Jump to content

Toosie Slide

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Toosie Slide»
«Toosie Slide» սինգլի շապիկը (Դրեյք, 2020)
Դրեյքի սինգլը
ԹողարկվածԱպրիլի 3, 2020 (2020-04-03)
Ֆորմատ
ԺանրԹրեպ
ԵրգահանԴրեյք
Տևողություն4:07
Լեյբլ
ՊրոդյուսերOZ
Դրեյքի սինգլների ժամանակագրություն
«Oprah's Bank Account»
(2020)
«Toosie Slide»
(2020)
"Toosie Slide" ՅուԹյուբում

«Toosie Slide», կանադացի ռեփեր Դրեյքի երգ։ Այն թողարկվել է 2020 թվականի ապրիլի 3-ին Republic և OVO լեյբլներում[1]։ Երգը անվանվել է սոցիալական մեդիայի բլոգգեր Toosie-ի պատվին, ով մինչ այդ օգնել է վիրուսային դարձնել այն[2]։ Տեսահոլովակը թողարկվել է երգի հետ միասին, ցուցադրելով Դրեյքին կարանտինում՝ COVID-19 համավարակի պատճառով։ Այն նաև ցուցադրում է Toosie Slide պարը Դրեյքի Տորոնտոյի առանձնատանը։ Երգը դեբյուտել է ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթի առաջին հորիզոնականին, դարձնելով Դրեյքից առաջին տղամարդ արտիստ, ով ունեցել է երեք համար մեկ դեբյուտ[3]։

Նախարտադրություն և գովազդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի մարտի 23-ին Toosie-ն տեսահոլովակ է տեղադրել, որը ցույց էր տալիս իրեն և իր ընկերներին «Toosie Slide» պարային չելենջին մասնակցելիս, իսկ ֆոնին լսվում էին երգի մասերը[4][5]։ Պարը նկարագրվել է որպես «DJ Casper-ի մեր օրերի 'Cha Cha Slide'» և վիրուսային է դարձել այն բանից հետո, երբ ներկայացվել է ՏիկՏոկում Toosie-ի, Hiii Key-ի և Միչիգանից Ayo & Teo դուոյի կողմից[1][6]։ Երբ դրանով սկսել են կիսվել այլ սոցիալական ցանցերում, մարդիկ սկսել են կասկածել Դրեյքի մասնկացությանը[7][8]։ 2020 թվականի մարտի 31-ին Դրեյքը հայտնել է իր սոցիալական մեդիայում, որ երգն իրան է պատկանում, և այն թողարկվելու է հաջորջ ուրբաթ՝ 2020 թվականի ապրիլի 3-ին[9][10]։ Ամերիկացի ռեփեր Lil Baby-ն հայտնել է իր ինստագրամյան կայքէջում, որ Դրեյքն ուզում է, որ նա մասնակցի երգին, ինքն իրեն «ապուշ» անվանելով՝ իր մասը չուղարկելու համար[11]։

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը պրոդուսերավորվել է շվեյցարացի պրոդյուսեր Օզան Յիլդիրիմի կողմից, ով առավել հայտնի է որպես OZ։ Մինչ այդ նա մասնակցել էր նաև Թրևիս Սքոթի «Sicko Mode» երգին՝ Դրեյքի մասնակցությամբ։ 2019 թվականի նա մի անգամ ևս աշխատել է Դրեյքի հետ «Omertà» և «Gold Roses» երգերի վրա, որոնցից վերջինը Ռիք Ռոսի սինգլն է՝ Դրեյքի մասնակցությամբ։ «Toosie Slide»-ից անմիջապես առաջ OZ պրոդյուսերավել է մի այլ երգ Դրեյքի մասնակցությամբ՝ Future«Life Is Good»-ը։ Ինչպես և իր կողմից արտադրված այլ երգերում, OZ-ն ինտենսիվորեն օգտագործել հայ-հեթներ և հարվածայիններ։ Երգը նաև ներառում է բաս հարվածայիններ Դրեյքի «մեղեդիական» կրկներգի հետ համատեղ[12]։

Կոմպոզիցիա և տեքստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես թրեպ երգ[13], «Toosie Slide»-ը «գայթակղիչ արտադրանք, որը ստեղծվել է համացանում աժիոտաժ առաջացնելու համար»[14], որը մեծ տեղ է տալիս, որպեսզի Դրեյքի տեքստը լինի ուշադրության կենտրոնում[13], ինչը նա հասցնում է «մեղեդիական տակտերով»[12][15]։ Տեքստի առումով, Դրեյքը խորհում է իր «ներքին ճնշման» մասին, բղավելով իր ընկերների անունները, սիրախաղ անելով բազմաթիվ երկրպագուների հետ և խոստանալով «թեժ երաժշտական ամառ»[16]։ Նա նաև պարային ցուցումներ է տալիս, կարդալով «It go right foot up, left foot slide/Left foot up, right foot slide/Basically I'm saying, either way we 'bout to slide, aye»[17]։ Երգի ընթացքում Դրեյքը մի շարք հղումներ է անում Մայքլ Ջեքսոնի վրա։ Նա ասել է․ «Երբ ես առաջին անգամ ստեղծել եմ այս երգը, ես խոսում էի միայն լուսնային քայլվածքի մասին։ Սակայն Toosie-ն դարձրել է պարը սրա նման մի բան, և ես չէի կարծում, որ այն կդառնա այսպիսի պարային երգ»[18]։ Երգը համեմատվել է Cupid-ի «Cupid Shuffle»[14] երգի, Ռիչարդ «Ric» Սիլվերի «Electric Slide» պարի[19] և DJ Casper-ի «Cha Cha Slide»-ի հետ, որը նման պարային հրահանգներ ունի[1]։ Billboard անվանել է այն «ՏիկՏոկի սերնդի 'Cha Cha Slide'»[16]։

Առևտրային ելույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը դեբյուտել է ամերիկյան Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականին, դարձնելով Դրեյքին ամերիկյան հիթ-շքերթների պատմության մեջ առաջին տղամարդ արտիստ, որի երեք երգերը դեբյուտել են՝ գլխավորելով հիթ-շքերթը[3]։

Երգի տեսահոլովակը թողարկվել է 2020 թվականի ապրիլի 3-ին՝ 5 րոպե 12 վայրկյան տևողությամբ։ Դրա ռեժիսորն էր Թեո Սքուդրան։ Տեսահոլովակը հիմնականում ցուցադրում է Դրեյքի պարն իր Տորոնտոյի առանձնատանը, որի անվանումը «The Embassy» է[2], դիմակով և ձեռնոցներով, քանի որ նա կարանտինում է գտնվում 2019-2020 կորոնավիրուսի համավարակի պատճառով[20][21]։ Նա հաճախակի ցույց է տալիս երգի գլխավոր պարը։ Վերջում, ռեփերին ցույց են տալիս իր տնից դուրս հռավարության շոու դիտելիս[22]։ Տեսահոլովակը նաև ներառում է հարգանքի տուրք Կոբի Բրայանտին[23]։ Հոլովակի խորեոգրաֆիան ստեղծվել է Toosie-ի, Hiii Key-ի և Ayo & Teo դուոյի կողմից[6]։ Սկզբնապես, պարողները պետք է հայտնվեին տեսահոլովակում, սակայն, ծրագրերը ձախողվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով[23]։

Աղբյուրներ[2][14][24]՝։

Իրավունքներ և անձնակազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավունքները վերցված են Tidal-ից[25]

  • Օբրի Գրեմ՝ վոկալ, երգի հեղինակ, երգահան
  • Օզան Յիլդիրիմ՝ երգի հեղինակ, երգահան, արտադրություն
  • Նոա «40» Շեբիբ՝ միքսինգ
  • Նոել Քադասթր՝ միքսինգի օգնական, ձայնագրման ինժեներ
  • Քրիս Աթենս՝ մասթերինգի ինժեներ

Հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Illegal chart entered Ireland4|1
Հիթ-շքերթ (2020) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա ARIA[26] 3
Ավստրիա Ö3 Austria Top 75[27] 2
Բելգիա Ultratop Flanders[28] 6
Բելգիա Ultratop Wallonia[29] 7
Կանադա Canadian Hot 100[30] 2
Կանադա Canada CHR/Top 40 (Billboard)[31] 5
Կանադա Canada Hot AC (Billboard)[32] 21
Չեխիա Singles Digitál Top 100[33] 5
Դանիա Tracklisten[34] 1
Էստոնիա (Eesti Tipp-40)[35] 2
Ֆինլանդիա Suomen virallinen lista[36] 4
Ֆրանսիա SNEP[37] 4
Գերմանիա Media Control AG[38] 2
Global 200 (Billboard)[39] 73
Հունաստան (IFPI)[40] 1
Հունգարիա Single Top 10[41] 9
Հունգարիա Stream Top 40[42] 3
Իսլանդիա (Tonlist)[43] 13
Իսրայել Media Forest[44] 9
Իտալիա FIMI[45] 7
Լատվիա (Latvijas Top 40)[46] 17
Լիտվա (AGATA)[47] 2
Մալայզիա (RIM)[48] 2
Նիդերլանդներ Dutch Top 40[49] 16
Նիդերլանդներ Mega Single Top 100[50] 2
Նոր Զելանդիա RIANZ[51] 1
Նորվեգիա VG-lista[52] 4
Պորտուգալիա (AFP)[53]
Ռումինիա (Airplay 100)[54] 43
Շոտլանդիա Scottish Singles Top 40[55] 13
Սինգապուր (RIAS)[56] 1
Սլովակիա Singles Digitál Top 100[57] 5
Իսպանիա (PROMUSICAE)[58] 39
Շվեդիա Sverigetopplistan[59] 3
Շվեյցարիա Schweizer Hitparade[60] 2
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[61] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[62] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Dance/Mix Show Airplay (Billboard)[63] 25
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[64] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pop Songs (Billboard)[65] 10
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Rhythmic (Billboard)[66] 1
US Rolling Stone Top 100[67] 1

Ամսական հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (2020) Ամենաբարձր
հորզիոնական
Բրազիլիա (Pro-Música Brasil)[68] 38

Տարեկան հիթ-շքերթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիթ-շքերթ (2020) Հորիզոնական
Ավստրալիա (ARIA)[69] 37
Ավստրիա (Ö3 Austria Top 40)[70] 39
Բելգիա (Ultratop Flanders)[71] 59
Բելգիա (Ultratop Wallonia)[72] 40
Կանադա (Canadian Hot 100)[73] 32
Դանիա (Tracklisten)[74] 44
Ֆրանսիա (SNEP)[75] 65
Գերմանիա (Official German Charts)[76] 37
Հունգարիա (Single Top 40)[77] 99
Իռլանդիա (IRMA)[78] 29
Նիդերլանդներ (Single Top 100)[79] 51
Նոր Զելանդիա (Recorded Music NZ)[80] 49
Շվեդիա (Sverigetopplistan)[81] 51
Շվեյցարիա (Schweizer Hitparade)[82] 33
UK Singles (OCC)[83] 25
US Billboard Hot 100[84] 32
US Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[85] 12
US Mainstream Top 40 (Billboard)[86] 49
US Rhythmic (Billboard)[87] 16

Հավաստագրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[88] Platinum 70 000^
Ավստրիա (IFPI Austria)[89] Gold 15 000x
Բելգիա (BEA)[90] Platinum 30 000*
Կանադա (Music Canada)[91] 4× Platinum 320 000^
Դանիա (IFPI Denmark)[92] Gold 45 000^
Ֆրանսիա (SNEP)[93] Gold 150 000*
Իտալիա (FIMI)[94] Gold 35 000*
Նոր Զելանդիա (RIANZ)[95] Gold 15 000*
Լեհաստան (ZPAV)[96] Platinum 20,000*
Պորտուգալիա (AFP)[97] Gold 5000x
Մեծ Բրիտանիա (BPI)[98] Platinum 600 000^

xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկիր Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ Ծան.
Տարբեր Ապրիլի 3, 2020 [99]
Միացյալ Նահանգներ Ապրիլի 7, 2020 Contemporary hit radio
[100]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Alvarez, Lauren (2020 թ․ մարտի 31). «Drake Announces New Single "Toosie Slide" Coming Thursday Night». Forbes. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Drake Returns With New Single "Toosie Slide"». Rap-Up. 2020 թ․ ապրիլի 3. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  3. 3,0 3,1 Trust, Gary (2020 թ․ ապրիլի 13). «Drake Makes Historic Debut at No. 1 on Billboard Hot 100 With 'Toosie Slide'». Billboard. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  4. Martinez, Jose (2020 թ․ մարտի 31). «Drake Could Be Primed for TikTok Domination After Snippet From Unreleased Song Inspires "Toosie Slide" (UPDATE)». Complex. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
  5. Schroeder, Audra (2020 թ․ մարտի 30). «Reportedly unreleased Drake track leads to viral TikTok dance». Daily Dot. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
  6. 6,0 6,1 Legaspi, Althea (2020 թ․ ապրիլի 3). «Drake Grooves Down Empty Street and Mansion in Video for "Toosie Slide"». Rolling Stone. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  7. Navjosh (2020 թ․ մարտի 30). «Drake Previews New Tik Tok-Type Song for "Toosie Slide": Listen». HipHopNMore. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
  8. A., Aron (2020 թ․ մարտի 30). «Drake Promises To Drop Newly Teased Song». HotNewHipHop. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
  9. «THURSDAY @ MIDNIGHT @toosie @ozmusiqe». Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին – via Instagram.
  10. Osei, Sarah (2020 թ․ մարտի 31). «Drake's New Track "Toosie Slide" Drops This Thursday». Highsnobiety. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
  11. Mahadevan, Tara (2020 թ․ ապրիլի 3). «Lil Baby Says Drake Wanted Him on "Toosie Slide": 'My Dumb Ass Ain't Send the Verse'». Complex. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  12. 12,0 12,1 Skelton, Eric; McKinney, Jessica (2020 թ․ ապրիլի 3). «5 Big Takeaways From Drake's New Song "Toosie Slide"». Complex. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  13. 13,0 13,1 Corcoran, Nina (2020 թ․ ապրիլի 3). «Drake Invented a TikTok Dance with New Song "Toosie Slide" and Video: Stream». Consequence of Sound. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  14. 14,0 14,1 14,2 Powers, Ann (2020 թ․ ապրիլի 3). «Drake, Quarantined In Style, Makes Social Isolation A Public Spectacle». NPR. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  15. McKinney, Jessica (2020 թ․ ապրիլի 3). «Best New Music This Week: Drake, DaBaby, Rod Wave, and More». Complex. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  16. 16,0 16,1 Lipshutz, Jason (2020 թ․ ապրիլի 4). «First Stream: New Music From Drake, Sam Hunt, Lindsay Lohan & More». Billboard. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  17. Johnson, Zoe (2020 թ․ ապրիլի 3). «Drake Drops New Song "Toosie Slide": Listen». XXL. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  18. «Drake' Toosie Slide Is Literally Just A Moonwalk Tutorial And You've Been Doing It All Wrong». Cheat Sheet. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  19. Rodrigues, Ashwin (2020 թ․ ապրիլի 3). «Drake's Video for 'Toosie Slide' Proves He's Just As Bored as the Rest of Us». Vice. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  20. Bloom, Madison (2020 թ․ ապրիլի 3). «Drake Shares Video for New Song "Toosie Slide" Watch». Pitchfork. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  21. Johnson, Zoe (2020 թ․ ապրիլի 3). «Drake Drops New Song "Toosie Slide": Listen». XXL. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  22. Li, Nicolaus (2020 թ․ ապրիլի 3). «Drake Offers a House Tour For His "Toosie Slide" Music Video». Hypebeast. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  23. 23,0 23,1 Espinoza, Joshua (2020 թ․ ապրիլի 3). «Watch Drake's Video for New Single "Toosie Slide"». Complex. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  24. Saponara, Michael (2020 թ․ ապրիլի 3). «7 Things You Might Have Missed Inside Drake's House in 'Toosie Slide' Video». Billboard. Վերցված է 2020 թ․ ապրիլի 4-ին.
  25. «Drake / Toosie Slide / Tidal». Tidal. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  26. Australian-charts.com — Drake — Toosie Slide. ARIA Top 50 Singles. Hung Medien.
  27. Drake — Toosie Slide Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
  28. Ultratop.be — Drake — Toosie Slide (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  29. Ultratop.be — Drake — Toosie Slide (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
  30. Drake Album & Song Chart History Canadian Hot 100 for Drake.
  31. Drake Album & Song Chart History Billboard Canada CHR/Top 40 for Drake.
  32. Drake Album & Song Chart History Billboard Canada Hot AC for Drake.
  33. ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 202016 into search.
  34. Danishcharts.com — Drake — Toosie Slide. Tracklisten. Hung Medien.
  35. «EESTI TIPP-40 MUUSIKAS: Sel nädalal paugutab Trad.Attack!». Eesti Ekspress (էստոներեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  36. Finnishcharts.com — Drake — Toosie Slide. Finland’s Official List
  37. Lescharts.com — Drake — Toosie Slide (ֆր.). French Singles Chart. Hung Medien.
  38. Musicline.de — Chartverfolgung — Drake — Toosie Slide (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
  39. «Drake Chart History». Billboard. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 15-ին.
  40. «Official IFPI Charts – Digital Singles Chart (International) – Week: 14/2020». IFPI Greece. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  41. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
  42. "Archívum – Slágerlisták – MAHASZ" (հունգարերեն). Stream Top 40 slágerlista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
  43. «TÓNLISTINN – Vika 15 – 2020; Plötutíðindi».
  44. Drake – Toosie Slide Media Forest. Israeli Airplay Chart. Media Forest.
  45. Italiancharts.com — Drake — Toosie Slide (իտալ.). Italian Singles Chart. Hung Medien.
  46. «Latvijas Top 40». Latvijas Radio. 2020 թ․ մայիսի 5. Վերցված է 2020 թ․ մայիսի 5-ին.
  47. «2020 15-os SAVAITĖS (balandžio 3-9 d.) SINGLŲ TOP100» (լիտվերեն). AGATA. 2020 թ․ ապրիլի 10. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  48. «Top 20 Most Streamed International & Domestic Singles In Malaysia». Recording Industry Association of Malaysia. Recording Industry Association of Malaysia. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
  49. Nederlandse Top 40 - week 20, 2020 (նիդեր.). Stichting Nederlandse Top 40.
  50. Dutchcharts.nl — Drake — Toosie Slide (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
  51. Charts.org.nz — Drake — Toosie Slide. Top 40 Singles. Hung Medien.
  52. Norwegiancharts.com — Drake — Toosie Slide. VG-lista. Hung Medien.
  53. "Portuguesecharts.com – Drake – Toosie Slide". AFP Top 100 Singles.
  54. «Airplay 100 – 7 iunie 2020» (ռումիներեն). Kiss FM. 2020 թ․ հունիսի 7. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  55. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company.
  56. «RIAS International Top Charts Week 16». Recording Industry Association (Singapore). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 23-ին.
  57. SNS IFPI (սլովակ.). Hitparáda – Singles Digital Top 100 Oficiálna. IFPI Czech Republic. Note: insert 202016 into search.
  58. «Top 100 Canciones: Semana 16». Productores de Música de España. Վերցված է 2020 թ․ ապրիլի 21-ին.
  59. Swedishcharts.com — Drake — Toosie Slide. Singles Top 60. Hung Medien.
  60. Drake — Toosie Slide swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
  61. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  62. Drake Album & Song Chart History Billboard Hot 100 for Drake.
  63. Drake Album & Song Chart History Billboard Dance/Mix Show Airplay for Drake.
  64. Drake Album & Song Chart History Billboard R&B/Hip-Hop Songs for Drake.
  65. Drake Album & Song Chart History Billboard Pop Songs for Drake.
  66. Drake Album & Song Chart History Billboard Rhythmic Songs for Drake.
  67. «Top 100 Songs». Rolling Stone. 2020 թ․ ապրիլի 3. Վերցված է 2020 թ․ մայիսի 13-ին.(չաշխատող հղում)
  68. «Top 50 Streaming (Pro-Música Brasil) – Maio de 2020» (պորտուգալերեն). Associação Brasileira de Produtores de Discos. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  69. «ARIA Top 100 Singles for 2020». Australian Recording Industry Association. Վերցված է 2021 թ․ հունվարի 15-ին.
  70. «Ö3 Austria Top40 Jahrescharts 2020». Ö3 Austria Top 40. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
  71. «Jaaroverzichten 2020». Ultratop. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  72. «Rapports Annuels 2020». Ultratop. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  73. «Canadian Hot 100 – Year-End 2020». Billboard. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
  74. «Track Top-100 2020». Hitlisten. Վերցված է 2021 թ․ հունվարի 13-ին.
  75. «Top de l'année Top Singles 2020» (ֆրանսերեն). SNEP. Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.
  76. «Top 100 Jahrescharts 2020». GfK Entertainment (գերմաներեն). mtv.de. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13-ին.
  77. «Single Top 100 - eladási darabszám alapján - 2020». Mahasz. Վերցված է 2021 թ․ փետրվարի 6-ին.
  78. White, Jack (2021 թ․ հունվարի 10). «Ireland's Official Top 50 biggest songs of 2020». Official Charts Company. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  79. «Jaaroverzichten – Single 2020» (հոլանդերեն). MegaCharts. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
  80. «Top Selling Singles of 2020». Recorded Music NZ. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  81. «Årslista Singlar, 2020». Sverigetopplistan. Վերցված է 2021 թ․ հունվարի 20-ին.
  82. «Schweizer Jahreshitparade 2020». hitparade.ch. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.
  83. «End of Year Singles Chart Top 100 – 2020». Official Charts Company. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
  84. «Hot 100 Songs – Year-End 2020». Billboard. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
  85. «Hot R&B/Hip-Hop Songs – Year-End 2020». Billboard. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
  86. «Pop Songs – Year-End 2020». Billboard. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
  87. «Rhythmic Songs – Year-End 2020». Billboard. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 4-ին.
  88. «ARIA Australian Top 50 Singles». Australian Recording Industry Association. 2020 թ․ հունիսի 22. Վերցված է 2020 թ․ հունիսի 20-ին.
  89. «Austrian single certifications – Drake – Toosie Slide» (German). IFPI Austria.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  90. «Ultratop − Goud en Platina – singles 2020». Ultratop. Hung Medien.
  91. «Canadian single certifications – Drake – Toosie Slide». Music Canada.
  92. «Danish single certifications – Drake – Toosie Slide». IFPI Danmark.
  93. «French single certifications – Drake – Toosie Slide» (French). Syndicat National de l'Édition Phonographique.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  94. «Italian single certifications – Drake – Toosie Slide» (Italian). Federazione Industria Musicale Italiana.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Select "2020" in the "Anno" drop-down menu. Select "Toosie Slide" in the "Filtra" field. Select "Singoli" under "Sezione".
  95. «New Zealand single certifications – Drake – Toosie Slide». Recorded Music NZ.
  96. «Wyróżnienia – Platynowe płyty CD - Archiwum - Przyznane w 2020 roku» (Polish). Polish Society of the Phonographic Industry.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  97. «Portuguese single certifications – Drake – Toosie Slide» (Portuguese). Associação Fonográfica Portuguesa.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  98. «British single certifications – Drake – Toosie Slide». British Phonographic Industry.
  99. «Toosie Slide - Single by Drake on Apple Music». 2020 թ․ ապրիլի 3. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին – via Apple Music.
  100. «Top 40/M Future Releases». All Access. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 6-ին.