]։ Նրա պահպանված գեղագրության յուրաքանչյուր գործ կարևոր է Չինաստանում, Ճապոնիայում[7], Սողդիանա[8][9] և Վիետնամ[10] գեղագրության զարգացումը հասկանալու համար։

Ճապոնական «Ասահի Շիմբուն» թերթի տարբերանշանի բառերը վերցված են Ոույանգի «Zongsheng Temple Inscription» աշխատությունից[11]:

Ե՛վ գեղագրության տեսության և պրակտիկայի վերաբերյալ իր աշխատություններով, և՛ գեղագրության օրինակներով, Օույան Սյունը ազդել էց չինական հիերոգլիֆների բոլոր հետագա գրելաձևերի վրա:

Պահպանվել են նաև նրա բանաստեղծական ստեղծագործությունները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Union List of Artist Names
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Artnet — 1998.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Faceted Application of Subject Terminology
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Կենսագրական տվյալների չինական բազա
  5. Hartill, David (September 22, 2005). Cast Chinese Coins. Trafford, United Kingdom: Trafford Publishing. 978-1412054669.
  6. «Chinese coins – 中國錢幣 § Tang Dynasty (618-907)». Gary Ashkenazy / גארי אשכנזי (Primaltrek – a journey through Chinese culture) (անգլերեն). 16 November 2016. Վերցված է 9 June 2018-ին.
  7. Japan Mint History of Japanese Coins (for kids). Retrieved: 06 June 2018.
  8. «Samarqand's Cast Coinage of the Early 7th–Mid-8th Centuries AD: Assessment based on Chinese sources and numismatic evidence». Andrew Reinhard (Pocket Change – The blog of the American Numismatic Society). (անգլերեն). 12 August 2016. Արխիվացված է օրիգինալից 12 June 2018-ին. Վերցված է 9 June 2018-ին.
  9. «Soghdian Kai Yuans (lectured at the Dutch 1994-ONS meeting)». T.D. Yih and J. de Kreek (hosted on the Chinese Coinage Website). (անգլերեն). 1994. Վերցված է 8 June 2018-ին.
  10. The Asian Numismatic Museum (Sudokuone.com) Vietnamese Thien Tu and Kai Yuan Style - Thiên Tư Nguyên Bảo 天資元寶 Thư pháp, viết theo phong cách, Trung Quốc Kai Yuan by Dr. R. Allan Barker. Retrieved: 07 June 2018.
  11. «Ouyang Xun – Early Tang Calligraphy Master - Ink & Brush». ink-and-brush.com. 20 July 2023.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օույան Սյուն» հոդվածին։