Հայ մանրանկարիչների ցանկ
Մանրանկարչության հիմնական բնագավառներից է գրքի ծաղկումը։ Մանրանկարիչները գրչագիր մատյաններում ձեռքով կատարել են գծանկարներ, գուաշով, սոսնձաներկերով, ջրաներկերով կամ այլ ներկերով նկարել, ձևավորել են այդ գրքերի անվանաթերթերը, խորանները, լուսանցքազարդերը, ստեղծել են բուսական և կենդանական մոտիվներով տեսարաններ։
Հայկական միջնադարյան մանրանկարչությունը աչքի է ընկնում դպրոցների բազմազանությամբ։ Ձևավորվել են Վասպուրականի, Անիի, Կիլիկիայի, Գլաձորի, Տաթևի, Նոր Ջուղայի, Ղրիմի մանրանկարչական դպրոցները, որոնց միասնությունից ձևավորվեց հայկական մանրանկարչական դպրոցը։
Ավետարանների, Աստվածաշնչերի և ծիսական-կրոնական մյուս ժողովածու-մատյանների վրա աշխատել են բազմաթիվ մանրանկարիչներ, ծաղկողներ և գրիչներ։ Այս ցուցակում ներկայացված են թեկուզ և մեկ աշխատանքով հայտնի հայ մանրանկարիչները։ Առավել հայտնիների մասին կան առանձին հոդվածներ։
Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ |
Էջի վերջը – Տես նաև – Հղումներ |
Ա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աբրահամ Բոլորաձորեցի (15-րդ դար), Գլաձորի դպրոցի մանրանկարիչ, ծաղկող։
- Աբրահամ Արևելցի (17-րդ դար), մանրանկարիչ։
- Ալինախ (Հովհաննես) (14-րդ դար), ծաղկող, կազմող, գրիչ։
- Անանիա (14-րդ դար), ծաղկող։
- Առաքել (14-րդ դարի կես), մանրանկարիչ Ղրիմից։
- Առաքել Գեղամեցի (16-րդ դարի վերջ - 17-րդ դարի սկիզբ), մանրանկարիչ։
- Ավագ (մանրակարիչ) (14-րդ դար, առաջին կես), Գլաձորի դպրոցի մանրանկարիչ։
- Ավետիս (Ավետիք) (մահացել է մինչև 1381 թ․), ծաղկող, գրիչ Ղրիմից։
Գ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրիգոր (13-րդ դար), մանրանկարիչ, 1232 թվականին զարդանկարել է «Թարգմանչաց ավետարանը»։
- Գրիգոր (13-րդ դար), մանրանկարիչ, 1271 թվականին Դրազարկում ծաղկազարդել է գրիչ Կոնստանտինի գրած Աստվածաշունչը։
- Գրիգոր (13-րդ դարի վերջ - 14-րդ դարի սկիզբ), մանրանկարիչ Կիլիկիայից, Սարգիս Պիծակի հայրն է։
- Գրիգոր (14-րդ դարի վերջ - 15-րդ դարի սկիզբ), Գլաձորի դպրոցի մանրանկարիչ է։
- Գրիգոր (15-րդ դար), ծաղկող, 1469 թվականին Տայլող գյուղում ծաղկել և կազմել է մի ավետարան։
- Գրիգոր Ակոռեցի (11-րդ դար), մանրանկարիչ։ 1066 թվականին Սեբաստիայում գրել և զարդանկարել է մի ավետարան։
- Գրիգոր Աղթամարցի (15-րդ դար), բանաստեղծ և մանրանկարիչ։
- Գրիգոր Եպիսկոպոս Հասընքեֆո (15-րդ դար), ծաղկող։ 1446 թվականին Արաբկիրում ծաղկել և կազմել է ճաշոց։
- Գրիգոր Երեց Բաղիշեցի (17-րդ դար), մանրանկարիչ։ 1644 թվականին Բաղեշում գրել, ծաղկել և մանրանկարներով զարդարել է «Վարք հարանցը»։
- Գրիգոր Երեց Վանեցի (17-րդ դար), մանրանկարիչ։ Ծաղկել է 1688 թվականին Լիմ անապատում գրված «Սաղմոսարանը» և «Նարեկի» մասը։
- Գրիգոր Ծարեցի (15-րդ դար), ծաղկող։ Զարդարել է 1461 թվականին Ուրծ գյուղում Խաչատուր գրչի գրած ավետարանը։
- Գրիգոր Լեհացի (17-րդ դար), մանրանկարիչ։ Նկարազարդել է մեկ Սաղմոս և մեկ ժամագիրք։
- Գրիգոր Մլիճեցի (12-րդ դարի վերջ - 13-րդ դարի սկիզբ), Կիլիկիո Սկևռայի դպրոցի մանրանկարիչ։
- Գրիգոր Սուքիսանց (14-րդ դար), մանրանկարիչ։ 1332 թվականին Ղրիմի Սուրխաթ քաղաքում զարդանկարել է մի ավետարան։
- Գրիգոր Տաթևացի (1340-1411), մանրանկարիչ, փիլիսոփա։ Հայկական միջնադարյան մշակույթի ականավոր գործիչներից մեկը։
Դ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դանիել (15-րդ դար), մանրանկարիչ։ Վասպուրականում պատկերազարդել է 1418 թվականին գրված մի ավետարան։ Ծաղկել է մի այլ ավետարան 1433 թվականին, իսկ մեկ ուրիշը՝ 1436 թվականին։
- Դավիթ (16-րդ դար), գրիչ և ծաղկող։ 1455 թվականին Արճեշում գրել և ծաղկել է մի ավետարան։
- Դուխտուր (Տուխ Թուր) (14-րդ դար), մանրանկարչուհի։ Ջուլհակ Մասների կինն է։ Նկարազարդել է 1321 թվականին Երուսաղեմում Երկայն Ստեփանի գրած ավետարանը։
Ե
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եղիա Վարդապետ (16-րդ դար), մանրանկարիչ։ Զարդանկարել է Վանի Ս․ Սահակ եկեղեցում 1575 թվականին գրված ավետարանը[1]։
- Եղիշե Երեց (10-րդ դար), մանրանկարիչ։ Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի կնոջ՝ Սոփիա իշխանուհու կողմից նշանակվել է Գնդեվանքի շինության ղեկավար, որի մասին հիշատակված է Գնդեվանքի զանգակատան գրության մեջ (904 թ․)։
- Եսայի (15-րդ դար), մանրանկարիչ։ 1456 թվականին նկարազարդել է այն Ճառընտիրը, որը Նորավանքում ընդօրինակել է Մաթևոս գրիչը[2]։
- Եսայի (15-րդ դար), մանրանկարիչ։ 1473 թվականին Վայոց ձորի Հերմոնի վանքում զարդանկարել է մի ավետարան[3]։
- Երեմիա (17-րդ դար), գրող և ծաղկող։ 1665 թվականին Երուսաղեմում գրել և ծաղկել է մեկ Սաղմոսարան և մեկ ժամագիրք։
Զ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Զալտուն (14-րդ դար), մանրանկարչուհի։ Ապրել է Կիլիկիայում։ Դուստր Հովսեփի։ 1336 թվականին գրել և ծաղկել է մի ավետարան։
- Զաքարա (15-րդ դար), ծաղկող։ Ծաղկել է 1444 թվականին Վարագում գրված մի ավետարան[4]։
- Զաքարիա (14-րդ դար), մանրանկարիչ[5]։ Նկարազարդել է 1357 թվականին գրված Ավետարանը[6]։
- Զաքարիա Աբեղա (12-րդ դար), գրիչ և մանրանկարիչ։ Ապրել է Վասպուրականում։ Գրել, ծաղկել և մանրանկարներով զարդարել է մի ավետարան, որը գրված է եղել 1111 թվականին։
- Զաքարիա Եպիսկոպոս Գնունյանց (16-րդ դար), գրիչ, մանրանկարիչ, տաղասաց։ Պատկերազարդել է Խաչատուր Կեչառեցու խմբագրած «Վարուց Ալեքսանդրի» գիրքը, իսկ 1544 թվականին Կոստանդնուպոլսում գրել և ծաղկել է Կալիսթենեսի «Վարուց Ալեքսանդրի» մի այլ օրինակ։
- Զաքարիա Կրոնավոր (14-րդ դարի վերջ - 15-րդ դարի սկիզբ), գրիչ, մանրանկարիչ։ 1392 թվականին ծաղկել է Կարապետ քահանայի գրած մեկ ավետարանը, իսկ մեկ այլ ավետարան նկարազարդել է 1403 թվականին։
Թ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թովմա Վարդապետ Մինասենց Աղթամարցի (15-րդ դար), գրիչ և մանրանկարիչ։ Հայտնի է նաև որպես երգիչ և պատմիչ։ 1420-1440 թվականներին նկարազարդել է մի շարք ձեռագրեր։
- Թորոս (13-րդ դար), գրիչ և ծաղկող։ Կիլիկիայի Դրազարկի դպրոցի նկարիչներից է։ 1290 թվականին գրել և ծաղկազարդել է մի ավետարան[7]։
- Թորոս Երեց Ռուբինենց (13-րդ դար), ծաղկող։ Ձևավորել է Աստվածաշունչ, որը գրվել է Կիլիկիայում 1270 թվականին[8]։
- Թորոս (14-րդ դար), ծաղկող։ Ծաղկել է 1355 թվականին գրիչ Հովնանի գրած մի ավետարանը[9]։
- Թորոս Ռոսլին (13-րդ դար), մանրանկարիչ։ Նրա գործունեությունը կապված է Հռոմկլայի մանրանկարչական դպրոցի հետ։ Հավանաբար աշակերտել է մանրանկարիչներ Կիրակոսին և Հովհաննեսին։ 13-րդ դարի 50-60-ական թվականներին խոշոր վարպետի համբավ ուներ։ Ռոսլինը նկարազարդել է բազմաթիվ ձեռագրեր, որոնց թվում` նաև հռչակավոր գրիչ Ավետիսի արտագրած ձեռագրերը[10]։
- Թորոս Տարոնացի (Մշեցի) (14-րդ դար), մանրանկարիչ։ Գլաձորի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ։ Ծնվել է Տարոնի Մուշ քաղաքում։ Սովորել է Գլաձորի համալսարանում Եսայի Նչեցու մոտ։ Պատկերազարդել է բազմաթիվ ձեռագրեր[11]։
- Թումա Եղեգեցի (16-րդ դար), մանրանկարիչ։ Զարդանկարել է 1573 թվականին գրված մի Ավետարան։
- Թոմա Կաֆայեցի (15-րդ դար), մանրանկարիչ։
- Թէոդորոս Կարնեցի
Ի
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իգնատիոս (13-րդ դար), մանրանկարիչ։ 1214 թվականին նկարազարդել է «Հավուց թառի» Ավետարանը[12], 1232 թվականին Բագնայրի Ավետարանը[13], 1236 թվականի մի Ավետարան[14], 909 թվականին Կոստանդնուպոլսում գրված Կարմիր Ավետարանի հետագա նկարազարդումը[15]։ Նրան են վերագրվում Չիկագոյի համալսարանի մատենադարանում (1237 թ․) և Կալիֆոռնիայում պահպանվող (մասնավոր հավաքածու, 1236 թ․) ավետարանները[16]։
Խ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խաչատուր (11-րդ դար), ծաղկող[17]։ Վարդ ծաղկողի հետ ծաղկել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզու մատենադարանում պահպանվող մի Ավետարան[18]։
- Խաչատուր (12-րդ դար), մանրանկարիչ։ Ծաղկել է 1181 թվականին Դրազարկի վանքում գրիչ Թորոսի ձեռքով գրած մի Ավետարանը[19]։
- Խաչեր (13-րդ դար), մանրանկարիչ։ 1224 թվականին զարդանկարել է մի Ավետարան[20]։
- Խասպեկ Երեց Կաֆայի (17-րդ դար), գրիչ, ծաղկող, կազմող։ Ստեղծագործել է 1610-1686 թվականներին։ Հայտնի է նաև որպես բանաստեղծ և ուսուցիչ։ Արտագրել է մի շարք ձեռագրեր, որոնցից մի քանիսը զարդանկարել է։
- Խութուխ (15-րդ դար), ծաղկող։ Սանահինի վանքում ծաղկել և կազմել է 1421 թվականին գրված Մանրուսմունքը։
Ծ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծերուն Ծաղկող (14-րդ դար), մանրանկարիչ[21]։ Խիզանի դպրոցի ներկայացուցիչ։ Ծաղկել է 1391 թվականին Վանում գրիչ Թումայի գրած «Մատյան ողբերգության Գրիգորի Նարեկացվո» ձեռագիրը[22]։ Զարդանկարել է 1395 թվականին Բիթլիսում գրված մի Ավետարան[23], ինչպես նաև Երզնկայի Տերաշեն վանքում գրված ժողովածուն[24]։
Կ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարապետ, (14-րդ դար), ծաղկող։ 1325 թվականին ծաղկել է Գրիգոր գրչի գրած Ոսկեբերանի «Մեկնութիւն թղթոյն Պօղոսի» ձեռագիրը[25]։
- Կարապետ Աբեղա Բաղիշեցի, (15-րդ դար), գրիչ, մանրանկարիչ և բանաստեղծ։ 1483 թվականին գրել և ծաղկել է Գանձարանը[26], 1496 թվականին պատկերազարդել է մի ավետարան։
- Կարապետ Երեց, (17-րդ դար), մանրանկարիչ։ Ապրել է Ապարանում։ Զարդանկարել է 1699 թվականին գրված մի ավետարան։
- Կարապետ Նկարող, (15-րդ դար), մանրանկարիչ։ Սովորել է Մինաս նկարչի մոտ։ Ստեղծագործել է Աղթամար կղզում։ Զաքարիա նկարչի տոհմից էր։ Որոշ ձեռագրեր եղբոր՝ Մուրադի հետ միասին է նկարազարդել։ Նրա մանրանկարներում զգալի է ուսուցչի՝ Մինասի արվեստի ազդեցությունը։ Նկատելի է աշխարհիկ բովանդակությամբ պատկերների նկատմամբ Կարապետի նախասիրությունը։ Զարդանկարել է 1471 թվականին Աղթամարում Ներսես Եպիսկոպոսի գրած Մաշտոցը[27], իսկ 1474 թվականին Մարգարա գրչի Ավետարանը[28]։
- Կարապետ Քահանա, (15-րդ դար), գրիչ և մանրանկարիչ։ Նկարազարդել է 1418 թվականին Վանում գրած մի Ավետարան։
- Կարապետ Քահանա, (14-րդ դար), ծաղկող։ Գործել է Կիլիկիայում։ Ծաղկել է 1329 թվականին գրված «Մեկնութիւն Մաթևոսի» ձեռագիրը[29]։
- Կիրակոս (Կյուրակոս), (13-րդ դար), մանրանկարիչ և գրիչ։ Կիլիկիո Հռոմկլայի դպրոցի առաջին վարպետներից է։ Զարդանկարել է մի Ավետարան[12]։ Նրա միայլ աշխատանքը 1248 թվականի Բարձրբերդի Ավետարանն է, որը պահվում է Անթիլիասում։ 1249 թվականին Հռոմկլայում պատկերազարդել է մեկ այլ Ավետարան[30]։
- Կիրակոս, (14-րդ դար), ծաղկող։ 1318 թվականին ծաղկել է մի Ավետարան, որը գրել է Հովհաննես գրիչը Ուռնկար անապատում[31]։
- Կոզմաս, (17-րդ դար), ծաղկող։ Ապրել է Գողթան գավառում։ Ծաղկել է 1662 թվականին գրված «Գիրք հարցմանց» ձեռագիրը։
- Կոստանդին, (12-րդ դար), մանրանկարիչ։ Ստեղծագործել է Կիլիկիայում։ Զարդանկարել է 1120 թվականին գրված մի Ավետարան և 1127 թվականին գրված «Մեկնութիւն սաղմոսի» ձեռագիրը։
- Կոստանդին, (12-րդ դար), մանրանկարիչ։ Վարդան և Գրիգոր Մլիճեցի մանրանկարիչների հետ ծաղկել է 1173 թվականի Տիգրանակերտի Ավետարանը[32]։ 1193 թվականին գրել և ծաղկազարդել է մի Ավետարան Սկևռա վանքի համար, որ պահպանվում է Վենետիկի Մխիթարյան միաբանությունում[33]։
- Կոստանդին, (12-րդ դար), մանրանկարիչ։ Կիլիկիայի Հռոմկլայի դպրոցի վարպետներից է[10]։ 1274 թվականին զորավար Օշինի պատվերով ծաղկազարդել է մի Ավետարան, որը պահվում է Նյու Յորքի Մորգանի հավաքածուում[34]։
Հ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակոբ (13-րդ դար), ծաղկող։ 1233 թվականին գրել և ծաղկել է մի Ավետարան[35]։
- Հակոբ (14-րդ դար), ծաղկող։ Զարդանկարել է 1325 և 1336 թվականներին Կիլիկիայի Գալու անապատում Սիմեոն գրչի գրած Մանրուսմունքը[36] և նույն գրչի գրած մի այլ Մանրուսմունք։
- Հակոբ (15-րդ դար), ծաղկող։ Ծաղկել է 1460 թվականին Եղուձորում գրիչ Մաթևոսի գրած Ավետարանը[37]։
- Հակոբ Ագնեցի (17-րդ դար), մանրանկարիչ։ 1643 թվականին Կոստանդնուպոլսում նկարազարդել է մի Աստվածաշունչ[38]։
- Հակոբ Զեյթունցի (16-րդ դարի վերջ և 17-րդ դարի սկիզբ), գրիչ և մանրանկարիչ։ 1603 թվականին ծաղկել և զարդանկարել է մի Շարակնոց։
- Հակոբ Ջուղայեցի (16-րդ դարի վերջ և 17-րդ դարի սկիզբ), մանրանկարիչ։ Ծնվել է Ջուղայում, սովորել Զաքարիա Գնունեցու մոտ, Վանա լճի Լիմ կղզու վանքում։ 1605-ին Ջուղայի բնակիչների հետ բռնագաղթվել է Սպահան։ Նկարազարդել է ութ ձեռագիր, որոնց թվում երկու Ավետարան[5][39]։
- Հակոբ Հովնաթանի Հովնաթանյան (ծննդ․ անհայտ - 1757), գեղանկարիչ, մանրանկարիչ։ Նաղաշ Հովնաթանի ավագ որդին է։ 1720 թվականին նկարազարդել է մի Ավետարան[40], իսկ 1730 թվականին իր եղբոր՝ Հարությունի հետ մի «Հայսմավուրք»[41][42]>։
- Հայրապետ (12-րդ դարի վերջ և 13-րդ դարի սկիզբ), ծաղկող։ Պատկանում է Կիլիկիայի Հռոմկլայի դպրոցին։ ծաղկել է 1200 թվականին Սարգիս սարկավագի գրած Ավետարանը[43]։ Ինչպես նաև 1211 թվականին գրված մի այլ Ավետարան[44]։
- Հայրապետ կամ Հերապետ (17-րդ դար), մանրանկարիչ։ Ապրել է Լվովում։ Եղել է Ղազար Բաբերդացու օգնականը։ Կատարել է մի քանի ձեռագրերի զարդանկարներ, որոնցից է նաև 1649 թվականին Շոշում գրված Ավետարանը[45]։
- Հայրապետ (17-րդ դար), մանրանկարիչ։ Ապրել է Նոր Ջուղայում։ 1670 թվականին ծաղկել է մի Ավետարան[46]։
- Հարություն Երևանցի (17-րդ դարի վերջ և 18-րդ դարի սկիզբ), մանրանկարիչ։ Նկարազարդել է 1712 թվականին գրված «Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը»։
- Հարություն Հովնաթանի Հովնաթանյան (18-րդ դարի առաջին կես), գեղանկարիչ, մանրանկարիչ։ Նաղաշ Հովնաթանի կրտսեր որդին է։ Նկարազարդել է 1721 թվականի Քարոզգիրքը[47], իսկ 1730 թվականին իր եղբոր՝ Հակոբի հետ մի «Հայսմավուրք»[41] ՄՏ[42]։
- Հոհանես (15-րդ դար), մանրանկարիչ։ Զարդանկարել է 1437 թվականին Սանահինում գրիչ Շմավոնի գրած Ավետարանը[48]։
- Հոհանես (15-րդ դար), ծաղկող։ 1469 թվականին Բյուրականում կազմել և ծաղկել է «Ժողովածու Քերթվածոց» ձեռագիրը։
- Հոհանես (15-րդ դար), ծաղկող։ Ծաղկել է Խիզանի Բուի-ձոր վանքում Թոմա գրչի 1425 թվականին գրած «Մեկնութիւն սաղմոսաց» ձեռագիրը։
- Հովանես կամ Հովանե Նաղաշ (15-րդ դար), մանրանկարիչ։ 1464 թվականին գրել և ծաղկել է մի ճաշոց, իսկ մեկ այլ ձեռագիր ծաղկել է 1491 թվականին։
- Հովհաննես (14-րդ դար), մանրանկարիչ։ Սիսում ձևավորել է մի Ավետարան[49]։
- Հովհաննես (15-րդ դար), ծաղկող։ Ծաղկել է 1404 թվականին Խիզանում Ստեփանոս գրչի գրած Ավետարանը[50]։
- Հովհաննես (13-րդ դար), մանրանկարիչ։ Կիլիկիայի Դրազարկի դպրոցի մանրանկարիչներից է։ 1282 թվականին նկարազարդել է Բարսեղ գրչի գրած Ավետարանը[51]։
- Հովհաննես (13-րդ դար), մանրանկարիչ, գրիչ[11]։ Պատկերազարդել է 1286 թվականին Վայոց ձորի Թանահատի վանքում գրված «Նարեկը»[52]։
- Հովհաննես (13-րդ դար), մանրանկարիչ[10]։ Կիլիկիայի Հռոմկլայի դպրոցի մանրանկարիչներից է։ 1253 թվականին գրել և պատկերազարդել է մի Ավետարան[53]։
- Հովհաննես (14-րդ դար), մանրանկարիչ, գրիչ[17]։ Ստեղծագործել է Տարոնի Սուրբ Ղազար վանքում։ 1312 թվականին նկարազարդել է մի Ավետարան, որը պահպանվում է Երուսաղեմի Սուրբ Հակոբաց վանքում[54]։
- Հովհաննես (14-րդ դար), մանրանկարիչ։ Նկարազարդել է 1338 թվականին Հովհաննես աբեղայի արտագրած մի ձեռագիրը[55]։
- Հովհաննես (14-րդ դարի վերջ - 15-րդ դարի սկիզբ), մանրանկարիչ[56]։ Անվանի գրիչ Նատերի թոռն է։ Իր հոր՝ Ստեփանոսի հետ նկարազարդել է 1391 թվականին գրված մի ձեռագիր[57], ինչպես նաև 1401 թվականին գրված մեկ այլ ձեռագիր[58]։
- Հովհաննես (15-րդ դար), ծաղկող։ 1421 թվականին ծաղկել է Վարդան աբեղայի կողմից Ծպատի անապատում գրված Ավետարանը։
- Հովհաննես Արքաեղբայր (13-րդ դար), մանրանկարիչ։ Կիլիկիայի «Արքաեղբայր Հովհաննեսի դպրոցի» հիմնադիրը։ Հեթում Բ թագավորի եղբայրը։ Նրա ծաղկած ձեռագրերից է «Գիրք Սողոմոնի»[59], նրան են վերագրում 1269-1270 թվականների ժողովածուն[60], 1270-1289 թվականների «Ճաշոցը»[61], 1284 թվականի Աստվածաշունչը[62], 1296 թվականի Ավետարանը[63]։ Նրա աշակերտների թվում հանդիպում ենք Գրիգոր Պիծակին և Ստեփանոս Վահակացուն[10]։
- Հովհաննես Երեց (15-րդ դարի վերջ - 16-րդ դարի սկիզբ), մանրանկարիչ, գրող։ Նկարազարդել է 1506 թվականին գրված մի ճաշոց։
- Հովհաննես Երեց Բաբերդցի (13-րդ դար), ծաղկող, գրիչ։ Ծաղկել է է 1223 թվականին գրված մի ճաշոց։
- Հովհաննես Խիզանցի (14-րդ դար), մանրանկարիչ։ Զարդանկարել է է 1335 թվականին գրված մի ձեռագիր։
- Հովհաննես Նաղաշ (15-րդ դար), ծաղկող։ 1469 թվականին ծաղկել է Մինաս գրչի Սեբաստիայում գրած Հայսմավուրքը։
- Հովսեփ (16-րդ դար), մանրանկարիչ։ Ապրել է Վանում։ Նկարազարդել է 1509 թվականին գրված մի Ավետարան։
- Հովսեփ Միայնակյաց (15-րդ դար), մանրանկարիչ։ Ապրել է Վասպուրականում։ Պատկերազարդել է 1439 թվականին Լիմ անապատում գրված մի Ավետարան։
- Հովսիան գրիչ (13-րդ դարի 2-րդ կես - 14-րդ դարի սկիզբ), մանրանկարիչ և գրիչ, Վասպուրականի մանրանկարչության դպրոցի վաղ շրջանի «ժողովրդական ուղղության» ներկայացուցիչ։ 1306 թվականի գրել, նկարազարդել և կազմել է մի Ավետարան[64]։
Ղ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ղազար (15-րդ դար), ծաղկող։ Ծաղկել է 1427 թվականին Տաթևում Սարգիս գրչի գրած Ավետարանը[65]։
- Ղազար Բարբերդցի (17-րդ դար), գրիչ և մանրանկարիչ։ Ծնվել է Բարբերդում, աշխատել է Լվովում։ 1603 թվականին նկարազարդել է մի Հայսմավուրք, 1624 թվականին մի Ավետարան, իսկ մի այլ ավետարան՝ 1628 թվականին։ 1619 թվականին նկարազարդել է մի Աստվածաշունչ[66]։
- Ղազար Թոքատեցի (16-րդ դարի վերջ - 17-րդ դարի սկիզբ), գրիչ և մանրանկարիչ։ Կամենեց-Պոդոլսկ քաղաքում զարդանկարել է 1606 թվականին գրված մի Ավետարան։
Ճ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճոհար (13-րդ դարի վերջ - 14-րդ դարի սկիզբ), մանրանկարչուհի։ Ապրել և գործել է Կիլիկիայում։
Մ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ս
[խմբագրել | խմբագրել կոդը]Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ |
Էջի սկիզբը |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մատենադարան, Ձեռագիր № 4828
- ↑ Մատենադարան, Ձեռագիր № 993
- ↑ Մատենադարան, Ձեռագիր № 9431
- ↑ Երուսաղեմ, Ձեռագիր № 2583
- ↑ 5,0 5,1 Հայկական Մանրանկարչություն, Երևան, 1967 թ․
- ↑ Մատենադարան, Ձեռագիր № 5332
- ↑ Մատենադարան, Ձեռագիր № 5736
- ↑ Մատենադարան, Ձեռագիր № 345
- ↑ Մատենադարան, Ձեռագիր № 4972
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Լ․ Ազարյան, Կիլիկյան մանրանկարչությունը 12-13-րդ դարերում, Երևան, 1964
- ↑ 11,0 11,1 Ա․ Ավետիսյան, Հայկական մանրանկարչության Գլաձորի դպրոցը, Երևան, 1971
- ↑ 12,0 12,1 Վենետիկի սրբ Ղազար կղզու մատենադարան, ձեռագիր № 151
- ↑ Մատենադարան, ձեռագիր № 230
- ↑ Նոր Ջուղայի վանքի մատենադարան, ձեռագիր № 36
- ↑ Մատենադարան, ձեռագիր № 6202
- ↑ Հայկական մանրանկարչություն, Վենետիկ, 1966
- ↑ 17,0 17,1 Ս․ Տեր-Ներսիսյան, Հայկական մանրանկարչություն, Վենետիկ, 1966
- ↑ Վենետիկի սրբ Ղազար կղզու մատենադարան, ձեռագիր № 196
- ↑ Լոնդոնի Բրիտանական թանգարան, ձեռագիր № 89
- ↑ Մատենադարան, Ձեռագիր № 4814
- ↑ Краткая история древнеармянской живописи, 1957, Երևան (ռուս.)
- ↑ Մատենադարան, Ձեռագիր № 1874
- ↑ Մատենադարան, Ձեռագիր № 6269
- ↑ Մատենադարան, Ձեռագիր № 1980
- ↑ Մատենադարան,ձեռագիր № 1414
- ↑ Մատենադարան,ձեռագիր № 5785
- ↑ Մատենադարան,ձեռագիր № 5738
- ↑ Մատենադարան,ձեռագիր № 7835
- ↑ Լ․ Խաչիկյան, ԺԹ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարանները, Երևան, 1950
- ↑ Մատենադարան,ձեռագիր № 7690
- ↑ Մատենադարան, ձեռագիր № 4817
- ↑ Մատենադարան,ձեռագիր № 1568
- ↑ Վենետիկի սրբ Ղազար կղզու մատենադարան, ձեռագիր № 1635
- ↑ Նյու յորք, Մորգանի Հավաքածու, ձեռագիր № 740
- ↑ Վենետիկի սրբ Ղազար կղզու մատենադարան, ձեռագիր № 1131/39
- ↑ Մատենադարան,ձեռագիր № 2388
- ↑ Մատենադարան,ձեռագիր № 6316
- ↑ Մատենադարան,ձեռագիր № 188
- ↑ Ի․ Դրամբյան, Հակոբ Ջուղայեցու մանրանկարների պատկերագրությունը, «Բանբեր մատենադարանի», № 10, Երևան, 1971
- ↑ Մատենադարան,ձեռագիր № 8645
- ↑ 41,0 41,1 Մատենադարան,ձեռագիր № 1533
- ↑ 42,0 42,1 Ա․ Գևորգյան, Հարություն և Հակոբ հովնաթանյանների նորահայտ մանրանկարները, «գրական թերթ», 1961, մարտի 1
- ↑ Մատենադարան,ձեռագիր № 2589
- ↑ Մատենադարան,ձեռագիր № 987
- ↑ Մատենադարան,ձեռագիր № 89
- ↑ Մատենադարան,ձեռագիր № 6783
- ↑ Մատենադարան,ձեռագիր № 2162
- ↑ Մատենադարան,ձեռագիր № 8979
- ↑ Մատենադարան, ձեռագիր № 8897
- ↑ Մատենադարան, ձեռագիր № 5727
- ↑ Լոնդոն, Բրիտանական թանգարան, ձեռագիր № 5626
- ↑ Մատենադարան, ձեռագիր № 5135
- ↑ Վաշինգտոն, Ֆրիրի ժողովածու
- ↑ Երուսաղեմի Սուրբ Հակոբաց վանք, ձեռագիր № 1949
- ↑ Մատենադարան, ձեռագիր № 7643
- ↑ Է․ Կարխմազյան, Ղրիմի հայ նկարիչների մի ընտանիքի մասին, «Պատմա-բանասիրական հանդես», 1968 №2
- ↑ Մատենադարան, ձեռագիր № 4746
- ↑ Մատենադարան, ձեռագիր № 3863
- ↑ Վենետիկի սրբ Ղազար կղզու մատենադարան, ձեռագիր № 376
- ↑ Մատենադարան, ձեռագիր № 1315
- ↑ Վենետիկի սրբ Ղազար կղզու մատենադարան, ձեռագիր № 43/245
- ↑ Մատենադարան, ձեռագիր № 195
- ↑ Մատենադարան, ձեռագիր № 6784
- ↑ Մատենադարան, ձեռագիր № 4806
- ↑ Մատենադարան, ձեռագիր № 4019
- ↑ Մատենադարան, ձեռագիր № 351
|