Jump to content

Հիպոնատրեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիպոնատրեմիա
Տեսակհիվանդություն, ոչ նորմալ ցածր ծավալ, ախտանիշ կամ նշան և կլինիկական նշան
Բժշկական մասնագիտություննեֆրոլոգիա և էնդոկրինոլոգիա
ՀՄԴ-9276.1
ՀՄԴ-10E87.1
 Hyponatraemia Վիքիպահեստում

Հիպոնատրեմիա, արյան պլազմայում նատրիումի ցածր քանակություն[1]։ Այն հիմնականում սահմանվում է նատրիումի խտության ավելի քիչ քան 135 մմոլ/լ (135 միլիգրամ-էկվիվալենտ-լիտրում), իսկ ծանր դեպքերում 120 միլիգրամ-էկվիվալենտ-լիտրում և ցածր ցուցանիշով[2][3]։ Ախտանիշները կարող են բացակայել, լինել թեթև կամ ծանր[4][5]։ Թեթև ախտանիշներ են՝ մտածելու ընդունակության վատացումը, գլխացավերը, սրտխառնոցը և հավասաարակշռության խանգարումը[2]։ Ծանր ախտանիշներն են՝ շփոթվածությունը, ցնցումները, կոման[4][5]։

Հիպոնատրեմիայի պատճառները դասակարգվում են ըստ շրջանառվող արյան ծավալի քանակի՝ ցածր, նորմալ կամ բարձր ծավալային[1]։ Ցածր ծավալային հիպոնատրեմիան առաջանում է փորլուծության, փսխման, միզամուղների կիրառման և քրտնարտադրության պատճառով[1]։ Նորմալ ծավալային հիպոնատրեմիան բաժանվում է՝ նոսրացված մեզով և կոնցենտրացված մեզով[1]։ Նոսրացված մեզ առաջանում է մակերիկամային անբավարարության, հիպոթիրեոզի և մեծ քանակի ջրի կամ գարեջրի օգտագործման դեպքում[1]։ Կոնցենտրացված մեզը առաջանում է հակամիզամուղային հորմոնի էկտոպիկ արտադրման համախտանիշի ժամանակ[1]։ Բարձր ծավալային հիպոնատրեմիան առաջանում է սրտային անբավարարության, լյարդի գործառույթի ընկճման և երիկամային անբավարարության ժամանակ[1]։ Կեղծ հիպոնատրեմիա առաջանում է, երբ սպիտակուցների՝ բազմակի միելոմայի ժամանակ, ճարպաթթուների և գլյուկոզայի մակարդակը արյան մեջ բարձրանում է[6][7]։

Բուժումը կախված է պատճառից[1]։ Հիպոնատրեմիայի շատ արագ շտկումը կարող է բերել բարդությունների[6]։ Արագ շտկում 3%-անոց սալինով խորհուրդ է տրվում միայն ախտանիշների նշանակալի արտահայտվածության և արագ առաջացած հիպոնատրեմիայի ժամանակ[1][7]։ Հիպոնատրեմիան հիմնականում բուժվում է ներերակային նորմալ սալինի ներարկմամբ[1]։ Հակամիզամուղային հորմոնի էկտոպիկ արտադրության համախտանիշը սովորաբար բուժվում է հեղուկի սահմանափակմամբ, իսկ մեծ ծավալային հիպոնատրեմիան՝ և՛ հեղուկների և՛ աղի սահմանափակմամբ[1]։ 2 և ավելի օր հիպոնատրեմիա ունենալու դեպքում շտկումը հիմնականում կատարվում է աստիճանաբար[1]։

Հիվանդանոց ընդունվածների մոտ 20%-ի մոտ, իսկ հատուկ մկանային վարժություններից հետո միայն 10%-ի մոտ է առաջանում հիպոնատրեմիա[2][6]։ Այս խմբի մոտ հիպոնատրեմիան ունի մահվան բարձր ռիսկ[6]։ ԱՄՆ-ում հիպոնատրեմիայի տնտեսագիտական արժեքը գնահատվում է 2.6 միլիարդ ԱՄՆ դոլար[8]։

Նշաններ և ախտանշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպոնատրեմիայի ախտանշաններն են՝ սրտխառնոցը, փսխում, կարճաժամկետ հիշողության կորուստ, շփոթվածություն, ախտաբանական քուն, հոգնածություն, ախորժակի կորուստ, գրգռվածություն, մկանային թուլություն, ցնցումներ, ջղակծկումներ և գիտակցության մթագնում կամ կոմա[9]։ Ախտանիշների ծանրության աստիճանը կախված է արյան մեջ նատրումի մակարդակից, ինչքան քիչ, այնքան ավելի ծանր։ Այնուամենայնիվ, տվյալներ կան, որ թեթև հիպոնատրեմիան ( 131–135 մմոլ/լ) ուղեկցվում է բազմաթիվ բարդություններով կամ անհասկանալի ախտանիշներով[10] (օրինակ՝ հաճախակի վայր ընկնել, ախտաբանական դիրք և քայլվածք, ուշադրության նվազում, ճանաչողական ֆունկցիաների վատացում և հնարավոր է մահացության հաճախականության մեծացում)[11][11][12]։

Նյարդաբանական ախտանիշները առաջանում են նատրիումի շատ ցածր մակարդակի դեպքում (սովորաբար <115 մմոլ/լ)[9]։ Երբ նատրիումի մակարդակը արյան մեջ չափազանց նվազում է, ջուրը մտնում է ուղեղային բջիջներ և բերում է այդ բջիջների այտուցի (ուղեղի այտուց)։ Այս ամենը բերում է ներգանգային ճնշման բարձրացման և առաջանում է հիպոնատրեմիկ էնցեֆալոպաթիա։ Ճնշման բարձրացման արդյունքում կարող է առաջանալ ուղեղի ճողվածք՝ գանգի ներքին կառուցվածքներից ուղեղային հյուսվածքի սեպում։ Սա կարող է բերել գլխացավի, սրտխառնոցի, փսխման, շփոթվածության, ցնցումների, ուղեղի հիմի ճնշման և ոչ կարդիոգեն թոքեի այտուցի[13]։ Այս ամենը սովորաբար մահացու է, եթե անհապաղ բուժում չկատարվի։

Ախտանիշների ծանրության աստիճանը կախված է նատրիումի մակարդակի տատանման արագությունից։ Աստիճանական նվազումը, նույնիսկ շատ ցածր մակարդակի, ավելի լավ տանելի է, քանի որ կատարվում է նյարդային բջիջների հարմարում։ Նյարդաբանական ախտանիշների ծանրության աստիճանի վրա ազդում են նաև ցնցումները կամ ոչ նյարդաբանական նյութափոխանակային խանգարումները։

Քրոնիկական հիպոնատրեմիան կարող է բերել նյարդաբանական ախտահարումների։ Այս ախտահարումներից առավել հաճախ հանդիպում է քայլվածքի և ուշադրության խանգարումը։ Հիպոնատրեմիան խախտելով ոսկրային նյութափոխանակաությունը համարվում է օստեոպորոզի և ոսկրերի կոտրվածքների ռիսկի գործոն[14]։

Հիպոնատրեմիա առաջացնող պատճառները հիմնականում բաժանվում են ցածր լարվածության՝ հեղուկների կոնցենտրացիան նորմայից քիչ է, առանց ցածր լարվածության և կեղծ ցածր մակարդակ[15]։ Ցածր լարվածության մեջ ներառված է մեծ, նորմալ և ցածր ծավալային հիպոնատրեմիաները[15]։ Սննդում նատրիումի քիչ քանակը շատ հազվադեպ է առաջացնում հիպոնատրեմիա։

Մեծ շրջանառվող արյան ծավալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատրիումի և հեղուկի քանակի մեծացում՝ նատրիումի քանակի բարձրացումը բերում է հիպերվոլեմիայի, իսկ հեղուկի քանակի շատացումը՝ հիպոնատրեմիայի՝

Նորմալ շրջանառվող արյան ծավալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղուկի նորմալ մակարդակ հիպոնատրեմիայով[16]՝

Ցածր շրջանառվող արյան ծավալ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպովոլեմիա նատրիումի ցածր մակարդակովՙ բայց հեղուկի մակարդակի նվազումը հարաբերականորեն ավելի քիչ է[16]։

  • Հիպովոլեմիա առաջացնող ցանկացած պատճառ՝ երկարատև փսխում, քիչ հեղուկների ընդունում, ծանր փորլուծություն[15]
  • Միզամուղների կիրառումից առաջանում է հեղուկի կորուստ, որը բերում է հակամիզամուղային հորմոնի արտազատմանը և անուղղակիորեն առաջացնում է նատրիումի քանակի նվազման[15]
  • Ադիսոնի հիվանդություն և բնածին մակերիկամային հիպերպլազիա, որոնց ժամանակ մակերիկամները չեն արտադրում բավականաչափ ստերոիդ հորմոններ՝ գլյուկոկորտիկոիդների և միներալոկորտիկոիդների անբավարարություն[15]
  • Ենթաստամոքսային գեղձի բորբոքում[15]
  • Երկարատև ֆիզիկական աշխատանքը և քրտնարտադրությունը, որը զուգակցվում է հեղուկների ընդունմամբ, առանց էլեկտրոլիտների վերականգնման առաջացնում է ֆիզիկական աշխատանքով պայմանավորված հիպոնատրեմիա[6][19]։ Սա հաճախ է առաջանում մարաթոնյան վազքի մասնակիցների մոտ[20]
  • Մեթիլենդիօքսիմետամֆետամինի՝ էքստազիի կիրառում[21]։

Այլ պատճառներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլ պատճառներ, որոնք չեն մտնում վերևում նշված դասակարգման մեջ՝

  • Կեղծ հիպոնատրեմիա (արյան մեջ տրիգլիցերիդների բարձրացումը կամ իմունոգլոբուլինների բարձրացումը բազմակի միելոմայի ժամանակ)[15]
  • Բարձրացած լարվածությամբ հիպոնատրեմիան կարող է առաջանալ գլյուկոզայի մակարդակի բարձրացման դեպքում[15]։

Ախտաֆիզիոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպոնատրեմիայի պատճառը հասկանալու համար պետք է մանրակրկիտ տեղեկություն ունենալ մարմնի ընդհանուր հեղուկի մակարդակի և դրա կարգավորման մասին՝ թե ինչպե՞ս է օրգանիզմը նորմալ պայմաններում պահպանում նատրիումի գրեթե հաստատուն մակարդակ կամ այդ կարգավորող համակարգի գործառույթի խանգարումները ինչ պայմաններում են լինում[22]։

Նորմալ հոմեոստազ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի հիպոթալամո-երիկամային համակարգ, որը նորմայում կարգավորում է նատրիումի նորմալ մակարդակը։ Այս համակարգը աշխատում է հետևյալ կերպ՝ հիպոթալամուսում կան օսմոընկալիչներ, որոնք պատասխանում են օրգանիզմում նատրիումի մակարդակի բարձրացմանը և ազդանշան են ուղարկում հետին հիպոֆիզին հակամիզամուղային հորմոն՝ վազոպրեսին, արտադրելու համար[23]։ Վազոպրեսինը անցնելով արյան հուն ազդանշան է ուղարկում երիկամներին, որ դրանք ապահովեն համապատասխան քանակի հեղուկի հետներծծում՝ արյան ծավալը մեծացնելու և նատրիումի մակարդակը նորմայի բերելու համար, որը ազդակ է հանդիսանում օսմոընկալիչների ընկճման համար։ Բացի օսմոընկալիչների խթանումից նատրումի խտության բարձրացման դեպքում խթանվում է նաև ծարավը[24]։ Նորմայում թեթև հիպոնատրեմիայի դեպքում՝ 135 միլիգրամ-էկվիվալենտ-լիտրում, հակամիզամուղային հորմոնի արտազատում տեղի չի ունենում, միայն երիկամները դադարեցնում են ջրի հետներծծումը երիկամային խողովակներով։ Բացի այդ ծարավի կենտրոնը ևս չի դրդվում։ Այս երկու մեխանիզմները աշխատում են նատրիումի մակարդակը նորմայի վերադարձնելու համար[25][26][27]։

Հիպոնատրեմիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպոնատրեմիան առաջանում է՝ 1) հիպոթալամո-երիկամային հետադարձ կապը ակտիվանում է մեծ քանակի հեղուկի ընդունումից 2) հետադարձ կապի աշխատանքի խանգարում՝ հակամիզամուղային հորմոնի մշտական արտազատման պատճառով 3) երիկամային ընկալիչները մշտապես ակտիվ են կամ 4) հակամիզամուղային հորմոնի մակարդակը բարձր է, չնայած դրան չկա նորմալ խթանում։

Հիպոնատրեմիան առաջանում է երկու ճանապարհով՝ կամ օսմոընկալիչ-աքվապորին հետադարձ կապը ճնշվում է, կամ ընդհատվում է։ Ընդհատումը կարող է կապված լինել կամ չլինել հակամիզամուղային հորմոնի հետ[26]։ Հետադարձ կապը ագելակվում է ջրային թունավորման ժամանակ մեզի առավելագույն նոսրացմամբ, որը առաջանում է՝ 1) չափազանց շատ հեղուկ ընդունելու դեպքում՝ հոգեկան պոլիդիպսիա 2) գարեջրամոլության 3) չափազանց շատ ներերակային հեղուկի ներարկման կամ 4) ինֆանտիլ հեղուկային թունավորման դեպքում։ Մեզի նոսրացման ունակության խանգարումը, որը կապված է հակամիզամուղային հորմոնի հետ, առաջանում է 9 իրավիճակներում՝ 1) զարկերակային ծավալի նվազում 2) հեմոդինամիկական 3)կանգային սրտային անբավարարություն 4) ցիռոզ 5) նեֆրոզ 6) ողնուղեղի հիվանդություն 7) Ադիսոնի հիվանդություն 8) նատրիումի ծախսում գլխուղեղի կողմից և 9) հակամիզամուղային հորմոնի էկտոպիկ արտադրություն։ Երբ հետադարձ կապի համակարգը աշխատում է նորմալ, իսկ խանգարված է մեզի նոսրացումը հակամիզամուղային հորմոնից անկախ, ապա պատճառները կարող են լինել՝ 1) օլիգուրիկ երիկամային անբավարարությունը 2)երիկամային խողովակային ինտերստիցիալ հիվանդությունը 3) միզամուղների կիրառումը[26]։

Նատրիումը համարվում է առաջնային դրական լիցքավորված իոնը արտաբջջային տարածությունում և ինքնուրույն չի կարող անցնել դեպի բջիջ։ Այս ամենի պատճառը այն է, որ նատրիումը իր շուրջ հավաքում է 25 մոլեկուլ ջուր և ձևավորվում է մեծ բևեռային մոլեկուլ, որը ի վիճակի չէ անցնել բջջային թաղանթի միջով՝ անցուղիներ կամ պոմպեր են անհրաժեշտ։ Բջջի ուռճեցումը ակտիվացնում է ծավալ-կախյալ անիոնային անցուղիներին, որը և նպաստում է տաուրինի և գլուտամատի արտազատմանը աստրոցիտներից[28]։

Հիպոնատրեմիայի պատճառը գտնելու համար անհրաժեշտ է անամնեզի հավաքում, ֆիզիկալ զննման և լաբորատոր տվյալներ։ Արյան քննությամբ հայտնաբերված նատրիումի 135 մմոլ/լ և քիչ լինելը հիպոնատրեմիայի նշան է[29]։ Հիվանդության պատմությունը և ֆիզիկալ զննումը անհրաժեշտ է հիվանդի հիպովոլեմիկ, նորմովոլեմիկ կամ հիպերվոլեմիկ վիճակը հայտնաբերելու համար, որը կարևոր գործոն է պատճառը գտնելու համար։ Անհրաժեշտ է նաև հարցնել հիվանդի գանգատները։

Կեղծ հիպոնատրեմիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեղծ հիպոնատրեմիան՝ այլ կերպ կոչվում է նաև հիպերտոնիկ կամ արհեստական հիպոնատրեմիա, առաջանում է, երբ արյան շիճուկում առկա է նատրիումի ցածր մակարդակ, բայց չկա հիպոտոնիա։ Հիպերտոնիկ հիպոնատրեմիայի ժամանակ հեղուկի պահումը կատարվում է գլյուկոզայի՝ հիպերգլիկեմիայի կամ շաքարային դիաբետի ժամանակ, կամ մանիտոլի միջոցով։ Իզոտոնիկ հիպոնատրեմիան առաջանում է առավել հաճախ արյան մեջ եռգլիցերիդների բարձր քանակի դեպքում կատարված սխալ չափումներից կամ պարապրոտեինեմիայից։ Այն առաջանում է հետազոտելուց առաջ արյունը նոսրացնելու ժամանակ երբ[30]։

Իրական հիպոնատրեմիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրական հիպոնատրեմիան, այլ կերպ կոչվում է նաև հիպոտոնիկ հիպոնատրեմիա, ամենահաճախ հանդիպող տեսակն է։ Այն շրջանառվող հեղուկի ծավալից կախված բաժանվում է երեք դասի։ Ամեն մեկը ունի հակամիզամուղային հորմոնի մակարդակի բարձրացման իր պատճառը՝

  • Հիպերվոլեմիկ հիպոնատրեմիա` արդյունավետ շրջանառող ծավալի նվազում, բայց մարմնի ընդհանուր հեղուկի ծավալի մեծացում ( այտուցների առկայության հաշվին, հատկապես սրունքներն)։ Արդյունավետ շրջանառող ծավալի փոքրացումը խթանում է հակամիզամուղային հորմոնի արտազատմանը, որը բերում է հեղուկի հետներծծմանը։ Հիպերվոլեմիկ հիպոնատրեմիայի ամենահաճախ հանդիպող պատճառներն են`կանգային սրտային անբավարարությունը, լյարդային անբավարարութունը կամ երիկամային հիվանդությունները։
  • Նորմովոլեմիկ հիպոնատրեմիա՝ առաջանում է հակամիզամուղային հորմոնի կամ ֆիզիոլոգիական, բայց շատ արտազատման՝ սրտխառնոցի կամ սուր ցավի ժամանակ, կամ էկտոպիկ, ոչ ֆիզիոլոգիական արտազատման դեպքում։ Հաճախ նորմովոլեմիկ հիպոնատրեմիան առաջանում է ոչ ադեկվատ մեզի՝ ոչ բավականաչափ էլեկտրոլիտների և քիմիական նյութերի քանակության դեպում, որը լինում է գարեջրամոլության կամ շատ թեյ խմելու ժամանակ, հիպոթիրեոզի կամ կենտրոնական մակերիկամային անբավարարության դեպքում և այն հազվադեպ դեպքերում, երբ հիպոնատրեմիան իրապես երկրորդային է մեծ քանակի հեղուկ ընդունելու պատճառով։
  • Հիպովոլեմիկ հիպոնատրեմիա, երբ հակամիզամուղային հորմոնի արտազատումը խթանվում է հեղուկի քիչ լինելուց`արդյունավետ շրջանառվող արյան ծավալի նվազում։

Սուր և խրոնիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրոնիկական հիպոնատրեմիան առաջանում է նատրումի մակարդակի աստիճանական անկման պայմաններում՝ մի քանի օրվա կամ շաբաթվա ընթացքում, և ախտանիշները ու բարդությունները համարվուն են միջին ծանրության։ Այն հաճախ անվանվում է անախտանիշ հիպոնատրեմիա, քանի որ գրեթե ախտանիշներ չկան, այնուամենայնիվ, ըստ նոր հետազոտությունների անախտանիշ հիպոնատրեմիան այդքան էլ անախտանիշ չէ[10]։

Սուր հիպոնատրեմիան առաջանում է, երբ նատրիումի մակարդակը նվազում է շատ արագ և բերում է պոտենցիալ վտանգավոր բարդությունների՝ ուղեղի այտուցի, որը կարող է բերել կոմայի կամ մահվան։

Հիպոնատրեմիայի բուժումը կախված է հիմնական պատճառից[15]։ Հիվանդի ախտանիշներից է կախված, թե ինչքան արագ է անհրաժեշտ սկսել բուժումը[15]։ Բուժման հիմնաքարը համարվում է հեղուկների ներմուծումը[15]։ Ծանր դեպքերում խորհուրդ է տրվում ժամում մոտ 5 մմոլ/լ և ավել նատրիումի մակարդակի մեծացում[15]։ Որոշ հիվանդների մոտ շիճուկային նատրիումի մակարդակը արագ բարձրանում է, դրա համար անհրաժեշտ է դինամիկ հսկողություն բարդություններից խուսափելու համար։ Այս խմբի մեձ մտնում են՝ հիպոնատրեմիա ունեցող և ներերակային հեղուկներ ստացող հիվանդները, մակերիկամային անբավարարությամբ հիվանդները, ովքեր ստանում են հիդրոկորտիզոն և այն մարդիկ, ում մոտ հիպոնատրեմիայի պատճառը համարվում է աղի և հեղուկների սահմանափակումը և բուժվում են համապատասխան դիետայով[31]։ Մեզի նոսրացումը այս հիվանդների մոտ կարող է լինել ազդանշան նատրիումի մակարդակի բարձրացման մասին արյան շիճուկում[31]։

Նատրիումի դեֆիցիտ (140 – շիճուկային նատրիում) x մարմնի ընդհանուր հեղուկ[6]

Մարմնի ընդհանուր հեղուկ= մարմնի զանգված կիլոգրամներով x 0.6  

Տարբերակներն են՝

  • Թեթև կամ անախտանիշ հիպոնատրեմիաi բուժվում է համապատասխան քանակի հեղուկի ընդունմամբ՝ ներառյալ աղեր և սպիտակուց, և հեղուկի սահմանափակում՝ 500 մլ/օր ջուր հավելումների հետ, կախված նատրիումի մակարդակից։ Երկարատև հեղուկի սահմանափակումը՝ 1,200–1,800 մլ/օր կարող է ապահովել անախտանիշ շրջան[32]։
  • Միջին և/կամ ախտանշանային հիպոնատրեմիայի ժամանակ նատրիումի մակարդակը բարձրացվում 0.5-1մմոլ/լ/ժ, առաջին օրվա ընթացքում 8 մմոլ/լ՝ ֆուրոսեմիդի հետ, և նատրիումի ու կալիումի կորուստը փոխարինելով 0.9%-անոց ֆիզիոլոգիական լուծույթով։
  • Ծանր հիպոնատրեմիա կամ ծանր ախտանիշների`շփոթվածության, ցնցումների կամ կոմայի ժամանակ ենթադրվում է հիպերտոնիկ (3%) լուծույթի ներարկում 1–2 մլ/կգ ներերակային 3–4 ժամում։ Հիպերտոնիկ լուծույթը արագ կարող է բերել մեզի նոսրացման և շիճուկային նատրիումի մակարդակի իջեցման։ Մեծ արտաբջջային հեղուկ ունեցողների մոտ այն չպետք է կիրառվի։

Էլեկտրոլիտային խանգարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպոնատրեմիայով հիվանդների մոտ, ովքեր ստանում են միզամուղներ, կարող է նվազել կալիումի մակարդակը, դրա համար պետք է նաև հսկել այդ ցուցանիշը[12]։

Ամերիկյան և Եվրոպական ուղեցույցները դեղորայքների կիրառումներ մասին ունեն տարբեր մոտեցումներ[33]։ Ամերիկայի Միացյալ Նաանգներում հակամիզամուղային հորմոնի էկտոպիկ արտադրություն, ցիռոզ կամ սրտային անբավարարություն ունեցող հիվանդներին խորհուրդ է տրվում կիրառել դեղեր[33]։ Եվրոպայում սովորաբար խորհուրդ չեն տրվում[33]

Հետազոտությունները փաստում են, որ վազոպրեսինի ընկալիչների ներհակորդները, օրինակ՝ կոնիվապտանը, մի փոքր ավելի արդյունավետ է, քան հեղուկի սահմանափակումը հիպերվոլեմիկ և նորմովոլեմիկ անձանց մոտ[1]։ Այս դեղերը չպետք է կիրառվեն հիպովոլեմիկ հիպոնատրեմիա ունեցողների մոտ[15]։ Այս խմբի ներկայացուցիչները կիրառվում են նաև վազոպրեսինի էկտոպիկ արտադրությամբ քրոնիկական հիպոնատրեմիա ունեցողների մոտ, որը անբավարար է պատասխանում հեղուկի սահմանափակմանը և/կամ նատրիումի դեղահաբերին[12]։

Դեմեկլոցիկլինը, որը երբեմն կիրառվում է վազոպրեսինի էկտոպիկ արտադրությամբ հիվանդների մոտ, ունի նշանակալի կողմնակի ազդեցություններ՝ երիկամային խնդիրներ, արևից զգայունություն[15][34]։ Շատ մարդկանց մոտ այն անարդյունավետ է, իսկ որոշների մոտ բերում է նատրիումի մակարդակի գերշտկման և հետևաբար հիպերնատրեմիայի առաջացման[15]։

Միզանյութի ամենօրյա ներընդունման եղանակով կիրառումը, որը հաճախ չի կիրառվում վատ համ ունենալու պատճառով, ունի որոշակի արդյունավետություն վազոպրեսինի էկտոպիկ արտադրության ժամանակ[15][34]։ Այնուամենայնիվ, այն հասանելի չէ շատ երկրներում[15]։

Հատուկ ցուցումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյան պլազմայի նատրիումի խտության չափազանց արագ մեծացումից կարող է առաջնալ կամրջի կենտրոնական միելինոլիզ[35]։ Պետք է խուսափել 10 միլիգրամ-էկվիվալենտ-լիտր և ավելի իջեցումը[36]։

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիպոնատրեմիան հանդիսանում է ջրաէլեկտրոլիտային փոխանակության ամենահաճախ հանդիպող խանգարումը[15]։ Այս վիճակը առավել հաճախ հանդիպում է կանանց, մեծահասակների և հոսպիտալիզացված անձանց մոտ։ Հիպոնատրեմիայի առաջանալու հավանականությունը կախված է հիվանդների պոպուլյացիայից։ Հոսպիտալիզացվածների 15–20% մոտ հանդիպում է հիպոնատրեմիա, բայց միայն 3–5%-ի մոտ է շիճուկային նատրիումի մակարդակը 130 մմոլ/լ և ցածր։ Մեծահասակների՝ 30% և ավել, և դեպրեսիայով հիվանդների մոտ 30%-ը՝ սերոտոնինի հետզավթման ընտրողական արգելակիչներ կիրառելիս, ևս ունեն հիպոնատրեմիա[10] (օրինակ՝ հաճախակի վայր ընկնել, ախտաբանական դիրք և քայլվածք, ուշադրության նվազում, ճանաչողական ֆունկցիաների վատացում և հնարավոր է մահացության աստիճանի մեծացում)[11]։

Հիպոնատրեմիա ունեցող և հոսպիտալացում պահանջող հիվանդները անհրաժեշտություն ունեն ավելի երկար մնալու հիվանդանոցում, այսինքն պահանջում են ավել մեծ ծախսեր, և կրկնման ավելի բարձր հավանականություն կա։ Սա մասնավորապես հանդիպում է տղամարդկանց և մեծահասակների մոտ.[37]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Lee, JJ; Kilonzo, K; Nistico, A; Yeates, K (2014 թ․ մայիսի 13). «Management of hyponatremia». CMAJ : Canadian Medical Association Journal. 186 (8): E281–6. doi:10.1503/cmaj.120887. PMC 4016091. PMID 24344146.
  2. 2,0 2,1 2,2 Henry, DA (2015 թ․ օգոստոսի 4). «In The Clinic: Hyponatremia». Annals of Internal Medicine. 163 (3): ITC1–19. doi:10.7326/aitc201508040. PMID 26237763.
  3. Chatterjee, Kanu; Anderson, Mark; Heistad, Donald; Kerber, Richard E. (2014 թ․ մայիսի 30). Manual of Heart Failure. JP Medical Ltd. էջ 142. ISBN 9789350906309 – via Google Books.
  4. 4,0 4,1 Williams, DM; Gallagher, M; Handley, J; Stephens, JW (2016 թ․ հուլիս). «The clinical management of hyponatraemia». Postgraduate Medical Journal. 92 (1089): 407–11. doi:10.1136/postgradmedj-2015-133740. PMID 27044859.
  5. 5,0 5,1 Ball, S; De Groot, LJ; Beck-Peccoz, P; Chrousos, G; Dungan, K; Grossman, A; Hershman, JM; Koch, C; McLachlan, R; New, M; Rebar, R; Singer, F; Vinik, A; Weickert, MO (2000). «Hyponatremia». PMID 25905359. Accessed 1 August 2016. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Filippatos, TD; Liamis, G; Christopoulou, F; Elisaf, MS (2016 թ․ ապրիլ). «Ten common pitfalls in the evaluation of patients with hyponatremia». European Journal of Internal Medicine. 29: 22–25. doi:10.1016/j.ejim.2015.11.022. PMID 26706473.
  7. 7,0 7,1 Marx, John; Walls, Ron; Hockberger, Robert (2013). Rosen's Emergency Medicine – Concepts and Clinical Practice (անգլերեն) (8 ed.). Elsevier Health Sciences. էջեր 1639–42. ISBN 978-1455749874. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  8. Simon, Eric E. (2014). Hyponatremia: Evaluation and Treatment (անգլերեն). Springer Science & Business Media. էջ 205. ISBN 9781461466451. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 15-ին.
  9. 9,0 9,1 Babar, S. (2013 թ․ հոկտեմբեր). «SIADH Associated With Ciprofloxacin» (PDF). The Annals of Pharmacotherapy. 47 (10): 1359–63. doi:10.1177/1060028013502457. ISSN 1060-0280. PMID 24259701. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
  10. 10,0 10,1 10,2 Schrier, Robert W. (2010). «Does 'asymptomatic hyponatremia' exist?». Nature Reviews Nephrology. 6 (4): 185. doi:10.1038/nrneph.2010.21. PMID 20348927.
  11. 11,0 11,1 11,2 Decaux, Guy (2006). «Is Asymptomatic Hyponatremia Really Asymptomatic?». The American Journal of Medicine. 119 (7): S79–82. doi:10.1016/j.amjmed.2006.05.013. PMID 16843090.
  12. 12,0 12,1 12,2 Filippatos, TD; Liamis, G; Elisaf, MS (2016 թ․ հունիս). «Ten pitfalls in the proper management of patients with hyponatremia». Postgraduate Medicine. 128 (5): 516–22. doi:10.1080/00325481.2016.1186488. PMID 27153450.
  13. Moritz, M. L.; Ayus, J. C. (2003). «The pathophysiology and treatment of hyponatraemic encephalopathy: An update». Nephrology Dialysis Transplantation. 18 (12): 2486–91. doi:10.1093/ndt/gfg394. PMID 14605269.
  14. Upala, Sikarin; Sanguankeo, Anawin (2016 թ․ փետրվարի 25). «Association Between Hyponatremia, Osteoporosis and Fracture: a Systematic Review and Meta-analysis». The Journal of Clinical Endocrinology & Metabolism. 101 (4): 1880–1886. doi:10.1210/jc.2015-4228. PMID 26913635.
  15. 15,00 15,01 15,02 15,03 15,04 15,05 15,06 15,07 15,08 15,09 15,10 15,11 15,12 15,13 15,14 15,15 15,16 15,17 15,18 15,19 15,20 15,21 15,22 15,23 15,24 Dineen, R; Thompson, CJ; Sherlock, M (2017 թ․ հունիս). «Hyponatraemia - presentations and management». Clinical Medicine. 17 (3): 263–269. doi:10.7861/clinmedicine.17-3-263. PMC 6297575. PMID 28572229.
  16. 16,0 16,1 Mange, Kevin; Matsuura, D; Cizman, B; Soto, H; Ziyadeh, FN; Goldfarb, S; Neilson, EG (1997). «Language Guiding Therapy: The Case of Dehydration versus Volume Depletion». Annals of Internal Medicine. 127 (9): 848–53. doi:10.7326/0003-4819-127-9-199711010-00020. PMID 9382413.
  17. Plant, Tony M.; Zeleznik, Anthony J. (2014). Knobil and Neill's Physiology of Reproduction (անգլերեն). Academic Press. էջ 1962. ISBN 9780123977694.
  18. Ronco, Claudio; Bellomo, Rinaldo; Kellum, John A. (2009). Critical Care Nephrology (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 517. ISBN 978-1416042525.
  19. Bennett, BL; Hew-Butler, T; Hoffman, MD; Rogers, IR; Rosner, MH (2013 թ․ սեպտեմբեր). «Wilderness Medical Society practice guidelines for treatment of exercise-associated hyponatremia». Wilderness & Environmental Medicine. 24 (3): 228–40. doi:10.1016/j.wem.2013.01.011. PMID 23590928.
  20. Rosner, M.H.; Kirven, J. (2006). «Exercise-Associated Hyponatremia». Clinical Journal of the American Society of Nephrology. 2 (1): 151–61. doi:10.2215/CJN.02730806. PMID 17699400.
  21. «High incidence of mild hyponatraemia in females using ecstasy at a rave party».
  22. Sterns, Chapter 44, Antinatriureic peptides, in Seldin and Giebisch’s The Kidney, Fifth Edition. Page 1511-13. DOI:https://dx.doi.org/10.1016/B978-0-12-381462-3.00037-9. 2013 Elsevier Inc. (c) All rights reserved
  23. Antunes-Rodrigues, J; de Castro, M; Elias, LL; Valença, MM; McCann, SM (2004 թ․ հունվար). «Neuroendocrine control of body fluid metabolism». Physiological Reviews. 84 (1): 169–208. doi:10.1152/physrev.00017.2003. PMID 14715914. Կաղապար:Update inline
  24. Baylis, PH; Thompson, CJ (1988 թ․ նոյեմբեր). «Osmoregulation of vasopressin secretion and thirst in health and disease». Clinical Endocrinology. 29 (5): 549–76. doi:10.1111/j.1365-2265.1988.tb03704.x. PMID 3075528. Կաղապար:Update inline
  25. Ball SG, Iqbal Z (2016). «Diagnosis and treatment of hyponatraemia». Best Practice & Research. Clinical Endocrinology & Metabolism. 30 (2): 161–73. doi:10.1016/j.beem.2015.12.001. PMID 27156756.
  26. 26,0 26,1 26,2 Sterns, RH; Silver, SM; Hicks, JK (2013). «44: Hyponatremia». In Alpern, Robert J.; Moe, Orson W.; Caplan, Michael (eds.). Seldin and Giebisch's The Kidney Physiology & Pathophysiology (5th ed.). Burlington: Elsevier Science. ISBN 9780123814630.
  27. Kwon, TH; Hager, H; Nejsum, LN; Andersen, ML; Frøkiaer, J; Nielsen, S (2001 թ․ մայիս). «Physiology and pathophysiology of renal aquaporins». Seminars in Nephrology. 21 (3): 231–8. doi:10.1053/snep.2001.21647. PMID 11320486.
  28. Diringer, M. (2017). Neurologic manifestations of major electrolyte abnormalities. Vol. 141. էջեր 705–713. doi:10.1016/B978-0-444-63599-0.00038-7. ISBN 9780444635990. ISSN 0072-9752. PMID 28190443. {{cite book}}: |journal= ignored (օգնություն)
  29. Sabatine, [edited by] Marc S. (2014). Pocket medicine (Fifth ed.). [S.l.]: Aspen Publishers, Inc. ISBN 978-1451193787. {{cite book}}: |first1= has generic name (օգնություն)
  30. «Ask the Expert: May 2016 Investigating Hyponatremia». American Association for Clinical Chemistry. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 16-ին.
  31. 31,0 31,1 Filippatos, TD; Liamis, G; Elisaf, MS (2016 թ․ հունիս). «Ten pitfalls in the proper management of patients with hyponatremia». Postgraduate Medicine. 128 (5): 516–22. doi:10.1080/00325481.2016.1186488. PMID 27153450.
  32. Schürer, Ludwig; Wolf, Stefan; Lumenta, Christianto B. (2010). «Water and Electrolyte Regulation». In Lumenta, Christianto B.; Di Rocco, Concezio; Haase, Jens; և այլք: (eds.). Neurosurgery. European Manual of Medicine. էջեր 611–5. doi:10.1007/978-3-540-79565-0_40. ISBN 978-3-540-79565-0.
  33. 33,0 33,1 33,2 Rondon-Berrios, Helbert; Berl, Tomas (2017). «Vasopressin Receptor Antagonists in Hyponatremia: Uses and Misuses». Frontiers in Medicine. 4: 141. doi:10.3389/fmed.2017.00141. ISSN 2296-858X. PMC 5573438. PMID 28879182.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)Կաղապար:CC-notice
  34. 34,0 34,1 Zietse, R.; van der Lubbe, N.; Hoorn, E. J. (2009). «Current and future treatment options in SIADH». Clinical Kidney Journal. 2 (Suppl_3): iii12–iii19. doi:10.1093/ndtplus/sfp154. PMC 2762827. PMID 19881932.
  35. Ashrafian, H.; Davey, P. (2001). «A review of the causes of central pontine myelinosis: yet another apoptotic illness?». European Journal of Neurology. 8 (2): 103–9. doi:10.1046/j.1468-1331.2001.00176.x. PMID 11430268.
  36. Patrick C. Auth (2012 թ․ հուլիսի 30). Physician Assistant Review. Lippincott Williams & Wilkins. էջեր 245–. ISBN 978-1-4511-7129-7.
  37. Corona, Giovanni; Giuliani, Corinna; Parenti, Gabriele; Colombo, Giorgio L.; Sforza, Alessandra; Maggi, Mario; Forti, Gianni; Peri, Alessandro (2016 թ․ օգոստոս). «The Economic Burden of Hyponatremia: Systematic Review and Meta-Analysis». The American Journal of Medicine. 129 (8): 823–835.e4. doi:10.1016/j.amjmed.2016.03.007. PMID 27059386.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիպոնատրեմիա» հոդվածին։